«ՏՈՏԵՆՀԵՄ»-«ԼԻՎԵՐՊՈՒԼ»՝0:3.ԲԱԼՈՏԵԼԻՆ ՆՇԵՑ ՆՈՐԱՄՈՒՏԸ(Տեսանյութ)
Արխիվ 12-16
«ՏՈՏԵՆՀԵՄ»-«ԼԻՎԵՐՊՈՒԼ»՝0:3.ԲԱԼՈՏԵԼԻՆ ՆՇԵՑ ՆՈՐԱՄՈՒՏԸ(Տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության երրորդ տուրում «Լիվերպուլը» Լոնդոնում խոշոր 3:0 հաշվով հաղթանակ տոնեց «Տոտենհեմի» նկատմամբ: Հյուրերից նախ աչքի ընկավ Ռահիմ Ստերլինգը, ապա Ստիվեն Ջերարդը հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը հաշիվը դարձրեց՝ 2:0, իսկ իսպանացի պաշտպան Ալբերտո Մորենոն եւս մեկ գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը վերջակետ դրեց դիմակայությանը: Այս հանդիպումն առանձնահատուկ էր Մարիո Բալոտելիի համար, ով իր նորամուտը նշեց լիվերպուլցիների կազմում: Այսպիսով «Լիվերպուլը» վաստակեց 6 միավոր հավասարվելով «Տոտենհեմին» ու «Մանչեսթեր Սիթիին»:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

