«ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ «ԵԿԵՂԵՑՈՒ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆՑ ԱՌԱՋՆՈՐԴԵԼ Է ԱՊԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ»

Արխիվ 12-16

«ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ «ԵԿԵՂԵՑՈՒ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆՑ ԱՌԱՋՆՈՐԴԵԼ Է ԱՊԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ»

 

Ավետարանական ղեկավարներն հենց իրենք ցավով նշում են, որ նույնիսկ 150 տարի անցնելուց հետո (նկատի ունի իրենց կազմավորումից հետո` 150 տարի անց-հեղինակ) այսօր էլ իրենց մեջ չունեն որեւէ կենտրոնական հեղինակություն, չունեն միատեսակ վարչաձեւ: Ավելին` չունեն միատեսակ սահմանադրություն եւ ոչ էլ բոլորի կողմից ընդունելի աստվածաբանություն: Այն այսօր ունի իրարից անկախ հինգ միություններ: Այդ միությունների մեջ գործող առանձին ինքնակոչ «եկեղեցիները» իրարից անկախ են գոծում, եւ նրանց միջեւ եղած կապը թույլ է: Երբեմն նույն միության պատկանող եկեղեցիները ունենում են հարանվանական տարբեր կապեր: 0րինակ` «Ամերիկայի հայ ավետարանական միությանը» պատկանող «եկեղեցիների» մի մասը «երիցական» են, այլ մասը` «ժողովական» (բողոքական ուղղություններ, հարանվանումներ), մեկ այլ մասը` անկախ…

Այսպիսի զուգահեռ հավատարմությունների պատճառով հայ ավետարականներից շատերի մոտ հարց է առաջանում. կարելի՞ է արդյոք լինել լավ «երիցական» կամ «ժողովական», միեւնույն ժամանակ լինելով հայ ավետարանական: Հայ ավետարանական «եկեղեցու» քաղաքականությունը նրանց առաջնորդել է ապազգայնացման:

Նրանցից ոմանք  իրենց մոտ հաճախողների թիվը այլազգիների հաշվին շատացնելու նպատակով նույնիսկ փորձեցին իրենց բնույթով վերջնականորեն դառնալ (եթե արդեն վաղուց չէին դարձել) ամերիկյան «եկեղեցի»` ամեն ինչով նման տեղի ամերիկյան բողոքական «եկեղեցիներին»: Այս նպատակով նրանք իրենց պաշտոնական անվանումից ջնջեցին «հայ» անվանումը` հավատուրացությունից հետո, բնականաբար, ազգուրաց դառնալով:  Նրանք, շատ ավելի առաջ գնալով, հրավիրեցին ազգությամբ ոչ հայ հովիվներ: Սակայն նոր անդամներ ավելանալու փոխարեն, նրանցից հեռացան միամտորեն նրանց թակարդը ընկած, բայց ազնիվ եւ ազգասեր շատ հայորդիներ` գիտակցելով այդ, այսպես կոչված, եկեղեցու կործանարար դերը իրենց եւ իրենց ընտանիքի անդամների հոգիների համար:

Մեկ ուրիշ «եկեղեցի»` «Նյու Յորքի Միացյալ հայ ժողովականը», պահեց իր անունը, սակայն փոխեց իր լեզվական քաղաքականությունը: Իրենց «պաշտամունքները» նրանք ամբողջությամբ սկսեցին անգլերեն կատարել` նպատակ ունենալով իրենց մեջ ներգրավել օտարազգի անդամներ, մասնավորապես` մոտակա քոլեջների երիտասարդներին: Սակայն արդյունքը նույնն էր:

Հայ ավետարանականության ինքնությունը տագնապի մեջ է: Մի շարք երկրներում հայ ավետարանական «եկեղեցիները» բզկտվում են երկու հավատարմությունների միջեւ, այսինքն` ազգային կապերը մի կողմից եւ հարանվանական կապերը` մյուս:

Իսկ ամերիկյան ավետարանականների (ոչ հայ) բարքերի մասին կարելի է դատել հայտնի պատմաբան ՕԼԵԳ ՊԼԱՏՈՆՈՎԻ տողերից. «...Միասեռականությունը /միասեռական ամուսնությունը/ նաեւ հավանության է արժանացել ԱՄՆ-ի որոշ «քրիստոնեական եկեղեցիների» կողմից, մասնավորապես` ավետարանականների, լութերականների, կալվինիստականների, ինչպես նաև եպիսկոպոսականների, ունիթարականների, մեթոդիստների կողմից»: Կարծում ենք` հայ ավետարանականները այնքան խելոք կգտնվեն, որ գոնե այս անգամ, իրենց իրական դեմքը վերջնականորեն ցույց տալու համար, կհրաժարվեն «բարենորոգչություն մինչեւ վերջ սկզբունքից» եւ գոնե ինքնապահպանման բնազդով չեն փորձի որդեգրել եւ սերմանել հայ երիտասարդների մեջ այս դիվական մոլագարությունները»:

Հատվածը մեջբերված է Արմեն Կարապետյանի «Ավետարանական» աղանդ կամ մի «բարենորոգչության» պատմություն» գրքից (հրատարակվել է 2011 թվականին):

 

Ներկայացրեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում