ԱՄՆ-Ը ՓՈՐՁՈՒՄ Է ԻՐԱՔՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՏԵՂԱՓՈԽԵԼ ՆԱԵՎ ՍԻՐԻԱ

Արխիվ 12-16

ԱՄՆ-Ը ՓՈՐՁՈՒՄ Է ԻՐԱՔՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՏԵՂԱՓՈԽԵԼ ՆԱԵՎ ՍԻՐԻԱ


Երկակի ստանդարտներով առաջնորդվելու հերթական փայլուն ապացույցն այս օրերին դրսեւորեց Միացյալ Նահանգները: Այդ երկրի Պետքարտուղարության խոսնակ, քանիցս կոմեդիական ժանրին ավելի համապատասխանող հայտարարություններով աչքի ընկած Ջեյն Պասկին պաշտոնապես հայտարարեց, թե Սիրիայում գտնվող ՙԻսլամական պետության՚ դիրքերին հարվածելու համար ԱՄՆ-ը Դամասկոսից անգամ թույլտվություն հարցնելու կարիք չունի:
ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆ ԻՍԼԱՄԻԶՄԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ


Որ այս կերպ ԱՄՆ-ը միջազգային իրավունքի մի շարք նորմեր է ոտնահարում, թողնենք մի կողմ: Հիշեցնենք միայն, որ այս օրերին ԱՄՆ-ը բազմիցս հիստերիկ հայտարարություններ է հնչեցրել ոչ միայն Ուկրաինա զորք մտցնելու, այլեւ նույնիսկ ուկրաինական սահմանների մոտ ռուսական զինուժի կողմից զորավարժություններ անցկացնելու անթույլատրելիության մասին: Եվ ահա պարզվում է, որ ինչ ռուսներին չի կարելի անել անգամ իր սահմանների մոտ, միանգամայն թույլատրելի է ԱՄՆ-ինª իր տարածքներից հազարավոր կիլոմետրեր հեռու: Ընդ որում, Սիրիայում ՙԻսլամական պետության՚ դեմ առանց թույլտվության ուժ գործադրելու հավանականությունը հաստատում է նաեւ Պենտագոնը, Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը, իսկ Պսակին դա բացատրում է, թե. ՙԵրբ խաղաքարտին է մեր քաղաքացիների կյանքը, երբ կա ռեալ վտանգ, մենք չենք սպասելու սիրիական ռեժիմի թույլտվությանը՚:
Բայց խնդիրը նաեւ երկակի ստանդարտի այս հերթական փաստը չէ, առավել եւս, որ վաղուցվանից այլեւս ապացույցների կարիք չի զգում այն աքսիոման, որ ԱՄՆ-ը հենց այդ կերպ է վարում իր միջազգային գործերը: Այստեղ շատ ավելի կարեւոր հարց է, թե ինչու է Վաշինգտոնը սկսել լրջորեն մտածել ՙԻսլամական պետություն՚ խմբավորման անգամ սիրիական բազաներին հարվածելու մասին, երբ հենց ինքն է այդ խմբավորմանը պահել-փայփայել, ուղարկել Սիրիաª Ասադի դեմ կռվելու համար: Ընդ որումª ուղիղ մեկ տարի առաջ Վաշինգտոնը նույնիսկ պատրաստ էր սեփական զինուժը մտցնել Սիրիաª այդ ահաբեկչական խմբավորումների հետ կողք կողքի Ասադի դեմ կռվելու համար: Եվ հիմա, երբ ԱՄՆ-ը պատերազմ է սկսում ՙԻսլամական պետության՚ դեմª ընդամենը ՙխաղաքարտին դրված իրենց քաղաքացիների կյանքը՚ փրկելու համար, ապա հարց է առաջ գալիս, թե ինչո±ւ է փորձում պատերազմը Իրաքից տեղափոխել նաեւ սիրիական տարածք, երբ մի ամբողջ տարածաշրջանային քաղաքականություն է կառուցել, այնքան ջանքեր ու փողեր է ծախսել ՙԻսլամական պետության՚ եւ այլ խմբավորումների համար Սիրիայում այդ նույն բազաների ստեծման նպատակով. ավելի հեշտ չէ±ր ՙԻսլամական պետություն՚ Իրաքից նորից Սիրիա քշել, թե գնացեք, Ասադի դեմ կռվեք: Առավել եւս նաեւ հիշեցնենք, որ ամերիկյան քաղաքացիների կյանքի դեմ ուղղված միակ փաստը մինչ այսօր այերիկացի լրագրողի հրապարակային մահապատիժն է եղել, այսինքնª գոնե անզեն աչքով ԱՄՆ-ի դեմ ուղղված ինչ-որ արտառոց բան տեղի չի ունեցել:
Բայց հենց այդ մահապատիժն է ակնարկում, որ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ: Նկատի ունենք հետեւյալը. հայտնի է, որ մահապատիժն իրականացնողը, ըստ բրիտանական հատուկ ծառայությունների ենթադրության, հենց Բրիտանիայի քաղաքացի էր, Լոնդոնում ծնված-մեցացած, բավականին հարուստ ընտանիք ներկայացնող եւ այլն: Ընդ որում, այդ անձնավորությունը ծայրահեղ իսլամին հարել է հենց Լոնդոնում, այսինքնª Բրիտանիայի մայրաքաղաքում գործում են ահաբեկիչների հավաքագրման կենտրոններª իրենց քարոզչական եւ մյուս բոլոր համակարգերով հանդերձ: Սակայն սա էլ նոր բան չէ. եվրոպական տարբեր մայրաքաղաքներում նոր չէ, որ իսլամիստների են հավաքագրում, ինչը, բնականաբար, առանց ամերիկյան եւ այդ երկրների հետախուզական ծառայությունների ՙաչք փակելու՚ չէր կարող լինել: Պարզապես այս դեպքում ամերիկյան լրագրողի սպանության փաստը, ավելի ճիշտª սպանողի անձը, վկայում է նաեւ, որ ծայրահեղ իսլամիզմը Եվրոպայում հասցրել է այնպիսի խոր արմատներ գցել ու դրա վրա այնպիսի զարգացած համակարգ կառուցել, որ կարող է միլիոնավոր դոլարներ արժողությամբ տներում ապրող, այսինքնª առավել քան ապահովված անձանց անգամ հավաքագրել, ենթարկել իր գաղափարախոսությանը: Բայց մի±թե որ այդ անձինք, ովքեր պատրաստ են իրենց կյանքը նվիրել տվյալ գաղափարախոսությանը, դրա հետ մեկտեղ իրենց ողջ կարողությունը եւս չեն ուղղորդի այդ նպատակին: Դրա հետ մեկտեղª անգամ պաշտոնական աղբյուրներն էին ընդունում, որ միայն Սիրիայում Ասադի դեմ պայքարում էին Եվրոպայի հարյուրավոր քաղաքացիներ, իսկ իրականում խոսքը հազարների մասին էր: Իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտության դեպքում հավաքագրվածների թիվը կարող է հասնել հարյուր հազարների եւ միլիոնների` հսկայական գաղտնի բանակներ եվրոպական բոլոր պետությունների սրտում: Դա առաջներում էլ կար եւ հստակորեն կառավարվում էր: Սակայն ծայրահեղ իսլամիզմը եթե դեռ տարիներ առաջ առանց արտաքին, այդ թվումª եվրոպա-ամերիկյան ֆինանսավորման գործել չէր կարող եւ դրանով էլ կառավարելի էր, ապա արդեն այսօր այն դարձել է ինքնաֆինանսավորվող ¥համենայնդեպս այդպիսի դիրքերում է ծայրահեղ իսլամիզմի առաջնորդի դերը ստանձնած ՙԻսլամական պետության՚¤, ինչին մեծապես նպաստեց նաեւ այսքան պատերազմներից հետո անգամ բավականին հարուստ Իրաքի մոտ 1/3-ի գրավումը:

ԽԱԼԻՖԱԹԸ ՆԱԵՎ
ՄԵՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ Է ՄՈՏԵՑԵԼ


Իրաքի գրավումից հետո արդեն, նախ Սադամ Հուսեյնին մահապատժի դատապարտած դատավորի սպանությունը, ապաª հենց հարուստ բրիտանահպատակի ձեռքով լրագրողի սպանության փաստը նմանվում են մեսիջի, որ նախկինի նման գաղտնի պայթյուններ իրականացնելու, ինչ-որ շենքերի կամ անձանց վրա հարձակվելու փոխարեն ծայրահեղ իսլամիզմը հայտարարում է պետություններ ստեղծելու եւ իսկական պատերազմներ վարելու մակարդակª պահպանելով ու առավելագույնս զարգացնելով նաեւ մասնավորապես եվրոպական ցանկացած երկիր ներսից պայթեցնելու, ճարպակալած եվրոպացիների կյանքը իսկական մղձավանջի վերածելու հնարավորությունները: Դա արդեն նշանակում է վերասհկողությունից դուրս գալ, համենայնդեպս ակնարկ, որ ամերիկյան հրամանները, մեղմ ասած, այլեւս առաջվա անվերապահ հեղինակությունը չունեն նաեւ ծայրահեղ իսլամիստների համար: Ընդ որում, գործողությունների հիմքում դրված է Արաբական խալիֆաթի վերստեղծման այն գաղափարախոսությունը, որով առաջնորդվում են նաեւ իսլամական աշխարհի առաջնորդ, գերհարուստ արաբական պետությունները: Նրանք ԱՄՆ-ի դաշնակիցնե±րն են. բայց չէ± որ արաբական շեյխերի կողմից ստեղծված ՙԻսլամական պետությունը՚ եւս ընդամենը ամիսներ առաջ նույնպես համարվում էր ԱՄՆ-ի դաշնակիցը, ավելի ճիշտª հլու կամակատարը: Իսկ Արաբական խալիֆաթ ասվածը ենթադրում է նաեւ հսկայական էներգետիկ, ֆինանսական ռեսուրսներ, այդ թվումª ոսկե դինարի ստեղծում, որն ի զորու է էներգետիկ այդ ողջ պաշարները դուրս բերել դոլարի իշխանությունից: Ահա եւ այն ռեալ վտանգը, որին այսօր բախվել է ԱՄՆ-ըª որպես արդյունք մոտ մեկուկես տասնամյակ ահաբեկչության դեմ համաշխարհային պատերազմ ՙխաղալու՚ արդյունքում...
Ուրեմն ինչի կհասնի ԱՄՆ-ը ՙԻսլամական պետությանը՚ օդային հարվածներ հասցնելով. խոշոր հաշվով ոչնչի, դրա համար էլ փորձում է ՙտակից՚ լեզու գտնել Ասադի հետ:
Բայց Ասադի, այսինքնª նաեւ Իրանի ինչին է պետք ԱՄՆ-ին ազատել այդ մեծ գլխացավանքից: Իհարկեª նաեւ սիրիական տարածքներում եւ Իրանի հարեւանությամբ խալիֆաթ ստեղծելու ծրագրերը Ասադին եւ Իրանին կպարտադրեն ինչ-որ քայլերի գնալ: Սակայն Իրաքում Իրանը սահմանափակվեց միայն Բաղդադի տարածաշրջանը պաշտպանելով, որից հետո ՙԻսլամական պետության՚ հիմնական հարվածը շրջվեց ամերիկյան մյուս մեծ ծրագրիª Քուրդիստանի դեմ, որը, նկատենք, շատ ավելի լուրջ ահազանգ էր ԱՄՆ-ի համար: Առավել եւս, որ Քուրդիստաննիր հերթին է լուրջ վտանգ Իրանի եւ Սիրիայի համար: Այսինքնª հիմնական հարվածն այս ուղղությամբ տեղափոխելովª ՙԻսլամական պետությունը՚ նաեւ ցույց տվեց, որ բացի ընդհանուր հակաամերիկյան եւ հակաիսրայելյան հարթությունից, Իրանի եւ Սիրիայի հետ նաեւ ընդդեմ Քուրդիստանի ստեղծման ունի շահերի համընկնում: ԱՄՆ-ը եւ Եվրոպան, ի պատասխան, սկսեցին խոսել քրդերին զինելու մասին: Բայց ՙԻսլամական պետության՚ դեմ Իրանի եւ Սիրիայի քայլերն այս պահին անհրաժեշտ չափից չեն անցնում, ինչը իսլամիստներին հնարավորություն է տալիս հիմնական ներուժն ուղղել հենց քրդերի դեմ: Էլ չասած, որ այս գաղափարախոսությունը սկսել է արագորեն ծավալվել նաեւ աֆրիկյան ուղղությամբ, որը հուշում է, թե իրականում ինչ լուրջ գլխացավանք է ձեռք բերել ԱՄՆ-ը այդ հսկայածավալ տարածաշրջանում:
Իսկ մենք էլ չմոռանանք, որ այդ տարածաշրջանը մեր անմիջական հարեւանությամբ է: Ավելի կոնկրետª սեպի նման խրված լինելով նորաստեղծ իսլամիստական կենտրոնների ուղղությամբ, Հայաստանը կարող է եւ զերծ չմնալ սպասվող գլոբալ պայթյունների թեկուզեւ անուղղակի ազդեցություններից:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում