ՙՙԷՍՏՐԱԴԱՅԻՆ ՍԵՐ ԵՐԳԵԼՈՎ` ՉԵՍ ԳՆԱ ՄԱՐՏԻ ԴԱՇՏ՚
Արխիվ 12-16«ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ՍԵՐ ԵՐԳԵԼՈՎ` ՉԵՍ ԳՆԱ ՄԱՐՏԻ ԴԱՇՏ»
Շուտով ազգագրական երգերի շարքը կհամալրվի ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ (ԱՍՈ) նոր` «Աշնան քարավան» երգով: «Որքան ապրում եմ, այնքան ստեղծագործում եմ, համերգային, ձայնասկավառակի ստեղծման աշխատանքների զբաղվածություն ունենում»,- ասում է Արսենն ու այն հարցին, թե ոլորտում ավելորդ մարդկանց արդյո՞ք տեսնում է, պատասախանում. «Այդ հարցին թող ռադիոն ու հեռուստատեսությունը անդրադառնան: Ես միայն կուզեմ, որ մեր մեծերը` Վաստակավոր ու Ժողովրդական արտիստները, ուսուցիչները, վարպետները, եթե համալրեն նաեւ ինձ իրենց շարքերը, ուշադիր լինենք, մի բռունցքի պես պայքարենք բոլոր վտանգների դեմ, որ ժողովրդական, ազգային արվեստը չվերանա»:
Իսկ թե ինչ է իրականում ազգային արվեստը, որքանով է ազդում նրա ուժն ու մեծ նշանակությունը, Ասոն մեկնաբանում է. «Ազգային երգ երգելը դեռեւս քիչ է, պետք է նրա ամեն մասնիկը, ամեն նոտան եւ հոգեբանությունը կարողանաս ճիշտ մատուցել: Ու նաեւ հենց ազգային երգն է, որ դեպի հաղթանակ է տանում, հաստատ էստրադային սեր երգելով` չես գնա մարտի դաշտ, այս պարագայում սերը ունենում է միայն մեկ դրսեւորում` սեր դեպի հայրենիքը, սեր դեպի սահմանը, դեպի մայր Հայաստանը. ազգային երգը նաեւ այս հարցում է մեծ գործ անում»:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

