«ԱՐԵՎԻԿ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է ՄԵՂՐԱՍԱՐԻ ՀԱՆՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

Արխիվ 12-16

«ԱՐԵՎԻԿ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է ՄԵՂՐԱՍԱՐԻ ՀԱՆՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

Եթե հանքարդյունաբերողն ասում է, որ իր գործունեության  ազդեցութունը բնության, մարդկանց ու կենդանական աշխարհի վրա զրո է, նշանակում է՝ այդ հանքարդյունաբերողի հետ խոսելու բան կա՝ այսօրվա  մամլո ասուլիսում ասաց բնապահպան, Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Աննա Աղլամազյանը`խոսելով Սյունիքում գտնվող Մեղրասարի ոսկու հանքի (Տաշտունի  ֆաբրիկա) շահագործման մասին:

Բնապահպանի խոսքով՝  ՀԲՃ-ն անցյալ տարվանից է այս հանքի շահագործման մասին  տեղեկացել ու բարձրաձայնել, հաղորդում ներկայացրել հանցագործության մասին: «Արդյունքը եղավ այն, որ գրեցին, թե աղջիկը հանրային լսումները  վերածել է թատրոնի»,- հիշում է Ա. Աղլամազյանը:

Բնապահպանի խոսքով՝  հանքի շահագործման համար կազմակերպված հանրային լսումներին ներկա էին նրանք, ովքեր աշխատում են  հանքավայրում:

ՀԲՃ անդամի  տեղեկացմամբ հանքավայրի շահագործման նախագծում որևէ խոսք չկա բացասական ազդեցության ու ռիսկերի մասին՝ մասնավորապես՝ բնության  պահպանվող տարածքների մասին  ևս ոչ մի բառ չի ասվում (հանքի  կողքին գտնվում է «Արեվիկ» ազգային պարկը). «Հանքավայրի պատասխանատուներն ասում են՝ «Արեվիկ» ազգային պարկը չի մտնում  հանքավայրի տարածքի  մեջ: Բայց եթե անգամ չի մտնում, բայց  հանքավայրին հարակից տարածք է, պատասխանատուները պարտավոր  են ազդեցության և ռիսկերի մասին նշել իրենց նախագծում»:

Հիշեցնենք, որ հանքը շահագործում  է  «ԱՏ Մետալս» ՍՊԸ-ը:

«Իրավունքի»  հարցին՝  այս ամենին ինչպես  է արձագանքում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, արդյոք   բնապահպանները փորձել են հանդիպել նրա հետ՝ հարցը բարձրաձայնելու համար: «Ում  հետ խոսենք, Վահե Հակոբյանի՞, ով Մաքսմիկ Հակոբյանի որդին է:   Նրա հետ մենք խոսելու ոչինչ չունենք»,- պատասխանեց  Աննա Աղլամազյանը:

Ինչ վերաբերում է  բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանից սպասելիքներին այս խնդրի լուծման  առումով, բնապահպանի խոսքով, երբ հիվանդ է  ամբողջ մարմինը, ձեռքը ոչինչ չի կարող անել:

Ասուլիսի մյուս բանախոս, կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն էլ ասաց, որ  կան ուրանային  գոտիներ, երբ ընդերքի երկրաբանական  վիճակը խախտվում է  հանք  է  շահագործվում, ուրանը  լինելով ցրված  վիճակում, դուրս է գալիս մակերևույթ:  «Սյունիքում ունենք 11 բաց պոչամբար և 28 մետաղական հանքավայր, որոնք սպասում են շահագործման: Եթե հաշվեք, կհասկանաք` տարիներ անց Սյունիքում  բնակվելու տեղ կլինի,թե ոչ: Սա հանքակերություն է, հանքարդյունաբերության մասին խոսելն ավելորդ է: Օրենքով հարկերից ազատել են բոլոր հանքատերերին եթե այսպես շարունակվի, 10 տարի հետո հայաստանում չի մնա ոչ մի գետ, որի ջուրը հնարավոր կլինի օգտագործել»,-

Սոնա Դավթյան

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում