ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍ ԱԶԱՏ ԱՍՈՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԱՅՑԵԼԵՑ «ՄԵՆՔ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ» ԾՐԱԳԻՐԸ

Արխիվ 12-16

ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍ ԱԶԱՏ ԱՍՈՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԱՅՑԵԼԵՑ «ՄԵՆՔ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ» ԾՐԱԳԻՐԸ

 

Շարունակվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի թույլտվությամբ եւ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու տնօրինությամբ ԱՀԹ Երիտասարդների նախաձեռնած բարեգործական ծրագիրը՝ ուղղված մեր զինվորներին եւ նրանց ընտանիքներին:

Այսօր՝ օգոստոսի 29-ին, Ն. Չարբախի Ս. Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. ՄԿՐՏԻՉ ավագ քահանա ԹՈՎՄԱՍՅԱՆԸ այցելեց մերօրյա հերոս ՝ ԱԶԱՏ ԱՐԹՈՒՐԻ ԱՍՈՅԱՆԻ ընտանիքին, որոնք բնակվում են Վերին Չարբախում: Տեր հայրը աննկուն ու իր կյանքի գնով մեր խաղաղության եզրագիծն ամրապնդած զինվորի համար Հոգեհանգստի կարգ կատարեց, եկեղեցու զորակցությունը հայտնեց Ազատի ծնողներին: Հետո հանձնեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրի շրջանակներում հանգանակած որոշակի գումար:

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին Ազատ Ասոյանը իր մարտական ընկերների հետ ետ մղեց Արցախի հյուսիսային հատվածում հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությունը ու զոհվեց հերոսի մահով: Ա. Ասոյանը հայրենիքի սահմանները պաշտպանելու գործում  ցուցաբերած անձնական խիզախության եւ նվիրումի, կյանքին սպառնացող  վտանգի պարագաներում ծառայողական պարտքը անձնվիրաբար կատարելու համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է  մարտական ծառայության մեդալով:

Հերոսածին մայրերի ու հայրերի կողքին յուրաքանչյուրիս սրբազան պարտքն է լինել, աջակցել ու փորձել դարմանել կորստի չսպիացող վերքերը…


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում