ԿԱՐԵՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՈՒ ՄԻԿԱՅԻ «SHINE OUT»-Ը ԿՀՆՉԻ՞ ՄԱՆԿԱԿԱՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԲԵՄՈՒՄ(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16ԿԱՐԵՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՈՒ ՄԻԿԱՅԻ «SHINE OUT»-Ը
ԿՀՆՉԻ՞ ՄԱՆԿԱԿԱՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԲԵՄՈՒՄ(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երգիչ ԿԱՐԵՆ ՕՀԱՆՅԱՆԻ եւ ՄԻԿԱՅԻ «Shine out» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակն արդեն հասանելի է բոլորին: Կարենն այս դրական երգով պատրաստվում է մասնակցել Մանկական «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին:
Ի դեպ, երգն ունի երկու տարբերակ` տեսահոլովակը նկարահանվել է անգլերեն, իսկ Մանկական «Եվրատեսիլի» նախընտրական փուլում` անգլերեն կլինի միայն ռեփի հատվածը, երգն ամբողջությամբ կհնչի հայերեն տարբերակով, քանի որ ըստ մրցույթի կանոնների` թույլատրվում է, որ երգը 30 տոկոսով լինի անգլերեն:
Դե ինչ, դիտենք տեսահոլովակն ու հաջողություն մաղթենք նրանց նախընտրական փուլը հաղթահարելու համար:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

