ՈՍԿԵՎԱԶԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՏԵՂՅԱԿ ՉԷՐ, ՈՐ ՀԱԿՈԲ ԻՆՋԻՂՈՒԼՅԱՆԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ
Արխիվ 12-16ՈՍԿԵՎԱԶԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՏԵՂՅԱԿ ՉԷՐ, ՈՐ ՀԱԿՈԲ ԻՆՋԻՂՈՒԼՅԱՆԻՆ
ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ
2013-ի օգոստոսին գերի ընկած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին օգոստոսի 26-ին Բաքվից տեղափոխել են երրորդ երկիր։ Դեռևս 2014-ի մարտին հայտնի էր դարձել, որ Ինջիղուլյանի հետ կապված գործողություններն անցել են ՄԱԿ-ի լիազորությունների տիրույթ։
«Իրավունքի» հետ զրույցում Ինջիղուլյանի ծննդավայր Ոսկեվազ գյուղի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանն ասաց, որ ինքը ծնողներից լսել էր, որ Ինջիղուլյանին պետք է տեղափոխեն, բայց թե երբ, հստակ չգիտեր.« Ընտանիքի անդամների հետ հանդիպել եմ մի քանի օր առաջ, ասացին՝ Հակոբին տեղափոխելու են, բայց երբ, չգիտեին»:
Գյուղապետի խոսքով՝ ինքը դեռ չի հանդիպել Ինջիղուլյանի ընտանիքի անդամների հետ, չի խոսել նրանց հետ՝ մանրամասներ իմանալու համար: Մեզանից լսելով համագյուղացու տեղափոխման մասին՝ Հայկ հովհաննիսյանը խոստացավ անպայման հանդիպել Ինջիղուլյանի ընտանիքի անդամների հետ: Փաստորեն գյուղապետի խոսքից դարձավ, որ Ոսկեվազ գյուղը դեռ տեղյակ չէ, որ Հակոբ Ինջիղուլյանն արդեն երրորդ երկիր:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

