ԳՈՐԾԱՐԱՐԸ ԱՌԵՐԵՍՈՒՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԻ
Արխիվ 12-16ԳՈՐԾԱՐԱՐԸ ԱՌԵՐԵՍՈՒՄԻՑ
ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԻ
Օֆշորային սկանդալի հերոս Աշոտ Սուքիասյանի եւ հայտնի գործարար, այժմ սնանկացման եզրին հայտնված Փայլակ Հայրապետյանի միջեւ առերեսումը ՙօր օրի հետաձգում են՚: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց գործարարը` հավելելով, որ առերեսումից առանձնակի մեծ հույսեր չի էլ փայփայում.
- Ինչ ակնկալիքներ պետք է ունենամ խուլիգաններից, առերեսման ժամանակ հո ունեցածս հետ չի± տալու: Իմ ունեցածը պետք է հետ տա ՙԱմերիա՚ բանկը, էս ամբողջը բանկն է կազմակերպել, բանկն է խաբել ինձ, բանկն է գրել, որ էդ ստորի հողերի մեջ տասը հազար տոննա ոսկի կա, բանկն է գրել, որ ինը միլիոն վեց հարյուր հազարի կարատ ադամանդ կա, էս բոլոր հանցագործության մեղավորը բանկն է: Բանկը եւ նախկին վարչապետը, իրենք էն գլխից էլ իմ ունեցվածքի վրա աչք ունեին, գլխիս սարքեցին, հիմա էլ մեջ-մեջ են անում, իբր անծանոթ մարդկանց են վաճառում, բայց...
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

