ՄՈՆԹԵՆ ՄԻՇՏ ԱՌԱՋԻՆ ԳԾՈՒՄ ԷՐ, ՈՒՇ ԹԵ ՇՈՒՏ ՆՐԱ ՀԵՏ ՊԵՏՔ Է ԱՅԴՊԻՍԻ ԲԱՆ ՊԱՏԱՀԵՐ. ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Արխիվ 12-16

ՄՈՆԹԵՆ ՄԻՇՏ ԱՌԱՋԻՆ ԳԾՈՒՄ ԷՐ, ՈՒՇ ԹԵ ՇՈՒՏ ՆՐԱ ՀԵՏ ՊԵՏՔ Է ԱՅԴՊԻՍԻ ԲԱՆ

ՊԱՏԱՀԵՐ.ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Հանրային խորհրդի նախագահ, 1992-1993-ին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վազգեն Մանուկյանն «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով  Թալին ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանի այն հայտարարությանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանի  պատվերով սպանել են Մոնթե Մելքոնյանին, անհեթեթություն համարեց:

Վազգեն Մանուկյանը վստահ է՝ Լեվոն Տեր-Պետրոսյանը ոչ մի  կապ չունի Մոնթեի մահվան հետ. «Ես շատ լավ ճանաչում եմ Մոնթեին, քանի անգամ ասել եմ՝ առաջին գիծ մի գնա: Հարձակումն արդեն սկսվել էր: Ասում էի՝ բոլորը գիտեն, որ դու համարձակ ես, մի գնա առաջին գիծ: Ինքն առաջին գծի վրա էր, իրեն խփեց հակառակորդը»:

Վազգեն Մանուկյանը հիշում է՝ Մոնթեի  կնոջ հետ գնացին, դիակը բերեցին, տարան դիահերձարան: «Ոչ մի պատճառ չկար նրան սպանելու: Նա ուղղակի համարձակ մարդ էր, հարձակումների ժամանակ առաջին գծում էր և ուշ թե շուտ նրա հետ այդպիսի բան պետք է պատահեր»,- վստահ է Մանուկյանը:

Ինչ վերաբերում է Մոնթեի մտերիմ ընկերոջ՝ Վահե Շահմուրադյանի՝  «Իրավունքի» թղթակցին հայտնած այն տեսակետին, թե  Ավոյի սպանությունը պատվիրած կլիներ մի երրորդ ուժ՝ Ռուսաստանի ռազմական գլխավոր հետախուզական  վարչությունը, Վ. Մանուկյանը դա լուրջ չի համարում. «Ես նման դավադրություններ իմ շրջապատում չեմ տեսել, հակված չեմ աշխարհն այդքան բարդ տեսնելու: Ես այլ բացատրություններ էստեղ չեմ տեսնում»:

Հ.Գ. Առաջին գիծ չգնալու մասին եթե խոսեր շարքային մի քաղաքացի, ինչ-որ կերպ կարելի էր հասկանալ, բայց երբ նման միտք  է հայտնում պաշտպանության նախկին նախարարը, հարց է առաջանում՝ իսկ ով պետք է գնար առաջին գիծ և պաշտպաներ հայրենիքը: Չլինի, պրն Մանուկյան, կարծում եք, նման նվիրյալների թիկունքում  ալան-թալանով զբաղվող ՀՀՇ-ական պաշտոնյաները պետք է հայրենիք ու սահման պաշտպանեին: Եվ երկրորդ՝ ով է ասել, որ առաջին գծում լինել նշանակում է վաղ թե ուշ զոհվել:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում