ՙԱՆԿԱՄՈՒՖԼՅԱԺ՚ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Արխիվ 12-16ՙԱՆԿԱՄՈՒՖԼՅԱԺ՚ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՙԺառանգություն՚ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ պետք չէ սպասել աշնանը` քաղաքական ակտիվ գործողություններ ծավալելու համար, այլ կարելի է հենց ամառվանից էլ սկսել: Ամառն արդեն ավարտվում է, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանին ասպարեզում չտեսանք: ՙԻրավունքը՚ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեց` ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանն այսքան պասիվ, անգամ հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած վերջին դիվերսիաներից հետո: ՙՐաֆֆի Հովհաննիսյանը կամուֆլյաժ չի հագնում, Գագիկ Շամշյանին էլ չի ասում` նկարի, իր PR-ով չի զբաղվում: Նա ուղիղ տասը օր սահմանային գյուղերում է եղել՚,- պատասխանեց պրն Հակոբյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

