ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՅ ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՄ-Ի ՀԵՏ ՄԵԾ ՀՈՒՅՍԵՐ Է ԿԱՊՈՒՄ
Արխիվ 12-16ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՅ ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՄ-Ի ՀԵՏ ՄԵԾ ՀՈՒՅՍԵՐ Է ԿԱՊՈՒՄ
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը այսօր խոսելով Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցության և դրանից հայ ոսկերիչների սպասելիքների մասին, ասաց, որ 150.000.000 միլիոնանոց շուկայի հետ մեծ հույսեր են կապում: Արտահանման 6,5% մաքսատուրքը, որ ՌԴ-ն կիրառում է ադամանդի արտահանման ժամանակ, զրոյացվեց:
«Իրավունքի» հարցին՝ հայ ոսկերիչների արտադրանքը եվրոպական շուկաներում ինչ պահանջարկ ունի, փոխնախարարն ասաց, որ ադամանդագործները հումք ներմուծում են Բելգիայից: «Պատրաստի արտադրանքն էլ հետո արտահանվում է եվրոպական շուկա՝ Բելգիա»,- մանրամասնեց Տ. Հարությունյանը:
Պրն Հարությունյանի խոսքով՝ կառավարության ուշադրության կենտրոնում հիմա կարևոր խնդիրն ազատ տնտեսական գոտու կայացումն է, որից հետո այս բիզնեսով զբաղվողները կգտնեն իրենց համար շուկաներ:
Սոնա Դավթյան

