ՃԱՊՈՆԱՑԻ ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՏՈՐԸ ԿԱՐԺԱՆԱՆԱ «ՕՍԿԱՐԻ»
Արխիվ 12-16ՃԱՊՈՆԱՑԻ ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՏՈՐԸ ԿԱՐԺԱՆԱՆԱ «ՕՍԿԱՐԻ»
Ճապոնացի հայտնի մուլտիպլիկատոր Հայո Միյազակին կարժանանա «Օսկար»-ի`կինեմատոգրաֆիայում մեծ ներդրումների համար:
Միյազակի հետ միասին այս հռչակավոր մրցանակով կպարգեւատրվեն ֆրանսիացի ռեժիսոր Ժան-Կլոդ Կարիերը եւ իռլանդացի դերասանուհի Մորին Օ Հարան: Մրցանակներն, որոնք պատրաստված են ոսկուց, իրենց հասցեատերին կփոխանցվի նոյեմբերի 8-ին` Լոս-Անջելեսում:
Հայո Միյազակին ճապոնացի երկրորդ մրցանակակիրն է, ով արժանանում է «Օսկար»-ի, առաջինը այդ մրցանակին արժանացել է ռեժիսոր Ակիրա Կուրոսավին `1990 թվականին:
Միյազակիի վերջին աշխատանքը 2013 թվականին առաջադրվել էր «Օսկար»-ի, որպես «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ»: Այս ամենից հետո էլ ռեժիսորը հայտարարեց իր կարերիայի ավարտը անիմացիայում:
Նրա ֆիլմերը մեծ ճանաչում են վայելում, ինչպես Ճապոնիայում, անպես էլ աշխարհի տարբեր երկրներում:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

