«ԿԱՆ ՄԱՐԴԻԿ, ՈՒՄ ՁԵՌՆՏՈՒ Է, ՈՐ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏԸ»

Արխիվ 12-16

«ԿԱՆ ՄԱՐԴԻԿ, ՈՒՄ ՁԵՌՆՏՈՒ Է,
ՈՐ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏԸ»


Երեկ Հայաստանում ՌԴ դեսպանությունում տեղի ունեցավ «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության նախաձեռնությամբ լույս տեսած ռուսաց լեզվի ու գրականության 10-ից ավելի ձեռնարկների շնորհանդեսը: Նշենք, որ ձեռնարկները նախատեսված են ռուսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների համար: Ի դեպ, 5 հազար այբբենարաններն ու այլ դասարանների համար նախատեսված 7500 կտոր դասագրքերը եւս լույս են տեսել ռուսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների նույնքան թվով աշակերտների համար, որը նրանց տրամադրվելու են բացառապես անվճար:
Շնորհանդեսի ժամանակ Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան ԻՎԱՆ ՎՈԼՆԻԿԻՆԸ ողջունելով ներկաներին` նշեց, որ ուսումնական ձեռնարկների լույսընծայումը սպասված եւ ուրախալի իրադարձություն էր.

«Շուտով աշակերտները դպրոց կգնան եւ հաճելիորեն կզարմանան` հինը փոխարինվել է համալրված եւ արդիականացված նոր դասագրքով, ինչը շատ մասնագետների քրտնաջան ու լուրջ աշխատանքի արդյունք է»: ՌԴ դեսպանատան հյուրընկալության ընթացքում «Իրավունքը» հնարավորություն ունեցավ զրուցել դեսպանի հետ քաղաքական թեմաների շուրջ` անդրադառնալով ՀՀ` ՄՄ եւ ԵՏՄ անդամակցմանը, ռուս-վրացական հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանում օգոստոսին տիրող լարված իրավիճակին:

«ՀՀ-Ի ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆԸ ՈՉԻՆՉ ԽԱՆԳԱՐԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ»


-Պարոն դեսպան, ըստ Ձեզ, երբ կիրականանա Հայաստանի` Մաքսային եւ Եվրասիական տնտեսական միությունների լիիրավ անդամակցումը:
- Կարող եմ Ձեզ ասել, որ Հայաստանը միության անդամ կդառնա հունվարի 1-ից, ինչպես մյուս բոլոր Եվրասիական միության անդամները: Այլ հարց է, թե երբ կլինի անդամակցության ստորագրումը: Կարծում եմ, որ այն կլինի շատ մոտ ժամանակներում:
- Իսկ ի՞նչը կարող է խանգարել ստորագրմանը:
- Ոչինչ, քանի որ Եվրասիական միության անդամակցման որոշման կարեւորությունը գիտակցում է ոչ միայն Հայաստանի ղեկավարությունը, այլ հայ ժողովրդի մեծամասնությունը: Այնպես որ, այդ գործընթացին խանգարել չեն կարող:

«ԻՆՁ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՏԵՍԱՆԵԼԻ ՉԷ ՎՐԱՍՏԱՆԸ»


-Վրաստանի գյուղատնտեսության նախարարը` պատասխանելով Եվրահանձնաժողովի ներկայացուցչին, ասել է, որ Վրաստանը չի միանում Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին: Արդյո՞ք սա նշանակում է, որ Վրաստանը վերանայում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ:
- Գիտեք, ինձ այնքան էլ տեսանելի չէ Վրաստանն այստեղից, քանի որ այն սարերի հետեւում է գտնվում` «թունելից» այն կողմ: Բայց ես ակնկալում եմ, որ ռուս-վրացական հարաբերությունները կզարգանան ու կլավանան:
- Հետաքրքիր է, կա՞ հավանականություն, որ կվերականգնվի Ռուսաստան-Վրաստան-Հայաստան երկաթուղային գիծը:
- Ինձ թվում է, որպեսզի սկսենք այդ գծի վերականգնումը, հարկավոր է լուրջ նախագիծ մշակել` ցույց տալով դրա ե՛ւ տնտեսական, ե՛ւ տեխնիկական, ե°ւ ֆինանսական կողմերը: Միայն դրանից հետո կարելի է խոսել, թե որքանով է արդյունավետ այդ ուղու վերաբացումը: Երբեմն պատահում է, որ նմանատիպ նախագծերը ավելի թանկ են նստում եւ շահութաբեր չեն: Մինչդեռ, իմ ներքին համոզմամբ` այս նախագիծը ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական տեսանկյունից տարածաշրջանի բոլոր երկրների համար արդյունավետ կլինի:

«ՈՂՋԱԽՈՀ ՄԱՐԴԻԿ ԵՆՔ ՈՒ ԳԻՏԵՆՔ
ՄԵՐ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԵԼ»


-Ինչ եք կարծում` Վրաստանը կհամաձայնի՞:
- Վրաստանի փոխարեն պատասխան չեմ կարող տալ: Չգիտեմ, կհամաձայնեն, թե` ոչ, բայց կարծում եմ, որ բոլորս էլ ողջախոհ մարդիկ ենք ու գիտենք մեր գումարները հաշվել: Նրանք ամեն ինչ ճիշտ կհաշվեն եւ կկայացնեն համապատասխան որոշումներ:
- Վերջերս Աբխազիայում նախագահական ընտրություններ են կայացել, ի՞նչ կասեք այս մասին:
- Ընդհանրապես, չեմ անդրադառնում այդ հարցին, քանի որ ինձ դժվար է հեռվից որեւէ մեկնաբանություն տալ:

«ՄԵՆՔ ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵՆՔ, ՈՐ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ
ԿՈՆՖԼԻԿՏՆ ԱՎԱՐՏՎԻ ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ»


-Հայ-ադրբեջանական սահմանում գրեթե ողջ օգոստոս ամսին իրավիճակը լարված էր: Ըստ Ձեզ, ո՞ւմ կամ ո՞ր երկրին էր ձեռնտու դա:
- Գիտեք, չկամեցող մարդիկ աշխարհում շատ են: Միշտ էլ կան մարդիկ, ում ձեռնտու է, որ շարունակվի հայ-ադրբեջանական կոնֆլիկտը: Մենք կողմնակից ենք, որպեսզի այդ կոնֆլիկտը ավարտվի խաղաղ ճանապարհով` առանց ուժի եւ զենքի գործադրման: Այլ տարբերակ ես այստեղ չեմ տեսնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում