ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԻ ՕՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ
Արխիվ 12-16ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԻ ՕՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ
Սեպտեմբերի 6-10-ը Լոռու մարզում կանցկացվի «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 9-րդ փառատոնը:
Տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնի մեկնարկը կտրվի Դսեղում` սեպտեմբերի 6-ին, ապա բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նույն օրը` Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում:
Գրեթե մեկ շաբաթ Հովհաննես Թումանյանի հեքիաթները կթեւածեն Լոռու մարզի տարբեր քաղաքներում ու գյուղերում: Փառատոնը կամփոփվի սեպտեմբերի 10-ին` Երևանում, որի ընթացքում մասնակից թատրոններին եւ նրանց կողմից տրված ներկայացումներին կշնորհվեն մրցանակներ եւ պատվոգրեր:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

