Դեպք`«Սլավմեդ»-ում. բժշկական խորհրդատվություն սկայպով են տվել

Արխիվ 16-20

«Իրավունք»-ը երեկ անդրադարձել է «Սլավմեդ» ԲԿ-ում տեղի ունեցած դեպքին: Աննա Չարչօղլյանը վերոնշյալ ԲԿ-ում այս տարի մարտի մեկին երեխա է ծննդաբերել թթվածնային քաղցով: Հաջորդ օրը երեխայի հարազատները նրան տեղափոխել են «Մուրացան» ԲԿ-ը, քանի որ, նրանց խոսքով, «Սլավմեդ»-ի  մասնագետների անփույթ վերաբերմունքի պատճառով է երեխան հայտնվել այդ վիճակում: Հարազատները իրենց բողոքը  մանրամասն պատմել են լրատվամիջոցներից մեկին, որից հետո սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներ են սկսվել տեղի ունեցածի համար:  

«Իրավունք»-ի հետ զրույցում Աննա Չարչօղլյանի սկեսուրը` Լիանա Չարչօղլյանը, ասաց, որ հղիության ամբողջ ընթացքին եւ դրան հաջորդած դեպքերին ականատես է եղել. «Երգչուհի Արշակյանը նույն ժամանակ ծննդաբերում էր: Նրան սայլակով տանում-բերում էին, դողում էին նրա վրա, իսկ հարսիս վազացնում էին հղի վիճակով: Անգամ  «Սլավմեդ»-ի չորրորդ հարկի սոնոգրաֆիան չէր աշխատում»:

Նրա տեղեկացմամբ  երբ փետրվարի 24-ին հարսին ցավերով տարել են հիվանդանոց, պատրաստված են գնացել` պայուսակով, իրերով: Աննային  բժիշկը` Արմինե Ռուդիկի Մխիթարյանը, ցավազրկող  է նշանակել, երկու րոպե կոնսուլտացիա վարել ու տուն  ճանապարհել: «Երբ  եկանք տուն,  մի փոքր արյուն կար: Զանգեցինք Մխիթարյանին` բժշկուհուն, ասաց, եթե քիչ է արյունը,  ոչինչ: Երբ կշատանա, կանհանգստանք»,- պատմում է մեր զրուցակիցը:

Երեխայի ծնվելուց  հետո տիկին Լիանան տեսել է, որ նորածնին, սավանի մեջ փաթաթած թափահարելով, տարել են, այն դեպքում երբ, ըստ նրա, իրավունք չունեին երեխային  թափահարել: «Նեոանոտոլոգը պետք է լինի նորածնի կողքին, մինչդեռ իմ թոռան կողքին ոչ ոք չկար: Մի նեոնատոլոգ` Լիլիթ անունով,  չորրորդ հարկում վիրահատությամբ էր զբաղված:  Իսկ մյուս նեոնատոլոգը` նորածնային բաժանմունիք վարիչ Հովհաննես Ղազարյանը, որ արտասահմանում էր,  ասել է` մի անհանգստացրեք, երեխան  երկու օրից կարթանանա: Սակայն արդեն մեկ ամիս է մեր երեխան աչք չի բացել»,- մանրամասնում է  Աննայի սկեսուրը:

Երեխային  «Մուրացան» ԲԿ տեղափոխելուց հետո ընդամենը մեկ անգամ  բժշկուհի Մխիթարյանը զանգահարել է երեխայի մորը` Աննային, եւ   ասել`դեղ կխմես, որ կաթդ հետ քաշվի: «Այսինքն`  գիտեն ինչ աստիճանի են  հասցրել երեխային, որ  նրան կաթ պետք չի գա»,- վրդովված ասաց տիկին Լիանան:

«Սլավմեդ» ԲԿ-ի մասնագետները, «Իրավունք»-ի հետ զրույցում, բնականաբար, հերքեցին Չարչօղլյանների մեղադրանքները` արնահոսություն չի եղել, ցավազրկող դեղեր չեն նշանակել, արգանդը լարված չի եղել: Նորածնի կողքին էլ եղել են երեք նեոնատոլոգներ: Սոնոգրաֆիայի ապարատն աշխատել է: «Փետրվարի 29-ի հաջորդ օրը` առավոտյան, Աննայի տանը պտղաջրերն արտահոսել են: Նա եկել է «Սլավմեդ» նորմալ վիճակում:  Պտղի սրտի զարկերի իջեցում է եղել: Որպեսզի ես դա հաստատեմ, կատարվել է ՈւՁՀ  հետազոտություն, որը հաստատել է  սրտի զարկերի իջեցումը: Դրանից հետո շատ արագ տեղափոխել ենք վիրահատարան, որտեղ կատարվել է կեսարյան հատում, դուրս է բերվել կենդանի, բայց շատ ծանր վիճակում երեխա` թթվածնային քաղցով»,- «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց  Աննայի բժշկուհին` Արմինե Մխիթարյանը:

Բժշկուհին նորմալ է համարում, երբ ինն ամսական հղի կնոջը չորրորդ հարկից ոտքով իջեցնում են առաջին հարկ, քանի որ «ծանր վիճակ աղջկա մոտ չի եղել, նա չի արնահոսել»:

Ծննդատան վարիչ Վարդան Ռափյանն էլ մեզ հետ զրույցում հերքեց նաեւ մեղադրանքը, թե հարազատները երեխային կռվով են տարել «Մուրացան» ԲԿ: «Ինչքան սավանի մասին են ասում, այնքան էլ կռիվ դավի, չի եղել  նման: Իսկ սավանի մասին որ ասում են, դա  սավան չի, տակաշոր է, որով երեխային տեղափոխել են»,- ասաց վարիչը:

 Լրատվամիջոցը գրել էր, որ սա առաջին դժբախտ դեպքը չէ «Սլավմեդ»-ում: Ի պատասխան` «Իրավունք»-ին բժշկուհի Մխիթարյանն ասում է.

«Դաժե եթե եղել են, դա չի նշանակում մեղավոր է բուժանձնակազմը»:

Վարդան Ռափյանն էլ հավելում է. «Ունեցել ենք հազար ծննդաբերություն, որից երեքն է  ներարգանդային խնդրով դեպք»:

Մինչդեռ «Իրավունք»-ի հետ զրույցում նորածնային բաժանմունքի վարիչ Հովհաննես Ղազարյանը  արծես հակառակն է ասում. «Նախկինում նման դեպք «Սլավմեդ» ԲԿ-ում չի եղել: Անգամ մանկական մահացության դեպք չի արձանագրվել: Կարող ենք անկետաներով ստուգել`  2014  փետվարի  21-ից  մինչեւ ապրիլի մեկը նորածին չի մահացել»:

Ղազարյանը ծննդաբերության օրը եղել է արտասահմանում` սեմինարի, բայց տեղյակ է եղել`  ինչպիսի իրավիճակում է Աննան: «Մեկուկես օր երեխան «Սլավմեդ»-ում է եղել: Չորս- հինգ ժամ խոսել եմ սկայպով, հեռախոսով, ինտերնետային մյուս հնարավորություններով, ծանոթ եմ եղել անալիզներին, կանխատեսումներին: Խոսել եմ ինձ փոխարինողի հետ: Այն, ինչ տեղի է ունեցել  նորածնի հետ, բժշկական ֆորսմաժորային իրավիճակ է, ոչ թե դժբախտ դեպք, ինչպես գրել էին: Դժբախտ դեպքն է այն է, որ մարդուն մեքենայի տակ են գցում: Եթե երեխայի ծնողները գոհ չեն եղել մեզանից, չնայած մենք արել ենք ամեն ինչ,  ապա դժգոհ էլ չպետք է լինեն,  քանի որ երեխայի վիճակը չենք վատացրել»,- մանրամասնում է  բժիշկը:

Պրն Ղազարյանը կարծում է`  ինչ-որ մեկին պետք էր այս աղմուկը. «Մարդկանց վիշտն օգտագործում են էժան «աչոկներ» հավաքելու համար»:

Թե ովքեր են օգտագործու այդ մարդկանց վիշտը, բժիշկը խաղաքարտերը չի բացում. «Միգուցե կարող է մեկից ավելի մարդ կամ կազմակերպություն լինել, քանի դեռ չենք հասկացել ովքեր են, անուններ չենք կարող տալ»:

Աննայի սկեսուրը` Լիանա Չարչօղլյանը, սակայն, հերքում է, իրենց վիշտն այլք օգտագործում են սեւ փիառի համար:

Ինչո՞ւ է երեխան հայտնվել ծայրահեղ ծանր վիճակում,  ինչո՞ւ է  արձանագրվել թթվածնային քաղց, «Սլավմեդ»-ի մասնագետները դժվարանում են ասել:  Սակայն հարց է առաջանում` եթե  «Սլավմեդ»-ի մասնագետներն արել են ամեն ինչ պատշաճ մակարդակով, ինչու անմիջապես հերքման հայտարարություն չեն տարածել Չարչօղլյանների բողոքից հետո:  «Սա շուկա չէ, այլ հիվանդանոց: Մեր մասնագետները չեն պատրաստվում աշխատել այս երկրում ընդունված վատ կանոնակարգերի համաձայն: Երբ մեղադրանք առաջադրվի,  հիմնավորումներ լինեն, նոր կարձագանքենք»,- ասաց Ղազարյանը: Իսկ Վարդան Ռափյանն էլ  հավելեց. « Ոչ առաջին անգամ է, ոչ վերջին, մարդիկ բողոքել են: Թե երբ ենք պլանավորում մեր հերքումը, մենք ենք որոշում»:

 Ինչ քայլեր է ձեռնարկելու առողջապահության նախարարությունը: Առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջապահության վարչության պետ Կարինե Սարիբեկյանն ասաց, որ  նախարարությունը միջամտում է այն դեպքում, երբ գրավոր բողոք  է ստանում երեխայի  օրինական ներկայացուցչից,  իր ձեռքի տակ ունենում փաստեր դեպքի վերաբերյալ:  

Սոնա Դավթյան

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում