ԵԿԵԼ Է ԶՈՒՍՊ ԽՈՍԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Արխիվ 12-16

ԵԿԵԼ Է ԶՈՒՍՊ ԽՈՍԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Ողջունելի է, որ պատասխանելով ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանի խիստ կարեւոր եւ ճիշտ պահին գրված նամակ-ահազանգին` (ամբողջովին հրապարակված է մեր կայքում` http://iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=18724:l-r&catid=41:lurer&Itemid=57 -խմբ.) ԵԱՀԿ ԽՎ նախագահ Իլկկա Կաներվան շեշտում է, որ իր համար ընկալելի են Ա. Գեղամյանի ներկայացված փաստարկները: Կարեւոր է նաեւ, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն ՙաջակցում է հարցի խաղաղ եւ դիվանագիտական լուծմանը՚ եւ ՙերկու կողմերին հորդորում է ամեն ինչ անել` այդօրինակ լուծմանը նպաստելու համար՚: Թեեւ կրկին տարբերություն չի դրվում, թե կողմերից որն է սադրում  լարվածությունը, կամ որն է, որ չի ցանկանում դուրս բերել դիպուկահարներին, այնուամենայնիվ, մեզ համար պետք է ընդունելի լինի ԵԱՀԿ-ի զուսպ եւ ինչ-որ տեղ զգուշավոր մոտեցումը:
Հավանաբար եկել է ժամանակը, երբ թե° գերտերությունները, թե° միջազգային կազմակերպությունները, թե° տարբեր հակամարտություններում ներգրավված կողմերը պետք է որդեգրեն հենց այսպիսի զուսպ մոտեցումներ: Անցել է միաբեւեռ աշխարհակարգի ժամանակը: Ուկրաինայում ողբերգությունը ցույց տվեց, որ նարնջագույն հեղաշրջումներով այլեւս չի կարելի ժողովուրդներին ծնկի բերել: Նովոռոսիայի պայքարը իր ազատության համար, դա զուտ ռուսամետ ուկրաինացիների ու արեւմտամետ բանդերականների կռիվը չէ, դա քաղաքակրթությունների, արժեքային համակարգերի, ինչ-որ տեղ համաշխարհային կրոնական պատերազմի կիզակետն է, ուր ուղղափառ քրիստոնեությունը ծառս է կանգնել` ընդդեմ հակաքրիստոնեական գլոբալիստական ուժերի ծավալապաշտության:
Չարիքի խրախուսումը հանգեցնում է խրախուսողների ոչնչացմանը` այդ նույն չարիքի միջոցով: Իսլամիստ ծայրահեղականները երեկ Սիրիայում պատանդ են վերցրել ՄԱԿ-ի 43 խաղաղապահների, որոնց ազատության համար կռվում են Սիրիայի նախագահ Ասադի զինվորները: Սակայն ամիսներ առաջ ԱՄՆ-ն, Եվրոպան նույն ՄԱԿ-ի միջոցով փորձում էին գահընկեց անել Ասադին եւ ամեն կերպ աջակցում էին իսլամիստ ծայրահեղականներին: Միայն Ռուսաստանի դիմադրությունն էր, որ թույլ չտվեց Սիրիան վերածել Լիբիայի կամ Իրաքի, այսինքն` համատարած քաոսի:
Այո, հետզհետե մեր երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ավելի ու ավելի առանցքային դերակատարում է ստանձնում աշխարհի նոր կարգերի ձեւավորման մեջ, հետեւաբար անցել են ժամանակները երբ Վաշինգտոնից, Բրյուսելից կամ Ստրասբուրգից կարելի է մեր վրա մատ թափ տալով խոսել: Եկել է զուսպ խոսելու ժամանակը, եւ դա պետք է գիտակցեն Անկարայում ու Բաքվում:

Հայկ Բաբուխանյան
ՍԻՄ կուսակցության նախագահ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում