«Էլ կլասիկո». Հետադարձ հայացք, թվեր, վիճակագրություն, կարծիքներ

Արխիվ 16-20

 

Այսօր՝ ապրիլի 2-ին, աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ֆուտբոլասերների հայացքները կուղղվեն դեպի «Նոու Կամպ» մարզադաշտ, որտեղ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակներում տեղի է ունենալու «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը: «Էլ կլասիկոն» արդեն վաղուց վերածվել է ֆուտբոլի միջազգային տոնի, երբ բոլորովին կապ չունի իսպանական ֆուտբոլի երկրպագու լինել կամ չլինելը, և բոլորովին էլ պարտադիր չէ «կրել»  երկու թիմերից որեւէ մեկի մարզաշապիկը, գեղեցիկ ֆուտբոլի սիրահար լինելը լիովին բավարար է այս դիմակայությանը սպասելու եւ հետեւելու համար, քազնի այստեղ դինամիկ ու կրքոտ ֆուտբոլի ակնկալիքները տեղին են եւ արդարացված:

 

Ի՞նչ են ասում «Բարսելոնայի» եւ «Ռեալի»  գլխավոր մարզիչները.

 

Լուիս Էնրիկե

 

«Ցանկանում եմ, որ «Կամպ Նոուն» մեզ խելահեղ աջակցություն ցույց տա: Ոչինչ մեր երկրպագուներին ավելի շատ չի ուրախացնում, քան «Ռեալի» նկատմամբ հաղթանակը: Սակայն հակառակը նույնպես ճիշտ է: Մեսսին այլ գալակտիկայից է: Տեսել եմ Լեոյի ու այլ ֆուտբոլիստների դեմքերը՝ նրանք բոլորը հաղթանակի մասին են մտածում: Մեր հաղթանակը ստուգողական հարված կլինի «Ռեալի» համար, եւ այդ ժամանակ «Ատլետիկոն» կմնա մեր միակ մրցակիցը»:

 

Զինեդին Զիդան

 

«Այս խաղը «Ռեալի» համար ստուգողական չի լինելու: Սա ֆուտբոլային հանդիպում է եւ մենք հիմա լավ մարզավիճակում ենք: Սա առաջնության հերթական հանդիպում է, բայց առանձնանում մյուսներից, քանի որ այս խաղին հետևելու են բոլորը եւ ես ցանկանում եմ, որ իմ թիմը խաղա այնպես, ինչպես վերջին շաբաթներին: Հայտացուցակից դուրս են մնացել մեր թիմի մի քանի ֆուտբոլիստներ, բայց ոչինչ չենք կարող փոխել: Մենք, ինչպես միշտ, ամեն ինչ կանենք հաղթելու համար: Ես չեմ կարգադրել ֆուտբոլիստներին վրեժ լուծել նախորդ խաղի համար: Նրանք լավ գիտեն, թե ինչ է կատարվել նախորդ հանդիպման ժամանակ, բայց հիմա մեր մտքում միայն առաջիկա խաղն է: Մեզ պետք է հաղթանակ եւ մենք ցանկանում ենք հաղթել: Իմ վերջին «Կլասիկոն» եղել է 10 տարի առա՞ջ: Ես քնի հետ խնդիրներ չունեմ: Ես հանգիստ եմ և այսօր կքնեմ այնպես, ինչպ որ միշտ եմ քնում: Առջևում ինձ կարևոր խաղ է սպասվում և մտադիր եմ հաճույք ստանալ դրանից»:

 

 

Բույքմեքերական կանխատեսումներ

 

William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում կատալոնացիներին, որոնց հաղթանակը գնահատում է 1.62 գործակցով: Արքայական ակումբի հաղթանակն ունի 5 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4.4:

Vivaro-ն «Բարսելոնայի» հաղթանակը գնահատում է 1.55  գործակցով, «Ռեալի» հաղթանակը՝ 4.98,  ոչ ոքին՝ 4.82         

 

Հետադարձ հայացք.

 

«Ռեալի» ու «Բարսելոնայի» միջեւ Լա Լիգայում տեղի է ունեցել 171 հանդիպում, որից  71-ում հաղթել է «Ռեալը», 68 ում` «Բարսելոնան», իսկ 32 խաղում արձանագրվել է ոչ ոքի արդյունք:

Մադրիդցիները խփել են 278 գնդակ, բաց թողել՝ 272-ը: Գոլերի տարբերությունը՝ +6: Երկու թիմերի միջեւ կայացած ամենագոլառատ հանդիպումններն ավարտվել են 8-2 եւ 5-5 հաշիվներով: «Ռեալը» վաստակել է 245 միավոր, «Բարսելոնան»` 236:

Տվյալները՝wildstat.ru կայքի

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ 

 

21.11.2015                   Ռեալ Մադրիդ - Բարսելոնա                        0 - 4                              

22.03.2015                   Բարսելոնա - Ռեալ Մադրիդ                        2 - 1                               

25.10.2014                   Ռեալ Մադրիդ - Բարսելոնա                        3 - 1                              

23.03.2014                   Ռեալ Մադրիդ - Բարսելոնա                        3 - 4                              

26.10.2013                   Բարսելոնա - Ռեալ Մադրիդ                        2 - 1      

 

 

 

 

Եվ այսպես...

 

Հանդիպման գլխավոր մրցավարն է Ալեխանդրո Էրնանդեսը: Նրա օգնականներն են` Տեոդորո Սոբրինո Մագանը եւ Խոսե Նարանխո Պերեսը:

 

«Բարսելոնան» Կլասիկոյում հանդես կգա «Շնորհակալություն, Յոհան» գրությամբ մարզաշապիկներով:

 

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը հույս ունի, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կտապալվի իր աշխատանքում.«Երբեք չեմ մեկնաբանել այլ մասնագետների աշխատանքը: Ժամանակին Զիդանի տաղանդի մեծ երկրպագու էի, նա բացառիկ ֆուտբոլիստ էր: Որքանով կարող եմ դատել, նա լավ մարդ է: Սակայն պետք է անկեղծորեն ասեմ, որ մարզական առումով Զիդանին անհաջողություն եմ մաղթում: Հակառակ դեպքում անհաջողություն կունենա «Բարսելոնան»: Մնացած ամեն ինչում նրան լավագույնն եմ մաղթում»:

 

Եվ վերջում

 

«Էլ կլասիկոն» կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:30-ին

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում