«ԲԱԶԵ» 2014-ԻՑ ՀԵՏՈ ԴԵՂԱՏՆԵՐՈՒՄ ԼՈՒԾՈՂԱԿԱՆ ԴԵՂԱՀԱԲԵՐԻ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ Է ԱՌԱՋԱՑԵԼ
Արխիվ 12-16«ԲԱԶԵ» 2014-ԻՑ ՀԵՏՈ ԴԵՂԱՏՆԵՐՈՒՄ ԼՈՒԾՈՂԱԿԱՆ ԴԵՂԱՀԱԲԵՐԻ ՄԵԾ
ՊԱՀԱՆՋԱՐԿ Է ԱՌԱՋԱՑԵԼ
«Իրավունքի» հավաստի տեղեկություներով`«Բազե» 2014 համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներից ոմանք հավաքի ավարտից հետո այցելել են բժշկական հաստատություններ:
Բանն այն է, որ հավաքի մասնակիցներին տրվող սնունդն, ըստ տեղեկությունների, այդքան էլ նորմալ չի եղել: Որոշ երիտասարդներ «Բազե» 2014-ից հետո անորակ սննդի պատճառով ունեցել են ստամոքսի խանգարումներ, որովայնի շրջանում ցավեր և ստիպված եղել բժշկական օգնություն ստանալու: Տեղեկությունների համաձայն`բազեականները հիմա կես կատակ կես լուրջ ասում են, որ դեղատներում արագ կերպով կսպառվեն լուծողական դեղահաբերը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

