ՙՙԱՎԵԼԻ ՄԵԾ ԽՆԴԻՐ Է, ՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ ՉԿԱ՚

Արխիվ 12-16

ՙԱՎԵԼԻ ՄԵԾ ԽՆԴԻՐ Է, ՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ ՉԿԱ՚

Ադրբեջանն այդպես էլ տարիների ընթացքում շարունակեց մնալ նույն կացնային մտածելակերպով առաջնորդվող վայրի ցեղը ու երբեք էլ չդարձավ գոնե վատ հարեւան Հայաստանին: Ինչ հարեւան, եթե միայն թշնամուն է հատուկ խաղաղ բնակչության վրա կրակահերթ արձակել ու այդպիսով նոր աստղ վաստակել ուսադիրին, անկախ նրանից` դիմացինը զինվոր էր, թե մշակ…
Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ ՎԱՉԻԿ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ էլ վերը ասվածի վառ ապացույցն է: Հենց իր հետ կատարվածի ու սահմանամերձ գյուղի առօրյայի մասին էլ ՙԻրավունքը՚ զրուցեց նրա հետ:
-Երբ եւ ինչպես եք վիրավորվել հակառակորդի գնդակից:
- 2012 թվականի հուլիսի 1-ն էր, առավոտ շուտ գնացել էի այգին սրսկելու: Բայց երբ մի մարգը սրսկեցի, արդեն լուսադեմ էր, եւ այդտեղ էլ խփեցին ադրբեջանական դիպուկահարները: Զանգահարեցի, որ օգնության հասնեին, բայց մերոնց հեռախոսն անհասանելի էր, ու մոտ մի 100 մետր, ոտքերս բռնելով, ինձ քաշել եմ ու հեռացել վտանգավոր տարածքից: Նոր հետո զանգահարեցի, արդեն դիրքերի մեր տղերքին իմաց տվեցի, եկան օգնության: Ինձ էլ տարան հոսպիտալ...
- Փաստորեն, դեպքից հետո այլեւս հողն էլ մնաց անմշակ…
- Հիմա էլ արդեն այդ հողը վայրիացել է ու մշակման էլ ենթակա չէ:
- Վերջին շրջանում Ներքին Կարմիրաղբյուրի ուղղությամբ հակառակորդի կրակոցներն ի±նչ հաճախականությամբ են լինում:
- Հիմնականում գիշերն է լինում, հիմա էլ ավտոմատով չեն կրակում, մեծ զենք են սկսել կիրառել:
- Բացի կրակոցներից, ինչ խնդիր ունի գյուղը:
- Լրիվ քանդված են տները, բայց ավելի մեծ խնդիր է, որ աշխատանք չկա, ու մարդիկ չեն կարողանում աշխատել: Արդեն ստիպված գյուղից դուրս են գալիս, բայց որ խաղաղություն լինի, մարդիկ կաշխատեն ու իրենց ընտանիքն էլ մի բանով կպահեն: Օրինակ, ես 30 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում, մի 80 էլ տղաս է ստանում, 100 հազարով  կարո±ղ ես ընտանիք պահել: Այն էլ  6 շունչ` ես` հաշմանդամ, կինս` վատառողջ, փոքրիկ ունենք, հասուն աղջիկ ունենք, հարս ունենք:
- Իսկ Ձեր երեխաները կշարունակեն Ձեզ պես հերոսաբար ապրել այս գյուղում:
- Հիմա տղաս ասում է, որ ուղղակի մեր խաթր է մնում այստեղ, ի±նչ կա այստեղ, որ ապրի: Այս վիճակը տեսնողն այստեղ կապրի±: Եթե մարդ գիշերն իր տանը հանգիստ չպառկի ու քնի, դա ի±նչ կյանք է, ի±նչ ապրուստ է: Ուզում է` էդ տունը լի ու բոլ լինի, ոչ մեկին պետք չէ: Էդ կրակոցները հերիք են, որ մարդու նյարդերը խախտվեն, անընդհատ խոսակցության պատճառ դառնան: Երիտասարդներն ասում են` դուք չեք ուզում գնալ էստեղից, մենք էլ ձեր պատճառով մնում ենք կրակի տակ: Ու սա մենակ իմ խնդիրը չէ, լրիվ գյուղն է այդպես:
- Ինչպես հասցրեցի նկատել, խանութի ապրանքներն էլ են այստեղ թանկ...
- Բա ինչ է. Երեւանից են բերում ու այստեղ վաճառում: Իհարկե, պետք է թանկ լինի: Ուղղակի, ինչպես ասում են, պարանը վզներիս գցած ապրում ենք, էլի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում