ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ԴԵՌԵՒՍ ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ, ԹԵ ՈՐ ԵՐԿԻՐ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԻՆՋԻՂՈՒԼՅԱՆԻՆ
Արխիվ 12-16ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ԴԵՌԵՒՍ ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ, ԹԵ ՈՐ ԵՐԿԻՐ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԻՆՋԻՂՈՒԼՅԱՆԻՆ
Ինչպես հայտնում են Կարմիր խաչից` 2013 թվականի օգոստոսի 8-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված ՀՀ քաղաքացի, ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին Ադրբեջանից օգոստոսի 26-ին տեղափոխել են 3-րդ երկիր: «Թե կոնկրետ որ երկիր են տեղափոխել Հակոբին դեռ մեզ դեռեւս ոչ ոք չի տեղեկացրել, հույս ունենք, որ եղբայրս ողջ առողջ է եւ շուտով կկապվի մեզ հետ: Ես անհամբեր սպասում եմ, որ գոնե հեռախոսով եղբորս ձայնը լսեմ»,-iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը`Հարություն Ինջիղուլյանը:
Հիշեցնենք, որ Հակոբն ունի տեսողական խնդիրներ եւ գերի էր ընկել ղարաբաղա-ադրբեջանական սահմանում չկողմնորոշվելու հետևանքով:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

