ՙՍԱՌՑԵ ԴՈՒՅԼ՚ ԱԿՑԻԱՆ ԷԼ ԿՈՆՉՏԱՅԱՀԱՐԱՄ ԵՂԱՎ

Արխիվ 12-16

ՙՍԱՌՑԵ ԴՈՒՅԼ՚ ԱԿՑԻԱՆ ԷԼ ԿՈՆՉՏԱՅԱՀԱՐԱՄ ԵՂԱՎ


Այս օրերին բոլորն ակտիվ մասնակցում են արդեն համաշխարհային ակցիա դարձած ՙՍառցե դույլ՚ ակցիային ու ձեռքի հետ էլ ամառվա տապից մի պահ զովանում` փորձելով դրանով նաեւ բարեգործություն անել: Լավ է, որ ակցիան տեղայնացնողներ էլ հայտնվեցին ու որոշեցին օգնել տարբեր հիվանդություններով տառապող հայ փոքրիկներին, ոմանք էլ` միացան ՙԲարեւ դպրոց՚ ակցիային: Ինչեւէ, թվում էր, թե ամեն ինչ իր հունով էր գնում, մի կողմ դնենք ոմանց մոտ իհարկե ինքաPRվելու մոլուցքը, ու ամբողջ աշխարհը հազիվ համախմբվել է մի լավ գաղափարի շուրջ, մեկ էլ հանկարծ, այս անգամ էլ կոնչիտայահարամ եղանք: ՙՍառցե դույլ՚ բարեգործական ֆլեշմոբին որոշեց միանալ նաեւ ՙԵվրատեսիլ 2014՚-ի սկանդալային հաղթող Կոնչիտա Վյուրսթը: Սակայն վերջինս որոշեց խնայել իրեն ու գուցեեւ այն սեքսուալ չհամարելով` գերադասեց ակցիային միանալ այլ կերպ, ջրով լի դույլի մեջ լցնելով սառույցի կտորներ, որոշեց սեքսուալ դիրքով նստած ու էլ առավել էրոտիկ դեմքի արտահայտությամբ պաղպաղակ ուտել... Հիմա ակցիայով ոգեւորված շատ հայ տղամարդիկ հիասթափված կսկսեն մի քանի հայհոյանք ուղղել Կոնչիտայի հասցեին, բայց, ինչ արած, մնում է մխիթարվեն, որ Կոնչիտան իրենցից մի քիչ ուշ է մասնակցում ակցիային:
Դե, իսկ դերասանուհի Օլիվիա Ուայլդը նույնպես մասնակցեց ՙՍառցե դույլ՚ ակցիային, սակայն վերջինս էլ որոշեց օրիգինալ գտնվել: Ի տարբերություն մյուսների` նա ոչ թե ջուր, այլ կրծքի կաթ է լցրել գլխին` պատճառաբանելով, որ ջուր չուներ, ինչի համար էլ որոշել է կրծքի կաթով մասնակցել ակցիային:
Կարծես թե, ժամանակն է դադարեցնել ակցիան, այլապես վաղը հայտնիների կողմից ավելի սարսափելի տեսանյութեր կարող ենք դիտել, ասենք, ներողություն արտահայտությանս, թրիքով ու մեզով ցնցուղ ընդունել:

Կույտը մշակեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում