ՙԴՐՍՈՒՄ` ՔԱՀԱՆԱ, ՆԵՐՍՈՒՄ` ՍԱՏԱՆԱ՚ ՆԱԽԱՐԱՐԸ

Արխիվ 12-16

ՙԴՐՍՈՒՄ` ՔԱՀԱՆԱ, ՆԵՐՍՈՒՄ` ՍԱՏԱՆԱ՚ ՆԱԽԱՐԱՐԸ

Օգոստոսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալը) հատկանիշներով հանցագործություն կատարելու կասկածանքով իր աշխատասենյակում ձերբակալվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Արմեն Լաբլաջյանը: Վերոնշյալին երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀՀ բնապահպանության նախարար ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ.
-Այսօր իրավապահ մարմինները քննարկում են հարցը, առաջիկայում մեզ կներկայացնեն, մենք էլ ձեզ կտեղեկացնենք մանրամասները: Քանի որ հիմա քննչական խումբն է զբաղվում դրանով, բնականաբար, ոչինչ ասել չեմ կարող:
- Այսինքն` Ա. Լաբլաջյանի չարաշահումները նախարարությունում Ձեր օրո±ք են եղել:
- Այնուամենայնիվ, կարծում եմ, որ դրանք հին գործեր են: Եղել է արագ արձագանքման խումբ, եւ ես նախարար նշանակվելուց հետո ազատել եմ աշխատանքից այդ մարդկանց, իմ որոշումով ցրել եմ այդ խումբը: Եվ հիմնականում խնդիրը, երեւի թե, կապված է դրա հետ, բայց չեմ ուզում ավել բան ասել, որովհետեւ ինֆորմացված չեմ, առաջիկայում հստակ ձեզ կներկայացնեն իրավապահ մարմինները:
- Իսկ ինչու որոշեցիք փակել արագ արձագանքման խումբը:
- Ավելորդ եմ համարել դրա գոյությունը, քանի որ եթե կա տեսչություն, դրա մեջ արագ արձագանքման խումբ ունենալու իմաստը ո±րն է:
- Պարոն նախարար, արդյո±ք սույն քրգործը բիծ չէ նախարարության աշխատանքների վրա:
- Յուրաքանչյուր ոլորտում կան թերություններ, կան խնդիրներ: Միգուցե, դա ձեր կարծիքով բիծ է, բայց, այնուամենայնիվ, բոլորը պետք է աշխատեն արդար եւ մաքուր: Եվ ես ոչինչ չեմ կարող ասել` չեմ կարող ո°չ մեղադրանք ներկայացնել տվյալ աշխատակցին, ո°չ էլ արդարացնել, քանի որ այսօր, նորից եմ կրկնում, քննչական մարմինները կատարում են իրենց աշխատանքը: Այդ աշխատանքներից հետո հստակ կներկայացնենք, ով ինչ չափով է մեղավոր կամ արդար:
- Ի դեպ, տեղեկություններ կան, որ հետեւողականորեն ազատվում եք նախկին նախարարի կադրերից:
- Դա ձեր կարծիքն է, իհարկե: Ես ոչինչ չունեմ ասելու:
- Բայց քանի աշխատակցի եք փոխել ձեր նշանակվելուց հետո:
- Բացարձակապես որեւիցե մեկին չեմ փոխվել, մարդիկ, ովքեր չեն կարողանում աշխատել, բնականաբար, ներկայացնում են, որ ի վիճակի չեն ու ազատվում են:
- Ինչպե±ս է ստացվում, որ ժամանակին կարողանում էին աշխատել, բայց Ձեզ հետ` ոչ:
- Դուք դա կարող եք հարցնել իրենցից:
- Միգուցե պատճառն այն է, որ Դուք բավական կոպի±տ եք խոսում աշխատակիցների հետ:
- Մամուլը կարող է ամեն ինչ ներկայացնել, հիմա մամուլի ներկայացուցիչները դուք եք, ես էլ Ձեր ներկայացրած կոպիտ խոսացողն եմ, որեւիցե մեկիդ հետ կոպիտ խոսեցի±...
Չուշացավ նաեւ հավաքված լրագրողների պատասխանը. ՙՄեզ հետ չեք էլ կարող կոպիտ խոսել, որովհետեւ մենք ձեր ենթակաները չենք՚: Ապա իր իսկ հարցին պատասխանեց նախարարը. ՙՈրովհետեւ ես կուլտուրապես բարձր մարդ եմ, իսկ նման տգետները, որ նման բան են ներկայացնում, մի հավատացեք, դրանք հերյուրանքներ են՚: Այդպիսինների մասին ժողովուրդը լավ խոսք ունի. ՙԴրսում` քահանա, ներսում` սատանա՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում