ԴՐՍՈՒՄ ԱՊՐՈՂ ՀԱՅ ՈՍԿԵՐԻՉՆԵՐԻՆ ԲԵՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԿԱՊԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԵՏ
Արխիվ 12-16ԴՐՍՈՒՄ ԱՊՐՈՂ ՀԱՅ ՈՍԿԵՐԻՉՆԵՐԻՆ ԲԵՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԿԱՊԵԼ
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԵՏ
Հոկտեմբերի 25-28-ը Երևանում արդեն չորրորդ անգամ հայ ոսկերիչների համաշխարհային միության կողմից կկազմակերպվի «Yerevan Show 2014» ոսկերչական ցուցահանդեսը, որն անցկացվելու է «ՄԵՐԻԴԱՆ» էքսպո կենտրոնում:
Ցուցահանդեսին այս տարի կմասնակցեն Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Իտալիայից, Բելգիայից, Շվեյցարիայից, Չեխիայից, Թուրքիայից, ԱՄԷ-ից և մի շարք երկրներից ժամանած հայտնի ոսկերչական և ժամագործական ընկերություններ, գնորդներ, բարձրաստիճան պաշտոնկյաներ:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանն ասաց, ցուցահանդեսին մասնակցել ցանկացող բոլոր հայ ոսկերիչներին կհամաֆինանսավորեն 50-50 սկզբունքով: «Ոսկեգործության նվիրված այս ցուցահանդեսը շփման հարթակ է ստեղծում ոսկերիչների համար, որպեսզի նրանք կարողանան իրենց արտադրանքը դրսում վաճառել: Այդ ցուցահանդեսի շնորհիվ ստեղծվեց ազատ տնտեսական գոտի»,- ասաց Տիգրան Հարությունյանը:
Ցուցահանդեսին մասնակցելու ակտիվություն է նկատվում շատ ոսկերչական ընկերությունների կողմից:
Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանն էլ ասաց, որ կանցկացվի ֆորում Հայաստանի ոսկերգործության կետրոն թեմայով:
Բանախոսների խոսքով՝ այս ցուցահանդեսի նպատակն է դրսում հայ ոսկերիչներին բերել Հայաստան, կապել Հայաստանի հետ և մեր երկիրը դարձնել միջազգային ոսկերչական կենտրոն:
Սոնա Դավթյան

