ՙՉԿԱՐՈՂԱՆԱԼՈՎ ԱՍԱԴԻՆ ՏԱՊԱԼԵԼ` ԱՅԺՄ ԱՄՆ-Ը ՊԱՏՎԻՐԵԼ Է ԱՆԽՆԱ ԿՈՏՈՐԵԼ ԵԶԴԻՆԵՐԻՆ՚

Արխիվ 12-16

ՙՉԿԱՐՈՂԱՆԱԼՈՎ ԱՍԱԴԻՆ ՏԱՊԱԼԵԼ`
ԱՅԺՄ ԱՄՆ-Ը ՊԱՏՎԻՐԵԼ Է ԱՆԽՆԱ ԿՈՏՈՐԵԼ ԵԶԴԻՆԵՐԻՆ՚


ՙԻսլամական պետություն՚ խմբավորումը շարունակում է հարձակվել Իրաքի հյուսիսային եւ արեւմտյան շրջանների ուղղությամբª ոչնչացննելով բոլորին, ովքեր հրաժարվում են լքել սեփական տունն ու կրոնափոխ լինել: Այս օրերին այնտեղ կատարվող ոճրագործությունների մասին առավել մանրամասն փորձեցինք զրուցել եզդիների շեյխ Հասան Հասանյանի հետ:
-Ի±նչ է կատարվում այս պահին Իրաքում:
- Իրաքում շարունակվում է անմարդկային վերաբերմունքը, այլ կերպ ասածª ցեղասպանությունը եզդի ժողովրդի նկատմամբ: Դեռեւս ոչինչ ազատագրված չէ, բայց պայքարը շարունակվում է: Դժբախտաբար ինձ թույլ չեն տալիս գնալ այնտեղ, բայց պարբերաբար կապվում եմ տեղացի եզդիների հետ: Նրանք պատմում են, թե ինչ ահավոր, դաժան, սարսափելի ձեւով են վերաբերվում եզդիների հետ: Իրաքում արդեն մոտ հինգ հազար եզդի է սպանվել, կես միլիոն մարդ փախստականի կարգավիճակում է: Տարբեր բեմերից որքան էլ բարձր հնչեն դատապարտող ուղերձներն ու սպառնալիքները, եզդիների բնաջնջումը շարունակվում է: Իսլամիստները գլխատում, ողջ-ողջ թաղում են կանանց, երեխաների, քշում են Սինջար լեռը. պաշարել են լեռըª սովահարության մատնելով հազարավոր մարդկանց: Իսլամիստ ահաբեկիչները եզդիների բնակավայրերը գրավելուց հետո դաժան հաշվեհարդար են տեսնում բնակիչների հետ, թալանում նրանց ունեցվածքը եւ բռնաբարում աղջիկներին ու կանանց: Պայթեցվել են պատմական նշանակություն ունեցող կառույցներ, հողին են հավասարեցնում տները, թալանում, սպանում, առեւանգում: Բռնաբարություններ են տեղի ունենում ամեն օր եւ ամենուր` մոտակա թփուտներում, տներում եւ բեռնատարներում: Աղջիկներն էլ, չդիմանալով անպատվությանը, նվաստացումներին, հոգեկան ապրումներին` մասսայաբար ինքնասպանություն են գործում: Իսլամիստներն առանց մի վայրկյան մտածելու սպանում են պատանիներին եւ տղամարդկանց, իսկ  երիտասարդ կանանց ու աղջիկներին տանում են իրենց հետ: Շատ ծերեր ու երեխաներ էլ մահանում են` մնալով առանց սննդի եւ ջրի: Այնպես որ, դրությունը այնտեղ շատ վատ է, եզդիների մի մասն էլ փախեփախի մեջ է` մինչեւ տեսնեն, թե ինչ է լինելու նրանց վերջը: Ես Ձեզ մի սարսափելի դեպք պատմեմ, որն օրերս են կատարել այդ մարդասպանները: Ութ հոգով հարձակվել են յոթ տարեկան աղջիկ երեխայի վրա եւ բռնաբարել այնքան, որ մեռնի: Ու դա բոլորի, այդ թվում` աղջկա մոր աչքի առաջ, ու մի բան էլ գոռացել են, թե. ՙԼավ նայեք, որովհետեւ սաղիդ մատղաշ բալեքն էլ էս օրին են ընկնելու, որ իսլամ չընդունեք՚: Երեկ էլ իմացա, որ հարյուր յոթանասուն կնոջ եւ աղջկա սաղ-սաղ թաղել են, միայն նրա համար, որ հրաժարվել են իսլամ ընդունել:
-Ում կողմից է, ըստ Ձեզ, հովանավորվում եզդիների ցեղասպանությունը:
- Եզդիների ցեղասպանությունը իրականացնում է իսլամական ՙՍիս՚ ջոկատը, որին ժամանակին ԱՄՆ-ը զինեց ընդդեմ Սադամ Հուսեյնի, ապաª Բաշար Ասադի: Չկարողանալով Բաշար Ասադին տապալել` այժմ ԱՄՆ-ը պատվիրել է անխնա կոտորել եզդիներին: Իսլամիստների մորուքավոր պարագլուխը բացահայտ հայտարարեց, որ իրենց թշնամիները քրիստոնյաներն են եւ եզդիները:
- Արդյոք նրանց հիմնական նպատակը միայն քրիստոնյաներին ու եզդիներին կրոնափոխ անե±լն է:
- Նրանց միակ նպատակը եզդիներին կրոնափոխ` մահմեդական դարձնելն է, որպեսզի ազատ ելք ու մուտք ունենան Իրաք եւ այլն: Ինչպես որ մտադրված է հարեւան Թուրքիան, որն ուզում է, որ Հայաստանը մեջտեղից հանի, որպեսզի ստեղծի մեծ Թուրքիա` միջին Ասիայի եւ Ադրբեջանի հետ միասին: 21-րդ դարի սկզբին իրականացվում է եզդի ժողովրդի ցեղասպանություն միայն նրա համար, որ եզդիները արեւապաշտ են: Մենք` եզդիներս, մի քանի անձանց քաղաքական եւ տարածքային շահերի զոհն ենք դարձել: Ինչպե±ս կարելի է ժողովրդին ոչնչացնել միայն նրա հավատքի համար: Իհարկե, համաշխարհային պատմության մեջ նման դեպքեր եղել են, օրինակ  ցեղասպանություն հայ ժողովրդի նկատմամբ միայն նրա համար, որ քրիստոնյա է, ցեղասպանություն հրեա ժողովրդի նկատմամբ ֆաշիզմի ժամանակ: Եվ այժմ եզդի ժողովուրդը նույնպես դարձել է նույնպիսի մարդասպանների զոհ:
Վերջում պարոն Հասանյանը հավելեց, որ եզդիներին ուղարկված եւ ոչ մի օգնություն տեղ չի հասնում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում