ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԵՎ ՀՀՇ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ
ԵՎ ՀՀՇ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ


Սկիզբը` թիվ 86-ում

Շարունակում ենք Վանո Սիրադեղյանի կազմավորած հանցավոր բանդայի պարագլուխ Արմեն Տեր-Սահակյանի դեմ 2000թ. կայացրած դատավճռից հատվածների հրապարակումը, որով կներկայացնենք Արմեն Տեր-Սահակյանի եւ նրա բանդայի` Վանո Սիրադեղյանի եւ ՀՀՇ-ի ղեկավարության պատվերով կատարած բազմաթիվ հանցագործությունները` առանձին դրվագներով:


ՄԱՍ 3-ՐԴ


Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի սպանությունը նախապատրաստելու եւ 1992թ. սեպտեմբերի 18-ին նրա ու նրա ծառայողական ավտոմեքենայի վարորդ Վ. Աբրահամյանի սպանությունը ծանրացուցիչ հանգամանքներում կատարելու դրվագը
1992թ օգոստոսի կեսերին, Արմեն Տեր-Սահակյանը ՀՀ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանից հանձնարարություն է ստացել բանդայի միջոցով իրագործել Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի սպանությունը:
Վանո Սիրադեղյանի առաջադրանքի մասին նա նույն օրը հայտնել է ՀՀՇ վարչության շենքի վերոհիշյալ առանձնասենյակում հավաքված բանդայի անդամներին եւ այն կատարելու նպատակով կազմակերպել ու ղեկավարել է սպանության նախապատրաստությունն ու կատարումը, որին ուղղված միջոցառմանը ընդգրկել է նախ Իսրայել Սարգսյանին եւ Կամո Նարիբեկյանին, ապա նաեւ Արշակ Շուխյանին, Սուրեն Հարությունյանին, Ալիկ Գրիգորյանին, Արթուր Ալոյանին եւ Աղասի Ավետիսյանին: Բանդայի անդամների հետ համատեղ մշակելով հանցագործությունն իրականացնելու համար անհրաժեշտ գործողությունների պլան եւ նրանց միջեւ կատարելով դերաբաշխում` հանձնարարել է ճշտել Հովհաննես Սուքիասյանի բնակության եւ աշխատանքի վայրը, օրակարգը, նրա կողմից օգտագործվող ավտոմեքենան, երթուղիները եւ սպանությունն իրագործելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ, ինչպես նաեւ կատարել ավազակային հարձակում` սպանության ժամանակ օգտագործելու համար որեւէ ավտոմեքենա հափշտակելու նպատակով: Որպես սպանության գործիք` նա բանդայի անդամներին տրամադրել է Վանո Սիրադեղյանի տրամադրած ՙԱԿ-74՚ եւ ռուսական զորամասից հափշտակված ՙԱԿՍ-74՚ տեսակի, 5,45մմ տրամաչափի վերոհիշյալ երկու ինքնաձիգ հրազենը:
Սպանության առաջադրանքը կատարելու նպատակով բանդայի թվարկված անդամները շուրջ մեկ ամիս իրականացրել են Հովհաննես Սուքիասյանին վերաբերող վերոհիշյալ հանգամանքները ճշտելու ուղղությամբ համապատասխան գործողություններ, այդ թվում մի քանի անգամ մեկնել են քաղաք Աշտարակ եւ ձեռնարկված միջոցառումների արդյունքների մասին զեկուցել Արմեն Տեր-Սահակյանին ու նրա հետ համաձայնեցրել հետագա գործողությունները:
Կատարելով Արմեն Տեր-Սահակյանի հանձնարարությունը` բանդայի անդամներ Սուրեն Հարությունյանը, Արշակ Շուխյանը, Ալիկ Գրիգորյանը եւ Արթուր Ալոյանը ավազակային հարձակմամբ, ավտոմեքենա հափշտակելու նպատակով 1992թ. սեպտեմբերի 11-ին, ժամը 15-ի սահմաններում, Երեւանի Լենինգրադյան փողոցում, ՙՍեբաստիա՚ հյուրանոցի դիմացի ճանապարհահատվածում, որպես ուղեւորներ, երթեւեկելու պատրվակով կանգնեցրել եւ նստել են տուժող Տիրայր Առաքելյանի վարած ՙՄոսկվիչ-2141՚ մակնիշի Զ 1280 ԱՐ պետհամարանիշի ավտոմեքենան: Հարձակումը երթեւեկելու ընթացքում կատարելու մտադրությամբ` նրանք վարորդին խնդրել են իրենց հասցնել Մարզահամերգային համալիրի մոտ, ուր չհասած` տուժող Տիրայր Առաքելյանի վրա են ուղղել իրենց մոտ եղած ՙՄակարով՚ տեսակի ատրճանակը եւ նրա կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով` ստիպել են դուրս գալ ավտոմեքենայից, որից հետո այն հափշտակել եւ նույն օրը տարել են ՀՀՇ վարչության շենքի մոտ, որտեղ ցույց են տվել Արմեն Տեր-Սահակյանին եւ զեկուցել հարձակման հանգամանքները: Իմանալով, որ բանդայի անդամները հարձակումը կատարել են առանց որեւէ քողարկման, Արմեն Տեր-Սահակյանը` Հովհաննես Սուքիասյանի սպանության իրագործումը ձախորդող ցանկացած հանգամանք բացառելու նկատառումներով, պահանջել է ձերբազատվել ՙՄոսկվիչ-2141՚ մակնիշի ավտոմեքենայից, իսկ սպանության ժամանակ օգտագործելու համար հանձնարարել է ավազակային հարձակմամբ հափշտակել մեկ այլ ավտոմեքենա:
Հափշտակված ՙՄոսկվիչ-2141՚ մակնիշի ավտոմեքենայից ձերբազատվելու գործը նա հանձնարարել է բանդայի անդամ Աղասի Ավետիսյանին, որը նույն օրը ավտոմեքենան տարել, կանգնեցրել է Օրբելու փողոցի դեղատան մոտակայքում, որից հետո զանգահարել է Արաբկիրի ՆԳ բաժին եւ անանուն կերպով հայտնել, որ նշված տեղում հափշտակված ավտոմեքենա է կանգնած:
Մեկ այլ ավտոմեքենա հափշտակելու վերաբերյալ Արմեն Տեր-Սահակյանի առաջադրանքը կատարելու նպատակով բանդայի մյուս անդամ Իսրայել Սարգսյանը 1992թ. սեպտեմբերի 14-ին, ժամը 8.30-ի սահմաններում Աբովյան-Բալահովիտ ճանապարհահատվածում կանգնեցրել է տուժող Ռոմիկ Ավետիսյանի վարած ՙՎԱԶ-2106՚ մակնիշի Ի 19-97 ԱԴ պետհամարանիշի ավտոմեքենան եւ ՙԵրԱԶ՚ ավտոգործարանից ոչ հեռու, տուժողի կյանքի համար վտանգավոր բռնության գործադրմամբ եւ նրա նկատմամբ ավազակային հարձակում կատարելու` դեմքին թմրեցնող գազ փչելու, այնուհետեւ նրան մեքենայից հարկադրաբար դուրս հանելու միջոցով, հափշտակել է այն եւ տրամադրել բանդային` որպես սպանության կատարման միջոց:
Վերոհիշյալ նախապատրաստական միջոցառումներն ավարտելուց հետո բանդայի անդամներ Սուրեն Հարությունյանը, Ալիկ Գրիգորյանը, Արթուր Ալոյանը եւ Աղասի Ավետիսյանը, նախապես համաձայնության գալով Արմեն Տեր-Սահակյանի հետ, վերջինիս կողմից` որպես սպանության գործիք տրամադրված երկու ինքնաձիգ հրազենով զինված` 1992թ. սեպտեմբերի 17-ի առավոտյան, Իսրայել Սարգսյանի հափշտակած ՙՎԱԶ-2106՚ մակնիշի վերոհիշյալ ավտոմեքենայով մեկնել են ք. Աշտարակ` իրագործելու Հովհաննես Սուքիասյանի սպանությունը, որը սակայն չեն իրականացրել նրան չհանդիպելու պատճառով:

Հ.ՏԵՐ-ՎԱՀԱՆՅԱՆ
Շարունակելի...

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում