ՙԷՐԴՈՂԱՆԻՆ ԱՅՍՕՐ ՉԷ, ՈՐ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ՚

Արխիվ 12-16

ԷՐԴՈՂԱՆԻՆ ԱՅՍՕՐ ՉԷ, ՈՐ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ՚


Թուրքիայի 12-րդ նախագահ, նախկին վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն անցնում է իր նոր պաշտոնական պարտականությունների կատարմանը: Միեւնույն ժամանակ Էրդողանը Թուրքիայի ԱԳՆ նախկին պաշտոնում իր նոր պաշտոնական պարտականություններին է անցնում նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Երկուսն էլ, հասկանալի է, քաջ ծանոթ են հայաստանյան հանրությանը: Բայց նրանց անցումը նոր պաշտոնների նոր որակներ կմտցնի± Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում: Այս հարցի պատասխանը ՙԻրավունքը՚ փորձեց պարզել մասնագետներից.
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ.
- Միանգամից ասեմ, որ այս ընտրություններից հետո ես որեւէ դրական փոփոխության չեմ սպասում: Էրդողանին այսօր չէ, որ մեք ճանաչում ենք.նա երկար ժամանակ ղեկավարում էր Թուրքիան: Այսօր պարզապես նրա պաշտոնն է փոխվել, սակայն լիազորությունները նույնն է մնացել, գուցե մի քիչ էլ ավելացել է:

Իհարկե, այժմ նրա տեղը մի քիչ նեղն է, նոր մարտահրավերներ կան Թուրքիայի հանդեպ, եւ նորընտիր նախագահը կփորձի գոնե տեսականորեն տարբեր երկրների եւ հարեւանների հետ լեզու գտնել` իրավիճակը կայուն պահելու համար: Ինչ վերաբերում է Հայկական հարցին, ապա այստեղ կրկին որեւէ դրական փոփոխություն չի լինելու, մանավանդ, մենք գիտենք, թե Թուրքիայի վարչապետի պաշտոնում ով է նշանակվել: Մենք գործ ունենք այնպիսի անձանց հետ, որոնց էությունը, գաղափարախոսությունը եւ ապրելակերպը բխում է միայն պանթուրքիզմից:

 

ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի փոխտօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ.
- Հայ-թուրքական հարաբերություններում որեւէ փոփոխություն չի սպասվում: Այս մասին նույնիսկ երեկ հայտարարեց երկրի վարչապետ Դավութօղլուն: Ըստ նրա` Թուրքիայի արտաքին քաղաքականությունում գերակայությունների մեջ փոփոխություններ չեն լինելու: Այս ամենին գումարվում է նաեւ այն, որ Էրդողանը ոչ հավասարակշռված եւ ագրեսիվ քաղաքական գործիչ է: Ես կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերություններում ոչ միայն դրական փոփոխություններ չեն լինելու, այլեւ այդ հարաբերություններում կսկսեն ավելի շատ գերիշխել փոխադարձ վիրավորանքները, ավելի ագրեսիվ հայտարարությունները, Արցախյան հարցում Ադրբեջանի ավելի ընդգծված պաշտպանությունը: Կարծում եմª Դավութօղլուի եւ Էրդողանի հայացքները հայ-թուրքական հարաբերություններում հագենալու են ագրեսիվությամբ:


Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում` 100 հոգու շրջանակում կատարել է հարցում` պարզելու, թե Թուրքիայում Էրդողանի նախագահ ընտրվելուց հետո ինչ փոփոխություններ կլինեն հայ-թուրքական հարաբերություններում:
1. Ոչ մի բան, թուրքը միշտ էլ մնում է թուրք- 91%:
2. Թուրքիան կցանկանար հակահայկական քաղաքականությունը շարունակել, բայց աշխարհում նոր իրողություններ են առաջանում, առջեւում էլ Ցեղասպանության 100 ամյակն է: Ուրեմն` կփորձի գոնե ձեւականորեն ինչ-որ բան փոխել - 8%:
3. ԱՄՆ-ը եւ Եվրոպան Թուրքիային կստիպեն վերսկսել Հայաստանի հետ հաշտվելու գործընթացը- 1%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում