Նուբարաշենում մոտ երկու ամիս առաջ տեղի ունեցած դանակահարության գործով հետախուզվող Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին` Սեդրակ Օսիպյանը, ով կասկածվում է 22-ամյա Վանուշ Ալեքսանյանի դանակահարության մեջ, գտնվում է Հայաստանում, սակայն ոստիկանություն դեռեւս չի ներկայացել.
ՙԿան դեռեւս փաստական որոշակի հանգամանքներ, որոնք պետք է ճշտի նախաքննական մարմինը, որից հետո կներկայանա՚,- մեզ հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան ԿՐՈՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Փաստաբանի խոսքով. - Այժմ նախաքննական մարմնի կողմից հարցաքննվում են որոշ անձինք, ովքեր գործի համար նշանակալի ցուցմունքներ են տալիս, որով կհիմնավորվի, որ դանահակարողը Սեդրակը չի եղել: - Ինչ կարգավիճակ ունի Ս. Օսիպյանը ըստ այդ ցուցմունքների` միջադեպի վկայի±, թե± մասնակցի: - Այս պահին բարձրաձայնել չեմ կարող, քանի որ կխանգարեմ նախաքննական մարմնին: Բայց առաջիկայում անպայման պարզ կլինի: Ամեն դեպքում, այդ ցուցմունքներով Սեդրակը անմեղ է: ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ