ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ՀԱՍԵԼ Է 80 ՏՈԿՈՍԻ
Արխիվ 12-16ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ
ՀԱՍԵԼ Է 80 ՏՈԿՈՍԻ
Ըստ «Հասարակական կարծիք» ֆոնդի սոցիոլոգների հետազոտությունների, ՌԴ նախագահի նկատմամբ վերջին շրջանում աճել է վստահությունը: Այս պահին նրան վստահում են 80 տոկոս ռուս քաղաքացիներ, իսկ եթե մոտակա մեկ շաբաթվա ընթացքում ընտրություններ լինեին, Վ. Պուտինի օգտնի կքվեարկեին հարցվածների 70 տոկոսը: Ըստ ֆոնդի հետազոտությունների, ՌԴ նախագահի էլեկտրոնային վարկանիշը բարձրացել եւ հասել է 71 տոկոսի: Այն հարցին, թե, եթե մեկ շաբաթից նախագահական ընտրություններ տեղի ունենային, ապա ում օգտին կտայիք ձեր ձայնը, 71 տոկոսը միանշանակ տվել են Վլադիմիր Պուտինի անունը: Վստահությունը Պուտինի նկատմամբ, ըստ «Հասարակական կարծիք» ֆոնդի ներկայացուցիչների տվյալների, հասել է 83 տոկոսի, նախկին 82%-ի փոխարեն: Այսինքն ՌԴ քաղաքացիների մեծամասնությունը Վ. Պուտինին դիտարկում եւ տեսնում է նախագահի պաշտոնում դրական առումով:
Ինչ վերաբերվում է ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդեւի վարկանիշին, ապա այն գտնվում է ստաբիլ վիճակում` 64 տոկոս: Իշխանական կուսակցության վարկանիշը, ըստ էլեկտրոնային քվեարկությունների, օգոստոս ամսին կազմել է 55 տոկոս, իսկ մայիս ամսին «Եդինայա ռոսիա» կուսակցությության օգտնին պատրաստ էին քվեարկել ընտրողների 41 տոկոսը, հուլիսին 51 տոկոս, իսկ պառլամենտական այլ կուսակցությունների վարկանիշը չի փոխվել. КПРФ- 7%, ЛДПР- 8%, «Справедливая Россия»- 3%
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

