ԻՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ Է ՔԵՐԻՆ ՙԳԱԼԻՍ ՄԵՐ ԲԱԿԸ՚

Արխիվ 12-16

ԻՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ Է ՔԵՐԻՆ ՙԳԱԼԻՍ ՄԵՐ ԲԱԿԸ՚

Եվ այսպես, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ պետքարտուղար Ջոն Քերին մտադիր է այցելել Հայաստան: Բայց ՙպետքարտուղար Քերին ցանկություն է հայտնել այցելել Հայաստան, սակայն այս պահի դրությամբ այցի ժամկետները չեն նշվում՚: Ի դեպ, Քերիի հայաստանյան այցի մասին խոսակցություններ կային դեռ տարվա սկզբին, այնպես որ, ստույգ դժվար է ասել` այս աշնանը նման այց կլինի, երբ, եւ ամենակարեւորը` ինչ նպատակով:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՙԵՎՐԱՄԱՅԴԱՆ՚ ՍԱՐՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԿԱ ԸՆԴԱՄԵՆԸ 40 ՕՐ


Արդեն հայտնի է, թե երբ է ստորագրվելու այն փաստաթուղթը, որով մեր երկիրը մուտք է գործում Եվրասիական միություն: Դա հոկտեմբերի 10-ն է: Բնականաբար, այդ ժամկետից այն կողմ արդեն նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ շրջել Հայաստանի աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական ընտրությունը: Ու պարզ է, որ այս 40 օրերի ընթացքում ԱՄՆ-ն իր բոլոր հնարավորությունները կօգտագործի, գործի կդնի 5-րդ շարասյուների ամբողջ ցանցը, որպեսզի վերջին փորձն անի Հայաստանում հեղաշրջել վիճակը ու դրանով իսկ լուծել Անդրկովկասում իր գերիշխող ներկայության հարցը:
Հակառակ պարագայում, թեեւ Վրաստանն այժմ ամբողջովին ՙեվրաինտեգրված՚ երկիր է, Ադրբեջանի տերն ու տիրականն էլ ՙԲրիթիշ Պետրոլիումն՚ է, Արեւմուտքը անխուսափելիորեն կկորցնի իր ազդեցությունը Կովկասում, եւ գերիշխանությունը ամբողջովին կհասնի ռուսներին: Ըստ ամենայնի, այս 40 օրվա ընթացքում պետք է վճռվի ոչ միայն մեր երկրի, այլեւ ամբողջ տարածաշրջանի հարցը, ու նաեւ այն խնդիրը` արդյո±ք ԱՄՆ-ն կկարողանա կանգնեցնել Ռուսաստանի առաջխաղացումը` միաբեւեռ աշխարհակարգին վերջ տալու եւ բազմաբեւեռ աշխարհակարգ ստեղծելու հարցում:
Եթե ՙգույքագրենք՚ ինչպես հանրային տրամադրությունները, այնպես էլ 5-րդ շարասյուների ռեսուրսները, ապա կտեսնենք, որ Մայդան իրականացնելու շանսերը բավականին քիչ են: Բայց, այնուամենայնիվ, ինչո±ւ կրկին, այս անգամ արդեն դեսպանատան մակարդակով, շրջանառության մեջ դրվեց ԱՄՆ պետքարտուղար Քերիի ՙմեր բակ՚ գալու հնարավորության մասին լուրը: Անշուշտ, դա կոգեւորի մեր ՙնարնջագույններին՚ եւ գրանտածիծներին, սակայն ԱՄՆ պետքարտուղարը երբեք անձամբ չի զբաղվում հեղաշրջումներ կազմակերպելով: Դա ամերիկյան դեսպանների հիմնական եւ ստանդարտ պարտականությունն է, դե, մեկ էլ հնարավոր է` ավելի բարձրաստիճան մարդիկ գան, եթե շատ է անհրաժեշտ (օրինակ` անցյալ տարի Ուկրաինա էր եկել եւ անձամբ մայդանչիներին փողոցում թխվածքաբլիթներով էր կերակրում Վիկտորյա Նուլանդը): Միգուցե, մեր մայդանչիներն էլ թաքուն երազանք ունեն, որ հրապարակում անձամբ Քերի±ն կկերակրի իրենց... Բայց, դժվար թե:
Ըստ ամենայնի, ԱՄՆ պետքարտուղարը պետք է գա այն պահին, երբ ամեն ինչ պարզ է, ու համապատասխանաբար թերեւս հիմնարար փաստաթղթեր բերի, որ վերաբերում են հայ-ամերիկյան հարաբերություններին: Եթե, Աստված մի արասցե, հանկարծ մեզանում Մայդան տեղի ունենա, ապա Քերին կգա Արցախում խաղաղապահներ տեղակայելու ու դրանով իսկ ամերիկյան ռազմական ներկայությունն ապահովելու փաստաթուղթը ձեռքին: Հակառակ պարագայում չի բացառվում, որ ընդհանրապես չի գա, չնայած դա արդեն կախված է ավելի գլոբալ մրցակցություններից ու առճակատումներից:
Իսկ կոնկրետ առավել ազդեցիկ ոչ իշխանական  ուժերի պարագայում ՙքառյակի՚ դարակազմիկ հանրահավաքը նշանակված է սեպտեմբերի 30-ին: Անշուշտ, դա ուշ է նույնիսկ տեսականորեն իշխանափոխության հարց լուծելու համար: Ուշ է անգամ հենց այսօր, եւ ուշ էր նաեւ շաբաթներ առաջ: Ուրեմն ինչ, ֆորսմաժորային իրավիճակների հույսեր փայփայողնե±ր կան: Օրինակ, ԼՏՊ-ից դա միանգամայն սպասելի է, Րաֆֆի Հովհաննիսյանի թիմից էլ հեռու չէ, բայց ԲՀԿ-ի ու դաշնակների պարագայում այնքան էլ հավանական չի թվում:

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄՈԲԻԼԻԶԱՑՆՈՒՄ Է ՈՒԺԵՐԸ


Մեծ գաղտնիք բացած չենք լինի, եթե հիշեցնենք, որ ՙքառյակից՚ առնվազն 2 կուսակցություն` ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, հենց Ռոբերտ Քոչարյանի հենարանն են, անմիջապես նրա քաղաքական ռեսուրսը: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա սույն կուսակցությունը ամբողջովին դարձել է  ԲՀԿ-ի կցորդ եւ ԲՀԿ-ի ձեռքին նայող: Ճիշտ է, ծեր ղառղառ ԼՏՊ-ն ամենեւին էլ չի նվազեցրել սեփական ներքին չարության աստիճանը, սակայն նա պատրաստ է տանել այնպիսի նվաստացումը, ինչպիսին է ՙգործիք դառնալը՚ այդքան չսիրելի Ռոբերտ Քոչարյանի ձեռքում, միայն թե ՙավազակապետության կազմաքանդման՚ սցենարն աշխատի: Դե, ինչ վերաբերում է ՙԺառանգությանը՚, ապա այդ բավականին թուլացած եւ դախացած կուսակցությունը կվարվի այնպես, ինչպես կհրամայեն Վաշինգտոնից: Եթե ՙքեռի Սեմը՚ խաղագումար դնի Քոչարյանի վրա, ապա արդեն բոլոր 5-րդ շարասյուները համապատասխան հրաման կստանան:
Ի դեպ, ՙնարնջագույն՚ կայքերը մեծագույն հեղափոխական հույսեր են կապում ազատամարտիկների հետ ու արդեն հասցրել են թմբկահարել, թե ՙԱզատամարտիկների դաշինք՚ ձեւավորվող կազմակերպությունը կլինի հեղափոխության հարվածային ուժը: Երազելը վնաս չէ, սակայն դժվար է պատկերացնել, որ մարտական ջոկատների հրամանատարները ներքին ճակատ բացեն այն պարագայում, երբ արտաքին սահմանները դժվար է հանգիստ ու խաղաղ համարել: Բայց, բոլոր դեպքերում դիտարկենք, թե ինչ է իրենից ներկայացնում այդ նոր միավորումը: Ամենից հայտնի ներկայացուցիչներն են ՙՍեւ հովազ՚ ջոկատի հրամանատար, ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը, ՙԱրաբո՚ ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, ՙԱպարանի՚ ջոկատի հրամանատար, ՀԱԿ-ին հարող Ռազմիկ Պետրոսյանը, բազմաթիվ հանրահավաքներին աչքի ընկած Սուրեն Սարգսյանը եւ այլն: Որոշակի փակագծեր իր հարցազրույցում բացել է Մանվել Եղիազարյանը: Պարզվում է` կազմակերպությունը դեռ չի ստեղծվել, եւ Արմավիրում ՙՀամագումար չի եղել, ընդամենը եղել է հանդիպում: Երեւի մոտ 200 մարդ կար, մենք էլ` մի 10-12 հրամանատար գնացել էինք, զրուցեցինք՚: Պարզվում է նաեւ, որ ազատամարտիկները վերջնագիր էլ չեն ներկայացրել իշխանություններին. ՙժամկետը մեր ընկերներից մեկի խոսքն է եղել: Ժամկետ չենք տվել: Դաշինքը մինչեւ սեպտեմբերի 20-ն է հիմնադիր համաժողով անելու... Համաժողովը կլինի, այդ ժամանակ նոր մենք իրավունք կունենանք դաշինքի անունից հայտարարություններ անել՚: ՙԱրաբո՚ ջոկատի հրամանատարը չթաքցրեց, որ ինչ-որ առումով սպասում են եւ ՙքառյակի՚` սեպտեմբերի վերջին սպասվելիք քայլերին. ՙՔառյակ գոյություն ունի մինչեւ սեպտեմբերի վերջ, ակտիվության խնդիր կա, այդ ժամանակի մասին է խոսվել` թե ինչ դիրքորոշում կունենա ՙքառյակը՚, որի վարքից կախված է հետագա մարտավարությունը՚: Բայց էլի միանշանակություն չկա, եւ ՙԵթե մեր ժողովրդի կողքին կանգնեն ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն, մենք կկանգնենք նրանց կողքին:  Որ կուսակցությունն ուզում է լինի, մենք հաճույքով կհամագործակցենք նրանց հետ, միայն ու միայն մեր ժողովրդին այս թշվառ վիճակից հանելու համար՚: Ու, թեեւ, Եղիազարյանը հաստատեց, որ լսել է խոսակցություններ, թե ԲՀԿ-ն է ֆինանսավորում նոր դաշինքը, բայց ՙՄենք ԲՀԿ-ի բռնած ուղեգիծը չենք շարունակում, դաշինքը ոչ մեկի զինվորը չի դառնալու, մենք ընդամենը հայ ժողովրդի զինվորն ենք մնալու: Համագործակցություն չի նշանակում ԲՀԿ-ի, կամ ՀԱԿ-ի, կամ Դաշնակցության զինվորը լինել՚:
Այսինքն, նաեւ ընդդիմադիր տրամադրություններ ունեցող ազատամարտիկները չեն պատրաստվում թվանքն առնել եւ վազել հրապարակ: Այդ նոր ստեղծվելիք կառույցի վերջնական դիրքորոշումն էլ, ըստ էության, չի հնչի ավելի վաղ, քան սեպտեմբերի 20-ը, իսկ ավելի հավանական է, որ հնչի սեպտեմբերի 30-ից հետո` կախված նրանից, թե ինչքանով հաջողակ կամ ձախողակ հանրահավաք կանի ՙքառյակը՚: Նման է, որ եթե մինչ այդ քաղաքացիական շարժումները չէին վառվում ՙքառյակին՚ սպասարկող զանգված դառնալու, ապա այժմ նույն գործելակերպն են ընտրել եւ ազատամարտիկները:
Իսկ ՙքառյակում՚ տարաձայնությունները խորանում են: Այսպես, ՀՅԴ-ն 2 ձեռքով կողմ է սահմանադրական բարեփոխումներն, մնացյալը` դեմ: Եվ ինչպես ասում է Արմեն Ռուստամյանը. ՙԱվելի լավ է իշխանափոխություն անել համակարգի փոփոխությունից հետո, որովհետեւ հայտնի չէ ընտրություններից հետո ընտրվողը կհրաժարվի նախագահի աթոռից, թե` ոչ՚: Եվս մեկ հակասություն առաջացել է պարտադիր կուտակայինի հարցով Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ. ՙՄեր մյուս քաղաքական գործընկերները կարծես ՍԴ դիմելու քայլն այնքան էլ չեն ընդունել, իսկ ԲՀԿ-ն ավելի հակված էր, որ այդ քայլն անենք՚: Այնքան էլ չընդունելու մասին մեղմ է ասված, քանզի մյուսները կտրականապես դեմ են: Ու նաեւ դաշնակներին արդեն հասցրել են դավաճանության մեջ մեղադրել, եւ, ըստ Ռուստամյանի. ՙԱնընդունելի եւ անհասկանալի են քաղաքական այն դեմքերի հայտարարությունները, որոնք դավաճան են համարում սահմանադրական փոփոխությունների կողմնակիցներին` դրանով պառակտում մտցնելով՚: Դե ինչ, ՀՅԴ-ին թերեւս կես քայլ է մնացել, որպեսզի ՙքառյակին՚ ուղարկի գրողի ծոցը եւ վերածի ՙեռյակի՚, նաեւ միտումներ են երեւում, որ ՙքառյակը՚ զույգերի բաժանվի: Դե, ՕԵԿ-ի մասին չենք էլ խոսում, քանզի համ ՕԵԿ-ը դեռ վերջնականապես չի կողմնորոշվել, համ էլ նույն ՙքառյակում՚ զգուշավորությամբ ու վերապահումներով են վերաբերում ՕԵԿ-ի հետ համագործակցելու գաղափարին:
Չէ, թեժ աշուն չի լինի: Չնայած 100 տոկոս դեռ ոչ ոք չի կարող ասել, թե ինչու է Քերին ՙգալիս մեր բակը՚:

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում