ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՈՒՄ ՓԱԽԵԼ ԵՄ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԻՑ. ԼԵՎՈՆ ՊԱՊՒԿԻՆ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՆ ԱՍԵԼ Է՝ ԽՆԴԻՐԴ ԿԼՈՒԾՎԻ

Արխիվ 12-16

ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՈՒՄ ՓԱԽԵԼ ԵՄ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԻՑ.   ԼԵՎՈՆ ՊԱՊՒԿԻՆ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՆ

ԱՍԵԼ Է՝ ԽՆԴԻՐԴ ԿԼՈՒԾՎԻ

 

ԼԵՎՈՆ ԱԲԳԱՐՅԱՆԸ՝ երևանցիների սիրելի Լեւոն պապիկը, ով բնակարանը կորցնելու վտանգի առաջ է, «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ  ինքը  դիմել է «Արմենթելի» տնօրենին, որպեսզի քաղաքացիները   կարողանան sms-ների միջոցով աջակցել իրեն: «Դեռ պատասխան չեմ ստացել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ  Լևոն Աբգարյանը, բնակարանը  վաճառել է իր մտերիմներից մեկին հիփոթեքային պայմանագրով և բավականին մոտ համարելով ու վստահելով նրան, բանկի փոխանցած ողջ գումարը՝ 70.000 ԱՄՆ դոլարը, տվել նրան այն պայմանով, որ պետք է վերադարձներ: Այդ մարդը ,սակայն, չարաշահելով Լ. Աբգարյանի վստահությունը, վճարել է բանկին մի որոշ գումար և անհետացել: Բանկը հետագայում՝ 2014 թվականի մայիսից, աճուրդի է դրել բնակարանը և ամեն վայրկյան կարող է վաճառել նախնական 40.000 ԱՄՆ դոլար գնով:Քանի որ սա նախնական գինն է,անհրաժեշտ կլինի ևս 10.000 ԱՄՆ դոլլար՝ Կոմիտասի պողոտա 30 շենք, թիվ 49 տունը վերջնական գնելու համար:

Մեր զրուցակցի խոսքով՝ «Save Levon»  նախաձեռնության շնորհիվ 30 օրում  հավաքվեց 2500 դոլար: Բացի sms-ներից՝ Լեւոն Աբգարյանն  օրեր առաջ   եղել է «Մարդկային գործոն» հաղորդաշարի հյուր, որտեղ ներկա է եղել մի փաստաբան և ասել՝ չի բացառվում, որ բանկը իր փողը պահանջի Լևոն Աբգարյանին խաբողից:  «Ավելին ասեմ՝ մի աստղագուշակ է զանգահարել ինձ և ասել, որ   խնդիրս կլուծվի մի փոքր երկար ժամանակահատվածում, բայց անպայման  իմ օգտին կլինի ամեն ինչ»,- մանրամասնեց երևանցիների սիրելին:

ԱՄՆ-ի իր  ծանոթ ընկերները Լեւոնին հրավիրել են իրենց մոտ աշխատելու, սակայն մինչև իր բնակարանի խնդիրը չլուծվի, չի  կարող Հայաստանից գնալ: « Եթե ամեն հայ մեկ դոլար էլ տա, շնորհակալ կլինեմ: Ամբողջ կյանքում փախել եմ հարստությունից, բայց հարստությունը միշտ հետապնդում է ինձ: Ու եթե նորից հարստանամ, շատ մեծ բարեգործություն կանեմ մանկատներին, կհիշեմ  այն մարդկանց, որոնք ինձ հիշել են և կվերադարձնեմ ինձ տված մեկ դոլարները»,- ասաց Լեւոն Աբգարյանը:

Ինչ վերաբերում է իրեն խաբած  մարդուն, նա իր ընտանիքով փախել է Հայաստանից և հիմա  հավանաբար, գտնվում է ՌԴ-ում, բայց նրանց գտնելը ու այլ եղանակով նրանց հարցերը լուծելը բարդ չէ, պարզապես առաջնային ու օրհասական է  իր միակ կացարանի՝ հայրական օջախի փրկելը:

Լեւոն  Աբգարյանին օգնելու համար  բացված հաշվեհամարներն են ` abgaryan levon VTB BANK
AMD 16063005574900
USD 16063005574901

EUR 16063005574902
RUR 16063005574903

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում