ԻՆՉ ԹՌՉՆԱՄԻՍ ԵՆ ՄԵԶ ՀՐԱՄՑՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԻՆՉ ԹՌՉՆԱՄԻՍ ԵՆ ՄԵԶ ՀՐԱՄՑՆՈՒՄ


Տարիներ շարունակ հայաստանյան սպառողները թռչնամսի շուկայից դժգոհություններ հայտնելու առիթների պակասից ամենեւին էլ չեն բողոքել: Եվ այդպես էլ, չնայած հազարավոր բողոքներին, որակական առումով այդ շուկայում դրական տեղաշարժեր գրեթե տեսանելի չեն:
Ընդ որում, դժգոհություններ հնչում են, ինչպես ներկրված, այնպես էլ տեղական թռչնամսի առնչությամբ: Դա սպասելի էր, քանի որ եթե տարիներ առաջ տեղական թռչնամսի արտադրությունը հիմված էր տեղական կերային բազայի վրա, ապա ժամանակի ընթացքում տեղական արտադրությունը ուղղվեց դեպի տարբեր քիմիական սննդային հավելումների օգտագործումը: Պատճառը հասկանալի է. դա հնարավորություն է տալիս թռչունների քաշն արագորեն հասցնել արդյունաբերական նշանակության, ինչը, ըստ էության, վերացնում է ներկրված եւ տեղական մթերքի մասին ավանդական բոլոր պատկերացումները, հենց որի պատճառով էլ գնային առումով ներկրվածը միշտ էլ զիջել է տեղականին: Այսպիսովª գնային տարբերությունը պահպանվում է, միչդեռ որակականը գրեթե հասցրել է զրոյանալ: Իսկ դա նշանակում է նաեւ գերշահույթների կորզում տեղականի ՙբրենդի՚ անվան տակ:
Ինչեւէª ՙԻրազեկ եւ պաշտպանված սպառող՚ ՀԿ-ի նախագահ Բաբկեն  Պիպոյանը եւս հաստատում է, որ  2013 թվականից մինչ օրս եղել են  հրապարակային բնույթ կրող եւ չմերժված, ավելին` պետական համապատասխան վերահսկողություն իրականացրած մարմնի կողմից հաստատված բազմաթիվ հայտարարություններ, որոնք սպառողին իրազեկել են  շուկայում թռչնամսի վտանգի մասին: Բայց այսօր կրկին նույն իրավիճակն է: ՙՍա ինքնին ապացույց է, որ շուկան բարձր ռիսկային է, եւ իրականում հարկավոր է կտրուկ քայլեր ձեռնարկել`  նմանատիպ վտանգներից հետագայում խուսափելու համա՚,- ՙԻրավունքի՚ հետ զրույցում նշեց Բ. Պիպոյանը եւ ընդգծեց, որ թռչնամսի շուկայում եռամսյակը մեկ տեղի է ունենում մեկ խոշոր բացահայտում: Այսինքնª թռչնամսի ընդհանուր վտանգավորությունը պետք է պարզի համապատասխան վերահսկող մարմինը`լաբորատոր փորձաքնության արդյունքում, քանի որ քաղաքացիների կողմից շատ է բարձրաձայնվում թռչնամսի անորակության մասին. ՙՄիայն հանրային գնահատականը բավական է ընդհանուր եզրակացության գալու համար: Հանրային աղմուկը, բողոքներն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ոլորտում մենք առնվազն լավ վիճակում չենք: Չնայած այս ամենին` ընդհանուր գնահատական պետք է տալ ըստ մասնագիտության` ելնելով ռիսկի հաղորդակցման դասական կանորններից, ինչը, ցավոք, մեր երկրում գտնվում է նվազագույնից էլ ցածր մակարդակի վրա՚,- ավելացրեց Բաբկեն Պիպոյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ մոտավորապես մեկ շաբաթ անց հանրությանը կներկայացվի,  թե ինչ թռչնամիս է նա օգտագործում, քանի որ իրենց կողմից շուկայում իրականացվում է ուսումնասիրություն` ամենառիսկայինը պարզելու համար:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում