ՔՈՉԱՐՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԻՄԱՆԱԼ՝ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇՈ՞ՒՄ Է ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ը, ԱՊՐԻԼԻ 13-Ը, ՄԱՐՏԻ ՄԵԿԸ… ՊԵՏՐՈ

Արխիվ 12-16

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԻՄԱՆԱԼ՝ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇՈ՞ՒՄ Է ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ը,

ԱՊՐԻԼԻ 13-Ը, ՄԱՐՏԻ ՄԵԿԸ… ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցը դարձել է հասարակական-քաղաքական քննարկման թեմա: Նախկին նախագահն իր  տարեդարձից առաջ առիթը  բաց չի թողել հերթական անգամ գովերգելու իրեն, ՀՀ քաղաքացիներին պարտադրաբար  հիշեցնելու՝ իր օրոք կարծես թե людям неплохо кормили:  «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ  Պետրոս Մակեյանը «Իրավունքի» հետ զրույցում նախ  կես կատակ կես լուրջ  ասաց, որ Քոչարյանը   պարտադրում է բոլորին շաբաթ օրն էլ աշխատեն, ապա  հավելեց՝   նախկին նախագահը մարդկանց հիշողությունն է ցանկանում  ստուգել իր անելիքները ներկայացնելուց առաջ: «Նա ցանկանում է իմանալ՝ արդյոք  հանրությունը հիշում է հոկտեմբերի 27-ը, ապրիլի 13-ը, մարտի մեկը, երկու-երեք տասնյակ քաղաքական գործիչների սպանությունը»,-ասաց քաղաքական գործիչը:

Երկրորդ նախագահի հարցազրույցում   մատնանշված տնտեսական ցուցանիշների մեծ մասը,  ըստ Մակեյանի,  նկարած թվեր են. «Քոչարյանը խոսում է մենաշնորհներից, բայց այդ ամենի հեղինակը  ինքն է: Իր սարքած օլիգարխները ստեղծել են կուսակցություն, փողերով քվե են հավաքում, տնտեսությունից է խոսում, բայց տնտեսություն ասվածը քաղաքականությունից զատված չէ: Քոչարյանի ասածների տասը տոկոսն իրականությանը  չի համապատասխանում»:

-Պրն Մակեյան, Քոչարյանը հարցազրույցով հանդես եկավ  սեպտեմբերի նախօրեին, երբ ակտիվորեն «Քառյակը» ինչ-որ գործողությունների է պատրաստվում՝խոստանալով թեժ աշուն: Փաստորեն, «Քառյակի» ու Քոչարյանի գործոցությունների համատեղում կարելի է արձանագրել:

-Ցանկություն  դեպքում կարելի է նման համատեղում արձանագրել, ցանկության դեպքում նաև ոչ: Բայց որ Քառյակի շարժիչ ուժը ԲՀԿ-ն է՝ Քոչարյանի կերտած կուսակցությունը, ու ՀՅԴ-ը, դա բոլորին հայտնի է: ԲՀԿ-ն սպասարկում է Քոչարյանին, նա էլ աջակցում է  ԲՀԿ-ին: Քոչարյանը վախենում է իշխանություն ու ազդեցության լծակներ կորցնելուց:

-Ինչն է այսօր խոչընդոտում նախկին  նախագահին վերադառնալ քաղաքական  ակտիվ կյանք, ում է սպասում Ռ.Քոչարյանը:

-Նման հարցազրույցներ տալով  նախկին նախագահն ուզում է ստուգել հասարակության արձագանքը: Եթե զգաց, որ հասարակությունը  կարող  է մարսել իր իշխանավարման տարիներին իմ թվարկածը… իր հրամանով սպանվեց Պողոս Պողոսյանը: Այս բոլորը, եթե հասարակությունը  մոռանա, ինքը կվերադառնա քաղաքական դաշտ:

-Թեև «Քառյակը» խոստացել է թեժ աշուն, բայց  ակնհայտ են նրա ներսում գոյություն ունեցող տարաձայնությունները հատկապես սահմանադրական բարեփոխումների շուրջ: Արդյոք դրանք կհանգեցնեն քառյակի տրոհմանը:

-«Քառյակը» սարքել են իշխանությունները, որոնք երբ ցանկանան, կքանդեն այն:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում