ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ Է` ԵՐԲ Է ՕՍԻՊՅԱՆԻ ԵՂԲՈՐՈՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ Է` ԵՐԲ Է ՕՍԻՊՅԱՆԻ
ԵՂԲՈՐՈՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` հետախուզման մեջ գտնվող Սեդրակ Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը մոտ տասը օր առաջ հայտարարել էր, որ իր կողմից մասնավոր հարցումներ են կատարվել որոշ անձանց, եւ դրանցում կան գործի համար նշանակալի ցուցմունքներ, որով կհիմնավորվի, որ դանահակարողը Սեդրակը չի եղել:
ՙԻրավունքի՚ հետ զրույցում Կ. Գրիգորյանն ասաց, որ սկսել են հարցաքննվել գործին առնչվող երկրորդ շահագրգիռ անձինք, որոնցից ոմանք թաղամասի բնակիչներ են եւ հանգամանքների բերումով ականատես են եղել կատարվածին: ՙՈվքեր ցուցմունք են տվել, ի հայտ են եկել լրացուցիչ ապացույցներ, որոնք ապացուցում են` Սեդրակ Օսիպյանը չի դանակահարել Վանուշ Ալեքսանյանին: Հարցաքննվել է չորս անձ, հավանական է, որ երեք հոգի եւս կհարցաքննվի: Դանակահարության փաստը փորձում են բարդել Սեդրակ Օսիպյանի վրա, քանի որ Ս. Օսիպյանը Վալերի Օսիպյանի նման հորեղբայր ունի, ով լսելով եղբորորդու անունը, անպայման նրան կօգնի: Բայց առաջին իսկ պահից Սեդրակն ասել է, որ ինքը դանակահարության հետ կապ չունի՚,- մանրամասնեց Կ. Գրիգորյանը:
Իսկ թե ով է դանակահարել Վ. Ալեքսանյանին, փաստաբանի խոսքով` դա պետք է պարզի նախաքննական մարմինը: Եթե ի հայտ են եկել լրացուցիչ ապացույցներ, որոնք ապացուցում են, որ Ս. Օսիպյանը չի դանակահարել, ինչո±ւ նա մինչեւ հիմա չի ներկայացել իրավապահներին: ՙԱյդ անձանց հարցաքննության ավարտից հետո կներկայանա՚,- ասաց փաստաբանը: Ինչ վերաբերում է Վ. Օսիպյանի աջակցությանն իր եղբորորդուն, փաստաբանն ասաց, որ Օսիպյանն իր եղբորորդու գործին չի միջամտում. ՙՕսիպյանը իր եղբոր որդուն օգնելու խնդիր չունի, քանի որ Սեդրակ Օսիպյանը չի դանակահարել, հակառակը` Վալերի Օսիպյանի հանգամանքը խանգարում է Սեդրակին: Չգիտես ինչու, կասկածի տակ են դնում հարցաքննվողների ցուցմունքները՚:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

