ՙՆԱԶԱՐԲԱԵՎԸ ՙՄՈՌԱՑԱ±Վ՚ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ՆԱԶԱՐԲԱԵՎԸ ՙՄՈՌԱՑԱՎ՚ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ


Փաստը, որ Աբխազիայի նախագահական ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից արդեն հաշված ժամեր անց նորընտիր նախագահ Ռաուլ Հաջիմբային ընդունեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ոչ միայն պերճախոս է, այլ նաեւ հնարավորություն է տալիս վերջնականապես համոզվել, թե որն է աբխազական այս իշխանափոխության իրական իմաստը: Առավել եւս, որ հիմնական հայտարարությունը, որն արվեց այդ հանդիպման ժամանակ, այն էր, որ մինչեւ տարեվերջ ՌԴ-ն ու Աբխազիան կստորագրեն բարեկամության եւ համագործակցության նոր պայմանագիր:
ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱԲԽԱԶԱԿԱՆ
ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՇՈՒՐՋ


Շրջանցելով այս օրերին Աբխազիայի ընտրությունների շուրջ ի հայտ եկող բազում նյուանսները փաստենք միայն, որ դրանք բոլորն էլ, ինչպես նաեւ ընտրվելուց անմիջապես հետո ՌԴ նախագահի հետ հանդիպման փաստը, միանշանակ վկայում են, որ Հաջիմբան ունի ՌԴ-ի անվերապահ աջակցությունը եւ նույն կերպ էլ պատկերացնում է իր հետագա պաշտոնավարումը: Դա, իհարկե, էականորեն տարբերվում է աբխազական նախկին իշխանությունների` հատկապես թուրքական ուղղությամբ վարվող բավականին կասկածելի քաղաքականությունից, ինչի արդյունքում օր օրի Աբխազիայում նկատվում էր թուրքական ազդեցության աճ: Հենց դա էլ, վստահ ենք, ի վերջո հանգեցրեց աբխազական այս իշխանափոխությանը` հաշվի առնելով, որ նման ակտիվ քաղաքականություն Թուրքիան վարում էր նաեւ Ղրիմում, եւ այդ ամենին հակահարված տալը դարձել էր օրախնդիր, քանի որ այդ գործընթացները ՌԴ-ի համար արդեն իսկ սկսել էին լուրջ բարդություններ առաջացնել:
Իսկ Հայաստանի համար, անշուշտ, աբխազական ուղղությամբ թուրքական այդ ազդեցության կարեւորագույն խնդիրներից էր այն է, որ Աբխազիայի նախկին իշխանություններն ամեն կերպ խոչընդոտում էին աբխազական երկաթուղու վերագործարկմանը:
Փոխարենը Հաջիմբան դեռ մինչ ընտրություններն էր հետեւյալ կարծիքին. ՙԵրկաթուղին չի կարող լինել փակուղի: Ամեն մի երկաթգիծ ունի իր առաքելությունը, եւ դա աբխազական երկաթուղու համար դեպի աշխարհ դուրս գալն է... Մի կողմից Ռուսաստանն է, մյուս կողմիցª Հայաստանը եւ հետագա ելքը դեպի արեւելք...՚: Ընտրվելուց հետո Հաջիմբան արդեն հասցրել է վերահաստատել իր այդ դիրքորոշումը, որը, ըստ էության, հանգում է Ռուսաստան-Աբխազիա-Վրաստան-Հայաստան-Իրան երկաթուղային առանցքի ձեւավորման գլոբալ գաղափարին: Եվ նկատենք, որ Հաջիմբայի մի շարք առանցքային կողմնակիցներ, այդ թվում մեր հայրենակից, աբխազական խորհրդարանի անդամ Լեւոն Գալուստյանն իր հերթին, շեշտելով, որ երկաթուղու վերագործարկման գաղափարը գտնվելու է աբխազական նոր իշխանությունների օրակարգում, հատուկ ընդգծում է նաեւ. ՙԻնչպես մենք գիտենք, Ռուսաստանը նույնպես շահագրգռված է երկաթուղային հաղորդակցության վերագործարկմամբ... Թեեւ ինձ թվում է, որ խնդրի լուծումը գտնվում է Թբիլիսիում՚:
Բնականաբար աբխազական երկաթուղին չի կարող գործարկվել առանց Վրաստանի համաձայնության: Բայց նաեւ վերջին ժամանակներս խնդրին քաջատեղյակ մի շարք աղբյուրներ քանիցս փաստել են, որ ստվերային հարթությունում իրականում այս խնդրի լուծումը խոչընդոտում էր ոչ թե Թբիլիսին, այլ աբխազական նախկին իշխանություններըª թուրք-ադրբեջանական լոբբինգի գործուներության արդյունքում: Դրանից հետո, իհարկե, Վրաստանը եվրաասոցացվեց, եւ տեսականորեն Եվրոպան, ավելի կոնկրետª ԱՄՆ-ը, կարող է եւ դեմ արտահայտվել այդ ծրագրին, որը խոստանում է Ռուսաստանի հարավային քաղաքականության էական ամրապնդում: Բայց նաեւ նկատենք, որ նույն այս օրերին, երբ ընթանում են ՌԴ-Արեւմուտք տնտեսական պատերազմները, Վրաստանը մեծ ոգեւորությամբ ռուսական շուկա իր ապրանքների արտահանման ավելացման ծրագրեր է մշակումª առանձնապես չմտահոգվելով, թե ինչ կմտածի այդ մասին Արեւմուտքը: Ավելին. ներկայումս հայաստանյան ուղղությամբ վրացական գերակտիվացած քաղաքականությունը հուշում է, որ արդեն հաշված ամիսներ անցª գալիք տարվա հունվարից, երբ պաշտոնապես կստեղծվի Եվրասիական միությունը, Թբիլիսին հույս ունի ռուսական շուկայում իր նեկայությունը պահպանել հենց Հայաստանի միջոցով: Իսկ այդ դեպքում աբխազական երկաթուղին Վրաստանի համար պակաս տնտեսական կարեւորություն չի ստանում, քան Հայաստանի: Առավել եւս, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված բոլոր կասկածներ վերացան, երբ օրերս Մինսկում կայացած ԵՄ-Ուկրաինա-ԵՏՄ ղեկավարների մակարդակով կայացած հայտնի հանդիպումից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարեց, որ արդեն հոկտեմբերի 10-ին նախատեսվում է Միությանը Հայաստանի անդամակցությունը: Թե ինչու հենց Նազարբաեւն այս մասին խոսեց, դա էլ կարելի է հասկանալ. օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բաց տեքստով խոսեց այն մասին, որ ԵՏՄ-ում կան երկրներ, որոնք այնքան էլ ուրախ չեն Միությանը Հայաստանի անդամակցությունից: Նազարբաեւին էլ մնում էր ցույց տալ, թե ինքն այնքան ՙուրախ՚ է Հայաստանի հաշվին Միության կազմի ընդլայնման հեռանկարից, որ ՙհանուն դրա՚ նույնիսկ Ղարաբաղի մասին բառ անգամ չի հնչեցնում իր այդ հայտարարության մեջ:

ՕԲԱՄԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵԾ
ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ Է


Ի դեպ, Նազարբաեւի այս հայտարարությունը մեկ այլ մտքի էլ է տանում: Հասկանալի էª Հայաստանին չէ, որ փորձում էր հաճոյանալ. Ղազախստանի ղեկավարն այդ տրամաչափի գործիչը չէ: Բայց նաեւ նկատենք, որ այս մասին Նազարբաեւը խոսեց վերջում, երբ ավարտվել էր ԵՄ-Ուկրաինա-ԵՏՄ ղեկավարների, Պուտին-Պորոշենկո առանձնացված հանդիպումները: Դրանից հետո նաեւ ԵՏՄ պետությունների ղեկավարներն էին հասցրել իրենց ներքին հանդիպումներն անել, հասկանալի էª քննարկելով այն ամողջ իրավիճակը, որը բխում էր նախորդ քննարկումներից: Իսկ նախկին քննարկումները, որոնք, հասկանալի է, իրենց հերթին էին հիմնված այն իրավիճակի վրա, որն այս պահին ստեղծվել է ուկրաինական պատերազմում, ֆիքսել էին մեկ պարզ փաստ. ժողովրդական լեզվով ասածª Պորոշենկոն ՙմեռած էր ու թաղած չէր՚: Թե ինչ է խոսվել նրա եւ Վ. Պուտինի առանձնազրույցի ժամանակ, հազիվ թե երբեւէ դառնա հանրության սեփականությունը: Բայց այն փաստը, որ Դոնբասը բուռն թափով շարունակում է հարձակումը, որ ուկրաինական բանակ, որպես այդպիսին, գրեթե չի մնացել, ինչպես նաեւ, որ ԱՄՆ-ը հատուկենտ անհոդաբաշխ հայտարարությունների տեսքով է արձագանքում այդ իրավիճակին (ինչը նույնիսկ նմանվում է ռուսների հետ ձեռք բերված ինչ-ինչ պայմանավորվածության), խոսում են այն մասին, որ նշված հանդիպման ժամանակ Պորոշենկոն միայն խնդրողի դիրքերից կարող է հանդես գալ: Չնայածª ԵՄ-Ուկրաինա-ԵՏՄ ձեւաչափով, այսինքնª առանց ԱՄԻ-ի մասնակցության նման հանդիպման անցկացման բուն փաստն արդեն իսկ հուշում է, որ ուկրաինական խաղում Վաշինգտոնի ներկայիս դիրքերը, մեղմ ասած, շահեկան չեն, իսկ ավելի ռեալ, որ Օբաման հերթական ջախջախիչ պարտությունն է կրում Պուտինից: Դժվար չէ նկատել, որ այս փաստը տեսել են բոլորը, այդ թվում Վրաստանը, որն ամեն կերպ փորձում է հարթել ռուսների հետ հարաբերությունները, Ադրբեջանը, որը վերջերս սկսել է ՌԴ-ին մեծ եղբայր համարել: Դժվար չէ ենթադրել, որ նույն տրամաբանությունն էլ դրված է եղել Պուտին-Պորոշենկո հանդիպմանը հաջորդած` ԵՏՄ ղեկավարության նիստին: Ենթադրելի է նաեւ, որ այդ քննարկման ժամանակ հենց ՌԴ նախագահն էլ առաջ է քաշել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրման ժամկետի հստակեցման հարցըª ելնելով օգոստոսի սկզբներին ՀՀ նախագահի հետ Սոչիի հանդիպման տրամաբանությունից: Ընդ որում, նման առաջարկ ներկայացնելիս Վ. Պուտինը, ինչպես նշեցինք, այն դիրքերում էր, որ Նազարբաեւի համար հաստատ ձեռնտու չէր Միությանը Հայաստանի անդամակցության թեման եւս մեկ անգամ կապել Ղարաբաղի հետ: Առավել եւս, որ Պուտինին նոր-նոր է հաջողվել հանդարտեցնել Ղարաբաղի շուրջը գերշիկացած մթնոլորտը, եւ Նազարբաեւի նման քայլը կարող էր ընկալվել որպես հակառուսական գործողություն:
Մի խոսքովª ԵՏՄ-ին հայաստանի անդամակցության հարցը, կարծես թե, վերջնականապես հստակեցված է: Բայց դեռ ինտրիգների հնարավորություն, թերեւս, կա: Համենայնդեպսª խոսվում է Պետքարտուղար Քերիի` Հայաստան կատարելիք այցի մասին, ինչը հազիվ թե շրջանցի ԵՏՄ-ին անդամակցության եւ ղարաբաղյան թեմաները: Այլ բան, որ տեսանելի չեն այն ռեալ հնարավորությունը, միջոցները, որոնցով պետքարտուղարը կկարողանար 180 աստիճանով շուռ տալ այդ գործընթացները: Առավել եւս, որ ուկրաինական օրինակը Հայաստանի համար էլ էր հերթական դասը, թե ինչ վիճակում կարող է մեր օրերում հայտնվել ցանկացած երկիր, որն ԱՄՆ-ի խելքին կընկնի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում