ՙՙԵԹԵ ԷՐԴՈՂԱՆԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՎ ԲՈՅԿՈՏԵԻՆՔ, ՈՉ ՈՔ ՉԷՐ ՆԿԱՏԻ՚

Արխիվ 12-16

ՙԵԹԵ ԷՐԴՈՂԱՆԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՎ ԲՈՅԿՈՏԵԻՆՔ, ՈՉ ՈՔ ՉԷՐ ՆԿԱՏԻ՚


Երեկ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահին կից խորհրդատվական խմբի նիստում քննարկված հարցերից մեկը վերաբերում էր իշխանությունների կայացրած այն որոշմանը, որ Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը ՀՀ-ն պետք է մասնակցի ԱԳ նախարարի մակարդակով: ՙՀաշվի առնելով, որ երկու երկրների միջեւ գոյություն չունեն դիվանագիտական հարաբերություններ, մենք գտնում ենք, որ պետք է ընտրվեր մասնակցության այլ մակարդակ՚, - ասված է ԲՀԿ-ական կառույցի հայտարարության մեջ: Ի դեպ, նմանատիպ հայտարարություններ հնչել են նաեւ որոշ այլ քաղաքական ուժերի կողմից: Իսկ թե որ մակարդակով ավելի ընդունելի կլիներ Հայաստանի մասնակցությունը թուրքական այս միջոցառմանը ու ընդհանրապես արժեր մասնակցել, ՙԻրավունքը՚ պարզեց Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ տեսակետը.
- Կարծում եմ` եթե մասնակցում է մեր արտգործնախարարը, ապա նա պետք է օգտագործի այդ հնարավորությունը` Հայաստանի տեսակետը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ բարձրաձայնելու ու Թուրքիայի վարած քաղաքականության բացասական կողմերը նշելու համար: Այդ այցը պետք է օգտագործել` մեր շահերից ելնելով եւ մեր տեսակետները, մեր մոտեցումները մեկ անգամ եւս ներկայացնել աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներին: Այս միջոցառումը կարեւոր է այն առումով, որ այն տեղի է ունենում հենց Թուրքիայում: Եվ հենց Անկարայում մեր արտգործնախարարը, կարծում եմ, պետք է բարձրաձայնի Թուրքիայի ոչ քաղաքակիրթ մոտեցումների մասին` Հայոց ցեղասպանության ճանաչման առումով:
- Հայերիս մասին Թուրքիայի նախագահի կողմից բազմիցս հնչեցված վիրավորանքներից հետո, արդյո±ք պետք չէր ընդհանրապես բոյկոտել ու չմասնակցել արարողակարգին:
- Իհարկե, բոյկոտել արժեր, բայց եթե Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը չմասնակցելով բոյկոտեինք, ոչ ոք չէր նկատի: Իսկ եթե գնանք ու այնտեղ Էրդողանի ձեր նշած հայտարարության մասին էլ խոսվի մեր արտգործնախարարի կողմից, դա ավելի մեծ նշանակություն կունենա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում