ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ Է՝ ԵՐԲ Է ՕՍԻՊՅԱՆԻ ԵՂԲՈՐ ՈՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ Է՝ ԵՐԲ Է ՕՍԻՊՅԱՆԻ ԵՂԲՈՐ ՈՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ

ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ


Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր որդու՝ հետախուզման մեջ գտնվող  Սեդրակ Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը մոտ տասն օր առաջ հայտարարել էր, որ իր կողմից մասնավոր հարցումներ են կատարվել որոշ անձանց և դրանցում կան գործի համար նշանակալի ցուցմունքներ, որով կհիմնավորվի, որ դանահակարողը Սեդրակը չի եղել:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին ժամը 22:45-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն համայնքում երիտասարդ են դանակահարել: Դանահակարության մասին ահազանգ ստացվել է նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնից. Ըստ ահազանգի, Նուբարաշենի բնակիչ 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը դանակից ստացած հարվածից վիրավոր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության հաղորդմամբ, երիտասարդին դանակահարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112 դովածի 1-ին մասի հատկանիշներով` «դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար»:

«Իրավունքի» հետ զրույցում Կ. Գրիգորյանն ասաց, որ  սկսել են հարցաքննվել  գործին առնչվող երկրորդ շահագրգիռ անձինք, որոնցից ոմանք թաղամասի բնակիչներ են և  հանգամանքների բերումով ականատես են եղել կատարվածին: «Ովքեր ցուցմունք են տվել,  ի հայտ են եկել լրացուցիչ ապացույցներ, որոնք  ապացուցում են՝ Սեդրակ Օսիպյանը չի դանակահարել Վանուշ Ալեքսանյանին: Հարցաքննվել է չորս անձանց, հավանական է, որ երեք  հոգի ևս կհարցաքննվի:  Դանակահարության փաստը փորձում են բարդել Սեդրակ Օսիպյանի վրա, քանի որ  Ս. Օսիպյանը Վալերի Օսիպյանի նման հորեղբայր ունի , ով լսելով եղբոր որդու անունը, անպայման նրան կօգնի: Բայց առաջին իսկ պահից Սեդրակն ասել է, որ ինքը դանակահարության հետ կապ չունի»,- մանրամասնեց Կ. Գրիգորյանը»:

Իսկ թե ով է դանակահարել Վ.Ալեքսանյանին, փաստաբանի խոսքով՝դա պետք է պարզի նախաքննական մարմինը:

Եթե  ի հայտ են եկել  լրացուցիչ ապացույցներ, որոնք ապացուցում են, որ Սեդրակ Օսիպյանը չի դանակահարել, ինչո՞ւ նա մինչև հիմա չի ներկայացել իրավապահներին: «Այդ անձանց հարցաքննության ավարտից հետո կներկայանա»,- ասաց փաստաբանը:

Ինչ վերաբերում է Վալերի Օսիպյանի աջակցությանն իր եղբոր որդուն,  փաստաբանն ասաց, որ Օսիպյանն իր եղբոր որդու գործին չի միջամտում. «Օսիպյանը իր եղբոր որդուն օգնելու խնդիր չունի, քանի որ Սեդրակ Օսիպյանը չի դանակահարել, հակառակը Վալերի Օսիպյանի հանգամանքը խանգարում է  Սեդրակին:  Չգիտես ինչու կասկածի տակ են դնում հարցաքննվողների ցուցմունքները»:

Սոնա Դավթյան


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում