Աշխարհում ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա է դառնում. Հ. Նաղդալյանը ողջունում է Կալիֆորնիայի սենա

Արխիվ 12-16

Աշխարհում ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա է դառնում. Հ. Նաղդալյանը ողջունում է Կալիֆորնիայի սենատի կայացրած որոշումը

Մեծագույն ուրախությամբ ընդունեցի օգոստոսի 27-ին Կալիֆոռնիայի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  անկախության ճանաչումը: Դատելով դեպքերի զարգացման ընթացքից` նախապես ԱՄՆ չորս  նահանգների, մի քանի քաղաքների, այդ թվում՝ Ֆրեզնոյի և Լոս Անջելեսի կողմից Արցախի անկախության ճանաչումը, այս ուրախալի իրադարձությունը հասունացած էր և նոր վկայությունն է՝ աշխարհում ընթացող միջազգային լուրջ և հիմնավոր գործընթացների:

Հայտնի է, որ վերջին հարյուրամյակում աշխարհի պետությունների թիվը առնվազն կրկնապատկվել է: Երկրորդ համաշխարհայինից հետո ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հստակ հաստատումը նոր խթան հանդիսացավ  գաղութատիրական մտածողության վերջնական փլուզման:   Սթափ գնահատելով իրավիճակը, տեսնում ենք, որ այսօր  Աշխարհում ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա է դառնում, հասունացել է անկախացումների նոր շրջան,  որը մարդկության քաղաքակիրթ զարգացման, ժողովրդավարության  շարունակական և անկասելի ձեռքբերումների,  կյանքի ազատության չափանիշների բարձրացման հստակ և անմերժելի ուղեկիցն է:

Վստահորեն կարող եմ ասել, որ Արցախի անկախության գործընթացը արդարացի, հիմնավորված ու փաստարկված է բոլոր անկախացումների մեջ, այդ թվում՝ արդեն միջազգայնորեն ամրագրած Կոսովոյի, Էրիտրեայի, Հարավային Սուդանի և մյուս անկախ երկրների շարքում:

Աշխարհում ընթացող այս զարգացումները՝ ուղղված ժողովուրդների ազատագրման և անկախության անուրանալի գործընթացի ճանաչմանը վկայում են, որ Արցախի Հանրապետության քսաներեքամյա դրամատիկ և ազնվագույն պատմությունը՝ որպես մղվող դարավոր պայքարի բարձրակետ, շնորհիվ իր ժողովրդի հավատի, համառության, հաստատակամության, իր կյանքը և պետականությունը ինքնուրույն կառուցելու անուրանալի ընդունակության և թշնամուն բոլոր ոլորտներում համարժեք պատասխանելու հերոսական կարողության, մոտեցել է իր միակ արդարացի լուծմանը՝ միջազգային ճանաչմանը:

Այս կապակցությամբ ուզում եմ խորին երախտիքս հայտնել Կալիֆոռնիայի ժողովրդին և Սենատին. ուրախալի է, որ ԱՄՆ խոշորագույն և ծանրակշիռ նահանգի սենատի կողմից այս բանաձևի ընդունումը տեղի ունեցավ ԼՂՀ անկախության 23-րդ տարեդարձի նախաշեմին՝ հարստացնելով նրա բովանդակությունը և ևս մի շեշտադրումով ամրապնդելով Արցախի ժողովրդի վստահությունը իր վերջնական հաղթանակի գործում:  Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ Արցախի մեր հայրենակիցներին և ղեկավարությանը, մեզ՝ բոլորիս, այս անուրանալի հաղթանակի ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակման օրվա կապակցությամբ, մաղթում եմ Արցախի ժողովրդին ամոքում բոլոր վերքերից, անամպ երկինք և հետագա խաղաղ, շինարար կյանք, երջանկություն, որ փոխհատուցի ազատագրության ճանապարհի  տառապանքները, ինչի գնով կերտվեցին մեր  փայլուն հաղթանակները:

Հ. ՆԱՂԴԱԼՅԱՆ

ԱԺ փոխնախագահ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում