ԻՆՋԻՂՈՒԼՅԱՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է «ԺՆԵՒՈՄ` ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՃԱՄԲԱՐՈՒՄ»
Արխիվ 12-16ԻՆՋԻՂՈՒԼՅԱՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է «ԺՆԵՒՈւՄ` ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՃԱՄԲԱՐՈՒՄ»
Ադրբեջանից երրորդ երկիր տեղափոխված հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը երեկ երեկոյան կապ է հաստատել իր եղբոր` Հարություն Ինջիղուլյանի հետ: Այս մասին iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբի եղբայրը:
- Բավական երկար խոսեցինք, ասեց, որ իր հետ շատ լավ են վերաբերվել, ինքը առողջ է: Ասաց, որ դեռ չի հասել այն երկիր, որտեղ պետք է տեղափոխվեր: Ոչ մի հստակ ինֆորմացիա չկա, թե նա երբ իր ուզած երկիրը կհասնի: Ասաց, որ այժմ Ժնևում է` փախստականների ճամբարում: Վերջում ասեց, որ սրանից հետո ամեն ինչ լավ է լինելու, կարեւորրը այլևս Ադրբեջանում չէ:
Հիշեցնենք, որ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն Ադրբեջանում է հայտնվել 2013 թվականի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը: Նա չի կողմնորոշվել տեղանքում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

