SINQUEFIDELD CUB ՄՐՑԱՇԱՐՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՍԿՍԵՑ ՈՉ-ՈՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ
Արխիվ 12-16SINQUEFIDELD CUB ՄՐՑԱՇԱՐՆ
ԱՐՈՆՅԱՆԸ ՍԿՍԵՑ ՈՉ-ՈՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ
Այս օրերին հայ շախմատիստները մասնակցում են միջազգային մի շարք մրցաշարերի: Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը (Բելգիա) Բրասշաատ քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր եւ 166 մասնակիցների մեջ գրավել է առաջին տեղը: Նույնքան միավոր է վաստակել նաեւ գրոսմայստեր Էրիկ Վան դեն Դոելը, բայց նա հայ շախմատիստին զիջել է լրացուցիչ ցուցանիշներով: Մեր մեկ այլ հայրենակից, միջազգային վարպետ Ռուսլան Կուրայանը Գերմանիայում կայացած բաց մրցաշարում 9 հնարավորից հավաքել է 7,5 միավոր եւ 228 մասնակիցների մեջ բաժանել է 1-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Կուրայանին շնորհվել է երրորդ մրցանակը: Իսկ մրցաշարի հաղթող է դարձել գերմանացի գրոսմայստեր Ռենե Շտերնը:
Հայաստանի շախմատի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը, այս օրերին ԱՄԷ-ի Շարժա քաղաքում մասնակցում է շախմատի կանանց ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարին: Մրցաշարի երրորդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով հաղթել է Քաթարի ներկայացուցիչ Ժու Չենին: Այս հաղթանակն առաջինն էր կանանց Հայաստանի հավաքականի առաջատարի համար: Երրորդ տուրից հետո Էլինա Դանիելյանն ունի 1.5 միավոր եւ առաջատարներին զիջում է մեկական միավոր:
Իսկ ահա շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը, ով ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup մրցաշարը մեկնարկել է ոչ-ոքի արդյունքովª սպիտակներով խաղաղությամբ բաժանվելով ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի բուլղարացի Վեսելին Տոպալովը, ով առաջին տուրից հետո միավոր չունի: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է իտալացի Ֆաբիանո Կարուանան, ով առավելության էր հասել Տոպալովի նկատմամբ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

