«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՄԵՆ ԻՆՉ ՏՊԱԳՐԵԼ ԵՎ ԼՑՆԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌԱՋ»

Արխիվ 12-16

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՄԵՆ ԻՆՉ  ՏՊԱԳՐԵԼ ԵՎ ԼՑՆԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌԱՋ»


Մասնագետներն ահազանգում են, որ Հայաստանում մանկական գրականության հետ կապված կան բազմաթիվ խնդիրներ: Ամեն օր հրատարակվում են գրքեր, որոնք  երեխաների համար ոչ մի ուսուցողական նյութ չեն պարունակում: Արձակագիր, դրամատուրգ Ռուբեն Մարուխյանի խոսքով` ոլորտում չկա վերահսկողություն , այդ պատճառով էլ մանկագրությունն անմխիթար վիճակում է: «Չկա վերահսկողություն, փոխարենը կա մի հրատարակիչ, ով հրատարակում է շատ գունավոր թղթեր, ում  բովանդակությունը ընդհանրապես չի հետաքրքրում: Երբեմն այնպիսի հիմար բանաստեղծություններ են հրատարակում , որը ոչ ավել ոչ պակաս դուրս է գալիս  շուկա: Մեկ վատ բանաստեղծությունը կամ հեքիաթը կարող է մի քանի երեխայի ճաշակի վրա ազդել»,-նշեց ՌՈՒԲԵՆ ՄԱՐՈՒԽՅԱՆԸ: Ըստ նրա`այս համատարած անճաշակությունը վերացնելու համար, պետք է վերահսկողություն սահմանվի ՀՀ ԿԳՆ եւ մշակությի նախարարությունների կողմից, իսկ ինչ վերաբերվում է ՀԳՄ-ին, ապա վերջինս հասարակական կազմակերպություն է եւ դրամատուրգի խոսքով`իրավունք չունի վերահսկել գրքերի հրատարակությունը.«Պետք է ԿԳ նախարարությանը կից ստեղծվի հրատարակչական կոմիտե, որը մանուկների համար տպագրովող բոլոր գրքերը կենթարկի գրաքննության: Չի կարելի ամեն ինչ տպագրել եւ լցնել երեխաների առաջ: Կարդում ես բանաստեղծությունը ու չես հասկանում ինչ է գրված`լկտի, անամոթ գրություններ» ,-շեշտեց արձակագիրը:

Մեկ փաստ եւս արձանագրեց Ռ. Մարուխյանը` այսօր դպրոցական դասագրքերում չկան ժամանակակից մանկական գրողների ստեղծագործությունները, խոսքը այն գրողների մասին է, որոնք տարիներ շարունակ մանուկների համար հրատարակել են որակյալ բանաստեղծություններ: Նա առաջարկում է, որպեսզի այսպիսի որակյալ գրականությունը պետական աջակցությամբ հրատարակվի մեծ քանակությամբ, որպեսզի անորակ գրականությանն ուշադրություն չդարձնեն: «Ճիշտ է, այսօր մանկական գրականությունը ծերացել է, սակայն այն մանկագիրներն,  ովքեր մեր կողքին են` երեխաների համար ստեղծում են հրաշալի բանաստեղծություններ, օրինակ,  Սուրեն Մուրադյանն, Արմեն Շեկոյանը եւ այլք»,-եզրափակեց արձակագիրը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում