ՎՐԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ՎՐԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 12-ը Երևանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր, որոնց ընթացքում հանդես կգան վրացական ժամանակակից մշակութային կյանքն արտացոլող մի քանի հանրահայտ կոլեկտիվներ: Սեպտեմբերի 26-ին Ազգային Օպերայի և բալետի թատրոնում հանդես կգա Վրաստանի «Սուխիշվիլի» ազգային պարի համույթը, սեպտեմբերի 27-ին և 28-ին Գ. Սունդուկյանի անվ. Ազգային թատրոնի շենքում կներկայացվի Թբիլիսիի Ֆաբրիկա թատրոնի «Մարիա Կալլաս» ներկայացումը (բեմադրիչ՝ Ռ. Ստուրուա), իսկ հոկտեմբերի 11-ին և 12-ին նույն բեմահարթակում հանդես կգա Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան Ռուսական դրամատիկական թատրոնը «Խոլստոմեր» ներկայացմամբ (բեմադրիչ՝ Ա. Վարսիմաշվիլի):
Միջոցառումները կանցկացվեն ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, կազմակերպիչն է` Հայաստանի Թատերական գործիչների միությունը:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

