29 օգոստոս - 4 սեպտեմբեր
Արխիվ 12-1629 օգոստոս - 4 սեպտեմբեր
ԽՈՅ- Շաբաթվա սկզբին ձեզ կտանջի գործունեության ծարավը, բայց դժվար թե կարողանաք արժանի գործ կատարել: Եթե այս շաբաթ նախատեսված է երկարատեւ ուղեւորություն, ապա այն կանցնի շատ ծանր: Շաբաթվա երկրորդ կեսի համար կարող եք ծրագրել պատասխանատու եւ լուրջ գործ:
ՑՈՒԼ- Շաբաթվա սկզբին զգույշ եղեք ղեկի մոտ, էլեկտրասարքավորումներ օգտագործելիս, փողոցում, աշխատեք խուսափել տհաճ անձնավորությունների հետ հանդիպումից: Շաբաթվա երկրորդ կեսին հաջողությամբ կարող եք հանգստանալ ձեր երկրի սահմաններից դուրս:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Ձեր մրցակիցը կարող է անցնել կոնկրետ գործողությունների, ընդ որում, դա վերաբերում է ինչպես բիզնեսին, այնպես էլ անձնական կյանքին: Աշխատեք որեւէ կերպ չգրգռել ձեր երկրորդ կեսին: Շաբաթվա երկրորդ կեսին խուսափեք նոր ծանոթություններից, պատահական ինտիմ կապերից:
ԽԵՑԳԵՏԻՆ- Շաբաթվա սկզբին շրջապատի մարդիկ ձեր ուսերին կբարդեն ավելորդ հոգսեր: Ջրի երես դուրս կգան ձեր հին պարտքերը, որոնք անմիջապես կվերածվեն անհապաղ լուծում պահանջողգործերի: Շաբաթվա երկրորդ կեսին ձեզ օգնության կգան գործընկերներն ու մտերիմները:
ԱՌՅՈՒԾ- Դուք ստիպված կլինեք ընտրություն կատարել սիրո կամ կարիերայի, զվարճությունների կամ գործերի միջեւ: Ընդ որում, ինչ էլ ընտրեք, գոհ չեք լինի բաց թողնված հնարավորությունների պատճառով: Շաբաթվա երկրորդ կեսին աչքի կընկնեք աշխատասիրությամբ, իսկ կանայք կարող են զբաղվել իրենց արտաքինով:
ԿՈՒՅՍ- Շաբաթվա սկիզբը խնդիրներ կառաջացնի բարեկամների հետ: Դա լավագույն ժամանակ չէ նաեւ ավելի բարձր պաշտոնի հասնելու համար, քանի որ ընտանեկան խնդիրները կարգելակեն ձեր թռիչքը: Շաբաթվա երկրորդ կեսին հատկապես կբերի սիրահարվածների բախտը, իսկ մյուսները կարող են ակնկալել ֆինանսական հաջողություն:
ԿՇԵՌՔ- Ստիպված կլինեք շատ ժամանակ ծախսել ճանապարհներին, իսկ ամենօրյա պարտականություններն էլ կշատանան: Շաբաթվա երկրորդ կեսին աշխատեք ղեկավարությանը չանհանգստացնել խնդրանքներով: Ուշադիր եղեք առողջության նկատմամբ:
ԿԱՐԻՃ- Շաբաթվա սկզբին կառաջանան ֆինանսական խնդիրներ: Այդ օրերին ձեզ վրա վերցրած ֆինանսական պարտավորությունները իվիճակի չեք լինի կատարել, նոր աշխատանքը եկամտաբեր չի լինի, իսկ խոշոր գնումները անհաջող կլինեն: Շաբաթվա երկրորդ կեսին կլինեն հաճելի հանդիպումներ եւ ռոմանտիկ ծանոթություններ:
ԱՂԵՂՆԱՎՈՐ- Հատկապես շաբաթվա սկիզբը շատ լարված կլինի,որը ձեզնից կպահանջի նախաձեռնություն եւ ակտիվություն: Խուսափեք սիրո խոստովանություններից, եղեք հոգատար ձեր մտերիմների նկատմամբ: Շաբաթվա երկրորդ կեսին ձեզ կտանջեն ֆինանսական խնդիրները:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Շաբաթվա սկզբին խուսափեք նախաձեռնությունցուցաբերելուց: Ձեզ կխանգարեն մեկ մրցակիցները, մեկ ընտանեկանխնդիրները: Խուսափեք անծանոթ մարդկանց հետ շփվելուց: Շաբաթվա երկրորդ կեսին ցուցաբերեք նախաձեռնություն, գործեք ինքնուրույնª չսպասելով որեւէ մեկի օգնությանը:
ՋՐՀՈՍ- Շաբաթվա սկզբին խորհուրդ չի տրվում նոր գործ սկսել, քանի որ դրանով կարող եք վատացնել հարաբերությունները ընկերների եւ սիրելիների հետ: Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես հաջող չի լինի, բայցայն կանցնի խաղաղ, իսկ ձեր նախաձեռնություններն իզուր կանցնեն:
ՁԿՆԵՐ- Անհարթությունները կարող են սկսվել հենց երկուշաբթի առավոտյան: Ավելի շատ չի բերի նրանց բախտը, ովքեր ձգտում են բարձր պաշտոնի: Ձեզ անընդհատ գործից կկտրեն ընկերները, ծանոթները եւսիրելիները: Այնպես որ, այդ օրերը չեք կարող նվիրել ձեր կարիերային:

