ՙՙՆԱԶԱՐԲԱԵՎԻ ՆՈՐ ԲԼԵՖԸ
Արխիվ 12-16ՆԱԶԱՐԲԱԵՎԻ ՆՈՐ ԲԼԵՖԸ
Օրերս Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազաբաեւը ՙՀաբար՚ հեռուստաալիքին տրված հարցազրույցի ժամանակ մասնավորապես նշել է.
ՙՏնտեսական, ոչ քաղաքական միության ստեղծումը ճիշտ է: Երբ Ղազախստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահները հավաքվում են, եթե մեկը դեմ է, ապա ոչ մի որոշում չի ընդունվում: Սա նշանակում է համաձայնություն: Բոլոր իրավունքները հավասար են, Ղազախստանը միշտ իրավունք ունի դուրս գալ այս միությունից, եթե մենք համաձայն չլինենք որոշակի հարցում՚:
Արդյոք վերջինիս հայտարարությունը որեւէ կերպ առնչություն ունի Հայաստանի` ԵՏՄ-ին անդամագրվելու գործընթացի հետ, փորձեցինք հետաքրքրվել քաղաքագետ Սերգեյ Մինասյանից, ով հավաստիացրեց, որ Նազարբաեւի վերը նշված խոսքերը առհասարակ չեն առնչվում ՀՀ-ի հետ.
- Պարզապես, այս պահին ե°ւ Ղազախստանը, ե°ւ Բելառուսը փորձում են մաքսիմալ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, քանի որ վերջիններս ակնկալում են առավել նպաստավոր պայմաններ ունենալ ՌԴ-ի հետ` սպասվող ԵՏՄ-ի դաշինքի մեջ: Բնականաբար, երբեմն ոչ ամեն ինչ է իրենց ուզածով գնում, եւ հենց այդ պահերին վերջիններս փորձում են սպառնալ, որ առհասարակ չեն մասնակցի այդ կառույցին: Արդյոք դա իրագործելի է, թե միայն սպառնալիք, այս պահին չեմ կարող ասել, քանի որ կախված է հետագա զարգացումներից:
- Իսկ եթե ամեն դեպքում, Ղազախստանը դուրս գա անդամակցությունից, ի±նչ հետեւանքների դա կարող է հանգեցնել:
- Եթե Ղազախստանը որոշի դուրս գալ այդ միությունից, ապա կնշանակի, որ այս գործը ընդհանրապես էլ չի աշխատելու:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

