Ինչպես հայտնի է, ՙքառյակը՚ աշնանը խոստանում էր ՙթեժ աշուն՚:
Արխիվ 12-16
Ինչպես հայտնի է, ՙքառյակը՚ աշնանը խոստանում էր ՙթեժ աշուն՚: Բայց, զարմանալիորեն, աշունը դեռ չսկսված` ներքին տարաձայնություններն արդեն հասել են փոխադարձ մեղադրանքների: Այսպես, ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ դաժան քննադատության ենթարկեց ԲՀԿ-ին եւ ՙԺառանգությանը՚. ՙԵս զարմանում եմ` իրենք չէին նախկինում պաշտպանում խորհրդարանական մոդելը... Շատ անտրամաբանական է` դուք առաջարկում եք, որ մի բան փոխվի, առաջարկն ընդունվում է, հանկարծ վերջին պահին ասում ես` չէ, վայ, ոնց որ ես դեմ եմ իմ առաջարկին: Սա լուրջ քաղաքական ուժի պահվածք չի կարող լինել՚:
Զարմանալով հանդերձ, մնում է հռետորական հարց տալ` արդյոք ՙքառյակը՚ որպես այդպիսին կպահպանվի մինչեւ սեպտեմբերի 30-ին իրենց իսկ նշանակած հանրահավաքը, թե կհասցնեն իրար ուտել-պրծնել: Հիշո±ւմ եք հին անեկդոտը` անառակ կյանքով ապրող տերտերի մասին: Նա կորցնում է իր գավազանը, դիմում է ոստիկանություն, որ գտնեն գավազանը գողացողին: Սակայն հաջորդ օրը գալիս եւ ոստիկաններին ասում է, որ արդեն գտել է, եւ երբ նրանք զարմանում են` պատմում է. ՙԵս սպասավորների մոտ սկսեցի պատվիրաններն ընթերցել, որպեսզի նրանց դեմքի արտահայտությունից կողմնորոշվեմ, թե ով է գողացել: Բայց երբ հասա ՙմի շնանար՚ պատվիրանին` հիշեցի, որ սաունայում եմ մոռացել՚: Սա ակամա հիշեցի, երբ տեսանք Ղազախստանի դեսպան ԱՅԴԻՄԴՈՍ ԲՈԶԺԻԳԻՏՈՎԻ արձագանքը Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ ոչ բոլորն են ուրախ մեզ տեսնել Մաքսային միությունում. ՙՂազախստանում բարյացակամ են Հայաստանի` Մաքսային միությանն անդամագրվելու կապակցությամբ... Դա ձեր նախագահի կարծիքն է` ով է ուրախ, ով` ոչ՚: Բայց, գրողը տանի, ՀՀ նախագահը հո անուն չէր տվել, թե որ երկրի մասին է խոսքը: Այնպես որ, ամեն ինչ իր տեղն է ընկնում:
Ինչպես հայտնի է, հենց Ղազախստանի ներկայացուցիչներն են հայտնել կոնկրետ ժամկետը, թե երբ է քննարկվելու Հայաստանի` Եվրասիական միություն մտնելու հարցը եւ մատնանշել հոկտեմբերի 10-ը: Եվ ահա ինչքան մոտենում է այդ ժամկետը, այնքան ավելի շատանում են ՙծակ պրոֆեսորների՚ արտահայտած անհեթեթությունները: Այսպես, ՀՀ վաստակավոր քցող, ինքն իրեն քաղաքագետ համարող ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ հայտարարել է. ՙ1998-ի իշխանափոխությունը, Հայաստանի երկրորդ նախագահի կառավարման ավտորիտար մշակույթն ավելի մեծ կախվածություն առաջացրեցին Մոսկվայից, որտեղ տերուտնօրենն արդեն Վլադիմիր Պուտինն էր` իր դեմոկրատուրայով (այս բնորոշումը տրվում է այն ռեժիմներին, որոնք միանգամայն լեգալ ճանապարհով կարող են գալ իշխանության` ոչնչացնելով դեմոկրատական ինստիտուտները): Սակայն, բացասական իմաստով, շրջադարձային դարձավ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, որն, ըստ իս, հյուսիսից արձակված ամենամահացու հարվածն էր մեր պետականության, նրա իմունային համակարգի ուղղությամբ: Հատկապես այս իրադարձությունից հետո սկսվեց Հայաստանի ՙռուսականացման՚ տոտալ գործընթացը, որի վերջակետը դրվեց սեպտեմբերի 3-ին...՚: Այ քեզ բան, ամեն ինչ սպասում էինք, բայց չէինք սպասում, որ անգամ թունդ արեւմտամետը, անտեսելով տարրական քաղաքական տրամաբանությունը, փորձի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը բարդել ռուսների վրա: Զարմանալով հանդերձ, մնում է ենթադրել, որ այդ ճամբարից շատերը կուզենային նման բան դնել շրջանառության մեջ, բայց միայն Սուրենյանցը հնչեցրեց իրենց ցանկությունը: Դե պարզ է, Եվրասիական միություն մտնելուց հետո արդեն այդքան հեշտ չի լինի անպատիժ ձեւով նման զրպարտիչ ախմախություն դուրս տալ:
Չէ, հայի ճակատագրի առումով` Ուկրաինայի վրա գալովի է: Մեզ քիչ էր, որ ե°ւ Մայդանի, ե°ւ հակամայդանի առաջին նահատակները հայեր էին, քիչ էր, որ հենց այդ խառը ժամանակներում ՆԳ նախարար դարձավ ազգությամբ հայ ԱՐՍԵՆ ԱՎԱԿՈՎԸ... Հիմա էլ նույն Ավակովը նոր տեղակալ ունեցավ` ՏԻԳՐԱՆ ԱՎԱԳՅԱՆ: Եվ ի±նչ գծով տեղակալ է` Ավակովի տեղակալ Ավագյանը Ուկրաինայի ՆԳՆ-ում զբաղվելու է եվրաինտեգրման հարցերով: Նրա շեֆը` Ավակովը, արդեն վաղուց հասցրել է աչքի ընկնել հոմոսեքսուալ սկանդալով, տեսնես եվրաինտեգրման գծով ի±նչ նորամուծություն կանի Ավագյանը Ուկրաինայի ոստիկանությունում: Դե պարզ է, Եվարոպայից լավ բան բերել հնարավոր չէ, բայց հուսանք գոնե խայտառակ չի անի իր ազգանունը:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

