ՙԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻՑ ՀԵՏՈ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՉԱՐԱՃՃԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ
Արխիվ 12-16ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻՑ ՀԵՏՈ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՉԱՐԱՃՃԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ
Երեկ կառավարության նիստն էլի առանց նկատողությունների չընթացավ: ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ նախ ստիպված եղավ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին հիշեցնել, որ միայն այս կամ այն նախաձեռնության կամ օրենքի հեղինակի համաձայն լինելը քիչ է, իրենց հետ էլ պետք է համաձայնեցվեն դրանք: Ապա անդրադարձավ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին. «Դավի՛թ, հետս զուգահեռ մի՛ խոսի, այ քեզ բան»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

