«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՐՏԵԶԸ» ՆԿԱՐՈՒՄ ԵՆՔ ԵՐԳԵՐՈՎ

Արխիվ 12-16

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՐՏԵԶԸ» ՆԿԱՐՈՒՄ ԵՆՔ ԵՐԳԵՐՈՎ


ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ (ՄՐՈ) չի հասկանում երաժշտության, մշակույթի բնագավառում առաջ բերված ՙառաջարկ-պահանջարկ՚ հասկացությունը: Ըստ նրա` դա ստեղծվել է շուկան բավարարելու եւ շոուբիզնեսյան անհեթեթություններն առաջ տանելու համար: «Իրավունքի» հետ զրույցում երգիչը նաեւ խոսելով իր ներկայիս զբաղվածության մասին` նշեց, որ այս տարի լրանում է իր հիմնած «Հայ երգասաններ» խմբի 10-ամյակը, որի հետ «Նոր Հայաստան» ծրագիրն են մշակել:

«ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ» ԸՆԴԳՐԿՈՒՄ Է ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՐՏԵԶԸ

Աշխատանքս հիմնականում «Հայ երգասաններ» խմբի հետ է կապված: Արդեն բավականին երկար ճանապարհ ենք անցել, հիմա էլ մի ծրագիր ենք պատրաստում, որ կոչվում է «Ամբողջական Հայաստան»: Այն ենթադրում է ամբողջական Հայաստանի քարտեզը նկարներով: Քարտեզը «նկարում» ենք երգերով` ներկայացնելով բոլոր բնակավայրերի, քաղաքների երգերը: Արդեն 63 շրջան պատրաստել ենք` Ուրֆա, Տիգրանակերտ, Լոռի… Կփորձենք աշխատանքը ընդհանրական դարձնել, եւ բոլոր երգերն իրենց էթնիկ տարբերակով` առանց ժամանակակից հավելումների, բացարձակապես միայն մեր ազգային ժողնվագարաններով` դուդուկ, շվի, սրինգ, զուռնա, դհոլը, մատուցել: Ամիսներ առաջ էլ մեր եկեղեցու նախաձեռնությամբ Անգլիայում էի, որտեղ իմ երգերով ներկայացա հայկական բացօթյա մարաթոնի ժամանակ: Շարունակում եմ աշխատել, եւ հանգստի ժամանակ չի լինում:

- Ի՞նչ տեսքով է «Ամբողջական Հայաստանը» ներկայանալու եւ ի՞նչ նպատակով է նախաձեռնվել:

- Սզբնական շրջանում ծրագիրը լինելու է ձայնագրության տեսքով, քանզի հովանավորներ չունենք, ինչի պատճառով աշխատանքը ձգձգվեց մոտ 2 տարի: Դժվարություններ շատ կան, բայց կարեւորը` մասնագիտական կամ բարոյական բնույթի չեն: Կփորձենք ավելի ինտենսիվ աշխատել, որ մինչ եկող տարվա կեսը  ներկայացնենք մեր ժողովրդին ու ամբողջ աշխարհին: Ծրագրի նպատակը նաեւ ցեղասպանության, հայ դատի համար եւս մեկ ապացույց ներկայացնելն է, որովհետեւ մենք անդրադառնում ենք բոլոր այն շրջաններին, որոնք թուրքերի լծի տակ են եղել, ստեղծագործ ժողովրդի` հայի բնօրրան հանդիսացել: Իսկ այսօր այդ քաղաք-գավառներում ամեն տեսակի ցեղ է ապրում, բացի հայից: «Ամբողջական Հայաստանն» ապացույց է ներկայացնում, որ այդ շրջանների պատկանելությունը բացարձակապես մերն է:

«ՀԱՅ ԵՐԳԱՍԱՆՆԵՐԸ» ՏԱՍԸ ՏԱՐԵԿԱՆ Է


- Ձեր եւ «Հայ երգասանների» համատեղ ուղին:
- «Հայ երգասանները» խումբը հիմնադրվել է 2004 թվականին եւ այսօր արդեն 10 տարեկան է, խումբը մոտավորապես 30 հոգուց է բաղկացած: Ես հանդիսանում եմ խմբի հիմնադիրը, գեղարվեստկան ղեկավարը: Ի դեպ, այս դպրոցը հիմնված է իմ մանկավարժական գործունեությամբ հավաքված սաների վրա: Ուղղակի ես շատ չեմ գովազդում, որովհետեւ ինքս եմ ընտրում աշակերտներիս, ինքս եմ ներդրում անում նրանց վրա: Ինձ մոտ սովորելն անվճար է, եւ կան արդեն շատ թե քիչ հայտնի անուններ, ովքեր աշակերտել են ինձ` Սեւակ Ամրոյան, Դավիթ Խաչատրյան,Գոհար Հովհաննիսյան...
- Ի՞նչ սկզբունքով են ընտրվում Ձեր աշակերտները, ո՞վ կարող է դիմել:
- Աստվածատուր շնորհք, աշխատասիրություն, ազգային պատկանելության զգացում եւ վերջ. այս ամենն է ինձ համար կարեւոր չափանիշ: Մեկ ամիս ժամկետով պայմանական աշխատում ենք, եթե պահանջվող որակները բարձր աստիճանի չեն լինում, հրաժարվում եմ  աշակերտից:

 



ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում