ՏԵՂԱԿԱՆ ՇՈՒԿԱ ՄՏՆԵԼԸ ՈՉ ԹԵ ԾՐԱԳԻՐ Է, ԱՅԼ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ՏԵՂԱԿԱՆ ՇՈՒԿԱ ՄՏՆԵԼԸ ՈՉ ԹԵ ԾՐԱԳԻՐ Է, ԱՅԼ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ


ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս շաբաթ այցելել է Կոտայքի մարզ եւ հանդիպում ունեցել մարզում գտնվող մի շարք տնտեսվարողների հետ: Կառավարության ղեկավարի առաջին այցը տեղի է ունեցել ՙՇահնազարյան՚ Գինու-Կոնյակի Տուն ձեռնարկությունում, որտեղ ծանոթացել է արտադրական գործընթացներին եւ ներդրումային ծրագրերին: ՙԻրավունքը՚ քանիցս առիթ է ունեցել ներկայացնել ՙՇահնազարյան՚ ընկերության գործունեությունը, որի արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, Ղազախստան, Ռումինիա, Լեհաստան, Սլովակիա: Բանակցություններ են տարվում նաեւ  Բուլղարիա արտահանելու համար, եւ սպասվում է, որ ընթացիկ տարում կարտահանվի 2-2,5 մլն շիշ կոնյակ:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՙՇահնազարյան՚ Գինու-Կոնյակի Տուն ձեռնարկության եւ ընտանեկան բիզնեսի հիմնադիր ղեկավար ՍԱՄՎԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ, ծրագրվում է այս տարի նոր սարքավորումների տեղադրման նպատակով ներդնել 7 մլն դոլար, եւս 5 մլն` խաղողի մթերման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու նպատակով: Նախատեսվում է ընթացիկ տարում մթերել շուրջ 10 հազար տոննա խաղող:
Այս տարի ընկերությունն արդեն ծրագրել է մտնել տեղական շուկա եւ ներկայացնել արտադրանքը: ՙԴա ոչ միայն ծրագիր է, այլեւ անհրաժեշտություն, որպեսզի որակական առումով մեր կոնյակը  ճանաչելի լինի նաեւ հայրենքիում: Մրցակցությունը միշտ էլ դժվար է եղել ամբողջ աշխարհում, սակայն մենք ընտրել ենք որակի ուղին, որի ճանապարհը բավականին երկար է, բայց հստակ: Մենք չենք պատրաստվում ինչ-որ մեկին խանգարել եւ չենք կարծում, որ մեզ էլ կխանգարեն: Տեղական շուկայում գտնվող 32 կոնյակ արտադրողները հետագայում իրենց արտադրանքը իրացնելու համար հաստատ խնդիրներ չեն ունենա 33-րդի հետ, եթե ճիշտ իրացման ձեւ են ընտրում՚:
ՙՎարչապետի այցը եւ առհասարակ նրա մոտեցումը արտադրության նկատմամբ բավականին բարձր հիմքերի վրա է, եւ մենք զգում ենք, որ  ամեն ինչ անում է, որ Հայաստանում տնտեսվարողների վիճակն ավելի լավանա, տեղական արտադրանքը նոր շունչ առնի: Կարծում եմ` մեր վարչապետն աշխատում է գրեթե 24 ժամ եւ անգամ հասցնում է գնալ սահմանային գոտիներ, ոչ թե տուրիստի կարգավիճակով, այլ ունենում է հանդիպումներ բնակչության հետ, լսում է նրանց խնդիրները եւ ինչու չէ` նաեւ տալիս է դրանց լուծումները: Ես տեղյակ եմ, որ անգամ եղել են արտադրություններ, որոնք կանգնած են եղել փակման շեմին, սակայն վարչապետի միջամտությամբ այդ ձեռնարկությունները նոր շունչ են առել եւ շարունակում են մնալ մեր շուկայում: Պետք չէ մտածել, թե պետք է միայն կառավարությունը աշխատի, ներդրումներ կատարի կամ օգնի: Տնտեսվարողները եւս պետք է չվախենան աշխատել Հայաստանում: Նոր կառավարության հետ նոր շունչ է եկել բիզնեսմենի, տեղական արտադրողի մոտ: Երբեմն լսում ենք դժգոհություններ հարկային դաշտից, սակայն պետք է միանշանակ ասեմ, որ ոչ մի երկրում  հարկերը այդքան էլ չեն տարբերվում մեր երկրի հարկերից: Ռուսաստանի նման հզոր շուկայով երկրում 18 տոկոս է, իսկ մեզ մոտ` 20՚:  
Ինչպես նախորդ զրույցներում, այս անգամ եւս պարոն Շահնազարյանը բիզնեսի զարգացման առավել լայն հնարավորությունները տեսնում է Ռուսաստանի դաշնության շուկայում, հատկապես Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո. ՙԱնցալ տարի սեպտեմբերի 3-ին մեր նախագահը ճիշտ ուղի ընտրեց, այն է` Մաքսային միությունը, իսկ այսօր արդեն իր թիմով` վարչապետ, նախարարներ եւ այլն, շարունակում է սկսած գործը: Բոլորս էլ հասկանում ենք, որ մեր տեղն այնտեղ է, իսկ հակառակ դեպքում մենք կկորցնեինք թե° Արցախը, թե° մեր էկոնոմիկան: Աչքներիս առաջ տեսնում ենք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, եւ թե ինչ պատասխան է տալիս Ռուսաստանը` պահպանելով իր շուկան: Դարեր շարունակ բարեկամական հարաբերություններ ենք ունեցել ՌԴ-ի հետ, իսկ եվրոպական շուկա մտնելը իր պայմաններն է թելադրում, որը չի համապատասխանում մեր պայմաններին՚:
Ի դեպ, բիզնեսմենը բավական կարեւորում է հայկական արժեքները, սակայն. ՙԿցանկանայի մեր բացարձակ հայկական արժեքներին գումարվեին նաեւ եվրոպական որոշ օրենքներ՚:  
Նախորդ զրույի ժամանակ Ս. Շահնազարյանը ներկայացրեց նոր արտադրանք, օղի` ՙԲարի լույս՚ անվանմամբ, որը դեռեւս նախապատրաստական փուլում էր: Աշնան նախաշեմին օղին տեղ կգտնի թե տեղական եւ թե դրսի շուկայում: Ինչպես նշեց մեր զրուցակիցը, օղին բավական հարմար է տարբեր քիմքերին, իսկ անվանումն արդեն շատերին տանում է դեպի խաշի սեղանը, որի սեզոնային բացումը սարերի հետեւում չէ:   
ՙՇահնազարյան՚ ընկերությունում  ներկայում աշխատում է 80 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 240 հազար դրամ: Ակնկալվում է, որ նոր ներդրումների շնորհիվ կստեղծվի լրացուցիչ 30 նոր աշխատատեղ:
ՙՇահնազարյան՚ Գինու-Կոնյակի Տուն ձեռնարկության հիմնադիրը բիզնեսի հաջողության ամենամեծ գրավական է համարում աստծուն հավատալը. ՙԱյլ տարբերակին հավատալը սխալ կլինի, եւ մենք գոհ ենք այսօր այն ամենից, ինչ որ ունենք եւ ստեղծել ենք՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում