«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԹՈՒՅԼ ԿՏԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ»

Արխիվ 12-16

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ
ԻՐԵՆՑ ԹՈՒՅԼ ԿՏԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ»


Արմավիրում իր առաջին հավաքն է արել «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպությունը, որին մասնակցել են Արցախյան պատերազմի վետերան 10-12 հրամանատար: Lրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում «Ազատամարտիկների դաշինքի» դիրքորոշումը ներկայացրել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: Նա տեսակետներ է հայտնել` ինչպես ԵԿՄ-ի, այնպես էլ նորաստեղծ միության անելիքների ու որեւէ քաղաքական ուժին հարել-չհարելու հնարավորության վերաբերյալ: Ազատամարտիկների նորաստեղծ կառույցի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ հետ, ով եղել է «Անկախության բանակ» ռազմահայրենասիրական կազմակերպության ռազմական խորհրդի անդամ, շտաբի պետ:


ՆՈՐ ԴԱՇԻՆՔ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ` «ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՆ»


-Պարոն Աղաբաբյան, ինչպե՞ս եք վերաբերում, որ մի շարք ազատամարտիկներ համախմբվել են նոր կազմակերպություն ստեղծելու շուրջ, երբ ունենք «Երկրապահ կամավորականների միությունը»:
- Ես, ընդհանրապես, Հայաստանում նոր կազմակերպությունների ստեղծմանը լավ չեմ վերաբերում:
- «Արաբո» ջոկատի հրամանատար Մ. Եղիազարյանը նշել է, որ ԵԿՄ-ն չի հասցնում բոլոր ազատամարտիկներին օգնել, եւ մեծ թվով մարդիկ դուրս են մնացել միությունից: Արդյո՞ք նոր կառույց է անհրաժեշտ` ԵԿՄ-ում չընդգրկված ազատամարտիկների համար:
- Իսկ ինչո՞ւ են դուրս մնացել, որ հիմա էլ զբաղվում են նոր կառույց ստեղծելով: Ո՞ր ինչ անեն:
- Որպեսզի սատար կանգնեն ժողովրդին, հայրենիքին, որոշեն Արցախյան ազատամարտի մասնակիցների վաղվա օրը:
- Այսինքն` նրանց համար պետություն չկա՞ արդեն, ու դրա համար իրե՞նք են որոշելու երկրի խնդիրներն ինչպե՞ս լուծեն...
- Ի դեպ, «Արաբո» ջոկատի հրամանատարը նաեւ անդրադարձել է ներքաղաքական հարցերին եւ նշել է, որ ոչ իշխանական քառյակում մինչեւ սեպտեմբերի վերջ ակտիվության խնդիր կա, եւ թե ինչ դիրքորոշում կունենա քառյակը` հենց դրանից էլ կախված է իրենց հետագա վերաբերմունքը քառյակին եւ մարտավարությունը: Կարելի՞ է ենթադրել, որ այս նոր կառույցը միգուցե քառյակին սատարող ուժ է դառնալու:
- Եթե այդ միության արմատները իրոք տանում են դեպի քառյակ, նշանակում է, որ իրենք պատրաստվում են հեղափոխության: Չեմ կարծում, որ, օրինակ, Մանվել Եղիազարյանը կամ պատերազմի մյուս մասնակիցները իրենց թույլ կտան Հայաստանում հեղափոխություն անել, երբ թշնամին այսօր կրակոցներով անընդհատ փորձում է լարված պահել մեր դիրքերը: Այդպիսի հեղափոխությունն արյունով կավարտվի, որովհետեւ չի կարելի ունենալ ներքին եւ արտաքին ճակատներ: Ես դեմ եմ նման բաների...

«ԲԻԶՆԵՍԻ ՄԵՋ ԵՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐ ՄԱՆ ԳԱԼԻՍ»

-Այնուամենայնիվ, այս նոր միությունը, ըստ Ձեզ, կարո՞ղ է այլընտրանք դառնալ ԵԿՄ-ին:
- Բայց ի՞նչ պետք է, որ ԵԿՄ-ին այլընտրանք լինի: ԵԿՄ-ին ի՞նչ է եղել, որ հիմա էլ ԵԿՄ-ին այլընտրանք է պետք: Ու ես չեմ հասկանում դա, ընդհանրապես, բիզնեսի մեջ են այլընտրանքներ ման գալիս...
- Մինչդեռ նորագույն պատմությունը ցույց է տալիս, որ քաղաքականության մեջ էլ է լինում այլընտրանք...
- Եթե պատմության մեջ կա պատերազմի մասնակից հասկացողությունը, դրա մեջ ընդգրկվում է ե՛ւ ԵԿՄ-ն, ե՛ւ Մանվել Եղիազարյանի ջոկատը, ե՛ւ «Անկախության բանակը», ե՛ւ մյուսները: Դրանք բոլորն էլ այսօր համարվում են պատերազմի մասնակիցներ: Ի՞նչ է, Ձեզ թվում է` ես ԵԿՄ-ին, «Անկախության բանակին» կամ Մանվել Եղիազարյանի ջոկատին կո՞ղմ եմ` առանձին-առանձին: Երբեք կողմ չեմ, Հայաստանը պետք է ունենա միայն ու միայն պատերազմի մասնակից տղաներ, որոնց նկատմամբ պետությունը որոշակի քայլեր է անում` փորձելով իր հնարավորությունների չափով, իր բյուջեի գրպանի չափով կազմակերպել ու զբաղվել ե՛ւ նրանց առողջական, ե՛ւ սոցիալական վիճակով: Այսինքն` առանձին ջոկատներ մեր երկրին արդեն պետք չեն: Մեր երկիրն ունի պետական բանակ եւ ունի պատերազմի մասնակիցներ, վերջ...
- Դուք լավ գիտեք մեր ազատամարտիկներից շատերին, մի՞թե նրանք այնպիսի ծանր վիճակում են գտնվում, որ պետք է այսօր ստեղծել նոր կառույց, որն իրենց խնդիրներով կզբաղվի:
- Ամեն մարդ պետք է ունենա իր «յորղանը» եւ այն իր ոտքերի չափով մեկնի: Սա, ի վերջո, մեր ստեղծած պետությունն է եւ մեր ստեղծած բյուջեն է` մեր իսկ գրպանից: Պետությունն ինչքանով կարողանում է իր բյուջեի, իր գրպանի միջոցներով փորձում է լուծել սոցիալական խնդիրներ: Այլ խնդիրներ են այն որոշակի երեւույթները, որոնք կան ԵԿՄ տղաների, միգուցե, «Արաբո» ջոկատի կամ «Սասունցի Դավթի» միջեւ, մինչդեռ բոլորն էլ  պատերազմի մասնակից տղաներ են: Այդ մարդիկ պետք է հպարտ լինեն, որ իրենք պատերազմի մասնակից են, ոչ թե հպարտ լինեն, որ իրենք ԵԿՄ-ի կամ «Անկախության բանակի» անդամ են, կամ էլ «Արաբոյի» ջոկատից են: Այդ ջոկատային ժամանակներն անցել են, դրսում 21-րդ դարն է: Հարկավոր է վերջ տալ այդ մրցակցությանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում