80-ԱՄՅԱ ԿՆՈՋ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Արխիվ 12-16

80-ԱՄՅԱ ԿՆՈՋ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ


Անչափահասը խեղդամահ էր արել 80-ամյա կնոջը: Սպանության այդ գործով դատաքննությունն ավարտվել էր անցած շաբաթ: Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում մեղադրական ճառով պետք է հանդես գար մեղադրող դատախազը՚, որից հետոª նախաքննության թերությունների մասին պետք է արտահայտվեր պաշտպանը եւ, հավանաբար, պատանի մեղադրյալը...
Դատավճիռը կամփոփի սարսուռ առաջացրած այս գործի դատավարական մրցակցության արդյունքը, իսկ մենք, ինչպես եւ խոստացել էինք, կփորձենք հասկանալ, թե ինչ էր կատարվել սպանության դեպքի վայր հանդիսացած սենյակում, եւ ինչ էին դատաքննության ավարտին ակնարկում այդ մասին անչափահաս ամբաստանյալ Արսեն Քյաբաբչյանի պաշտպանն ու մայրը: Եվ իհարկե կանդրադառնանք դատարանի կողմից բարձրացված, սակայն պատասխան չստացած հարցին. ինչու էր 16-ամյա պատանին որոշել խեղդել ծեր կնոջը, եւ ինչո±ւ էին մերկացվել սպանված կնոջ սեռական օրգանները...

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ

16-ամյա Արսեն Քյաբաբչյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ՙ2014թ. հունվարի 22-ին, ժամը 11:30-ի սահմաններում անձնական հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել տան տիրոջ` Ամալյա Սարգսյանի հետ, որի ընթացքում ապօրինաբար նրան կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ, ձեռքով հարվածել է նրա դեմքին, գցել գետնին, այնուհետեւ ոտքերով հարվածներ է հասցրել գլխի, դեմքի, պարանոցի եւ կրծքավանդակի շրջաններում, որից հետո ձեռքերով սեղմել նրա պարանոցը` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող, առողջությանը ծանր վնասի հատկանիշներ ունեցող մարմնական վնասվածքներ քթի ոսկրերի փակ կոտրվածքների, լեզվի ծայրի սալջարդ վերքի, դեմքի, վերին եւ ստորին շրթունքների ներսային մակերեսների, կզակային եւ պարանոցային շրջանների արյունազեղումների, ենթամաշկային արյունահավաքի, գլխի մաշկի տակ արյունազեղումների, ուղեղի կարծր եւ փափուկ թաղանթներում, ուղեղիկի եւ գլխուղեղի հիմային մակերեսների վրա անցումով արյունազեղումների, ուղեղանյութում կետավոր արյունազեղումների, ենթակարծրենային արյունահավաքի եւ ենթաոստայնային արյունազեղումների առկայություններով եւ արտաքին շնչառական ուղիների փակումից, որի հետեւանքով առաջացել են կետավոր արյունազեղումներ շրթունքների ներսային մակերեսներին, աչքերի շաղկապենու, սրտի էպիկարդի, ընդերային թոքամզի տակ, սրտի աջ կեսի գերարյունալեցություն, արյան հեղուկ վիճակ, հեղուկ արյան առկայությունով շնչական ուղիներում, քերծվածքների, արյունազեղումների կրծքավանդակի առաջնային մակերեսի վերին երրորդականի շրջանում, ողնաշարի գոտկային հատվածի աջ կեսի շրջանում, կրծոսկրի, աջից եւ ձախից 1-ին կողոսկրերի ողնաշարային, աջից 2-րդ, ձախից 2,3,4,7,8-րդ կողոսկրերի պտկային գծերով ուղղակի փակ կոտրվածքների ձեւով, որոնց հետեւանքով տուժողը մեխանիկական շնչահեղձությունից եւ գլխուղեղի կենսականորեն կարեւորագույն ֆունկցիաների սուր խանգարումից, արտաքին շնչառական անցքերի փակման եւ պարանոցի օրգանների ձեռքերով սեղմման-խեղդման եւ գանգուղեղային փակ, բութ վնասվածք ստանալու պատճառով մահացել է՚:
Ընթերցողը այս գործողությունը կգնահատի որպես դաժան սպանություն: Դատախազությունը սակայն որակել էր հանցագործությունը որպես ՙհասարակ՚ սպանությունª ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՙՎԱՐԿԱԾԸ՚

Մեղադրյալ Արսեն Քյաբաբչյանը չէր հերքել, որ հարվածներ էր հասցրել ծեր կնոջը, սակայն պնդել էր, որ հարվածել էր ընդամենը 2 անգամ...
Արսեն Քյաբաբչյանը ժխտել է, որ տիկին Ամալյայի իսկ գլխարկով փակել էր նրա բերանը, որպեսզի նա չգոռգոռա եւ չհրավիրի հարեւանների ուշադրությունը: Սակայն պնդել էր, թե կնոջ քիթն ու բերանը փակված էին եղել ընդամենը 2-3 վայրկյան եւ տիկին Ամալյան կենդանի էր եղել, երբ ինքը լքել էր դեպքի վայրը...
Պաշտպանի կողմից Արսենին ուղղված հարցերն ու դրանց հաջորդած հմուտ պատասխանները նպատակուղղված էին առաջ քաշելու սպանության մեկ այլ վարկած: Այսպես, պաշտպան-մեղադրյալ ՙհարցուպատասխանից՚ դատարանը պետք է հավանական համարեր, թե Արսեն Քյաբաբչյանի հեռանալուց հետո դեպքի վայր հանդիսացող սենյակ էր մտել տիկին Ամալյայի թոռը` Անդրանիկը, եւ նրա գործողությունների շնորհիվ այդ սենյակը արդեն դարձել էր սպանության վայր: Ի ապացույց այդ վարկածիª Արսենը իր պատասխաններով տեղեկացրել էր դատարանին, որ ինքը հաճախ ներկա էր եղել դեպքերի, երբ Անդրանիկը կոշտ վիճաբանությունների էր բռնվել իր տատի հետ: Ըստ պաշտպանության կողմիª տիկին Ամալյան չէր հանդուրժում այն, որ թոռը հաճախակի չարաշահում էր ալկոհոլը...

ՄԱՅՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԷՐ ԲժԻՇԿՆԵՐԻՆ

Ոչ առաջին անգամ մեղադրյալի կարգավիճակում հայտնված պատանին լիարժեք առողջ անձի տպավորություն չէր թողնում: Ըստ հոգեբույժների եզրակացությանª Արսենի վարքագիծը միանշանակ համարել չի կարելի, սակայն նա անմեղսունակ չէ: Դատարանի խնդրանքով` բնութագրելով որդուն, մայրը մասնավորապես ընգծել էր, որ վերջին մեկ տարում Արսենը դարձել էր ծայրահեղ ագրեսիվ, սակայն չէր գիտակցում դա: Մայրը դիմել էր ստրես-կենտրոն, որտեղից, ցավոք, օգնություն չէր ստացվել: Արսենը երկու անգամ հայտնվել էր նաեւ հոգեբուժարանում: Ըստ Արսենի մոր պարզաբանումներիª հոգեբուժարանում համարել էին, թե իրենք անելիք չունեն, պատանին առողջ է եւ առանց բուժումներ անցկացնելու, դուրս են գրել բուժհիմնարկից:
Համադրելով Արսենի մոր ցուցմունքները այն փաստի հետ, որ 2013-ին պատանին մեկ անգամ արդեն մեղադրվել էր գողություն կատարելու համար եւ պատասխանատվությունից ազատվել էր համաներման արդյունքում, կարելի է ենթադրել, որ տղան բարոյահոգեբանական որոշակի խնդիրներ, այնուամենայնիվ, ունեցել էր...

ԴԱՏԱՐԱՆԸ ԼՐԱՑՐԵՑ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի ՙքրեական՚ փորձառությունը այս անգամ, ըստ իս, առավել ցայտուն բացահայտեց քրեական գործը վարողի եւ վարույթի նկատմամբ հսկողություն իրականացրած դատախազի բացթողումները: Այսպես, տեղեկանալով, որ իրեն մեղսագրվող սպանությունից առաջ անչափահաս ամբաստանյալը որոշ ժամանակահատված աշխատել էր որպես մատուցող, դատավորը առաջադրեց դատախազությանը պարզել, թե Արսեն Քյաբաբչյանին աշխատանքի ընդունելուց եւ  աշխատելու ժամանակ չէին խախտվել, արդյոք, նրա իրավունքները: Իսկ հետո...
Մեղադրյալին հարցաքննելու ժամանակ դատավորի ձեռքում հայտնվեցին սպանված կնոջ դիակի լուսանկարները: Փոխանցելով դրանք ամբաստանյալին` դատավոր Մարտիրոսյանը հարցրեց` կարո±ղ է պատանին բացատրել դատարանին, թե ինչպես էր պատահել, որ սպանվածի հագուստները իջեցված են եւ մերկացված են նրա սեռական օրգանները: Ամբաստանյալը հայտարարեց, որ ինքը չէր հանել կնոջ շորերը նրա կենդանության օրոք եւ կրկին պնդեց, որ երբ ինքը հեռացել էր դեպքի վայրից, կինը մահացած չէր...
Քրեական գործում բացակայում էին տվյալներ, Ամալյա Սարգսյանը ենթարկվել էր սեքսուալ բռնության: Այդ դեպքում, ինչ բացատրություն կարելի է տալ, որ մարդասպանը չէր շտապել լքել հանցավայրը եւ դիակի վրայից հանել էր հագուստը: Իսկ եթե ենթադրենք, թե հագուստը հանվել էր կնոջ կենդանության օրոք, ապա հարց է ծագում, թե այդ գործողությունները կատարվել էին բռնի գործողությունների միջոցով, թե` ոչ... Հիշենք, որ դեպքը տեղի էր ունեցել ցրտաշունչ հունվարինª գրեթե չջեռուցվող սենյակում, եւ այնտեղ բնակվողը թեթեւ հագնված լինել չէր կարող...
Համոզված եմ, որ ընթերցողի մոտ առաջանալու են նաեւ այլ հարցեր, սակայն դրանց պատասխանելու խնդիրը իրավապահներինն էր, այլ ոչ թե դատարանինը...

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ

Արսեն Քյաբաբչյանը չի կատարել այն հանցագործությունը, որի համար նա մեղադրվում է:
Նկատեք, ես չեմ պնդում, թե մեղադրյալը չի սպանել 80-ամյա կնոջը. ես հայտարարում եմ, որ անչափահաս Արսեն Քյաբաբչյանին  առաջադրված մեղադրանքը ճիշտ չէ որակված: Նա է սպանել, թե ոչª դատարանի ներքին համոզմունքի խմդիրն է, բայց դատական ոչ մի ակտ չի համոզի ինձ, որ տեղի էր ունեցել ՙշարքային՚, այլ ոչ թե ՙառանձնակի դաժանությամբ՚ սպանություն: Դրանում համոզվելու համար, ինչպես ասում են, հեռուն գնալ պետք չէ. անդրադարձեք մարմնական այն վնասվածքներին, որոնք հայտնաբերվել էին դիակի վրա...
Իսկ եթե մարդասպանը այնուամենայնիվ Արսենն է, ապա չկա± արդյոք այդ հանցագործության մեջ այլ անձանց մեղավորությունը...
Օրինակª նրան հոգեբուժարանից դուրս գրած բժիշկներինը...

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում